[vc_row][vc_column][vc_column_text]
Հեռահար եղանակով ապրիլի 10-ից 16-ից տեղի կունենա պատանի երաժիշտների «Կանչ» առաջին միջազգային փառատոնը։ Այն նախաձեռնել է Արցախից երիտասարդ դաշնակահար Դավիթ Բախշիյանը՝ նպատակ ունենալով համավարակի այս պամաններում ոչ միայն համախմբել տարբեր երկրների երաժշտասերներին, այլ նաև ներկայացնել աշխարհին հայկական մշակույթը և այսօրվա հայկական ողբերգական իրականությունը։ ostarmenia.com կայքը զրուցեց նրա հետ՝ նախաձեռնությանն ավելի հանգամանալից ծանոթանալու համար։
— Ի՞նչ է ներկայացնում «Կանչ» փառատոնը, ինչին է ուղղված և որոնք են գլխավոր նպատակները
«Կանչ»-ը հանդիսանում է մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին ելույթ ունենալ և ինքնադրսևորվել։ Առաջին փառատոնը անցկացվելու է միայն դաշնամուր անվանակարգով, բայց հետագայում նախատեսվում է նաև ներառել այլ անվանակարգեր։ Փառատոնի ձեւաչափը շատ ճկուն է, այն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին իրենց նվագացանկի մեջ ներառել ինչպես ակադեմիական, այնպես էլ ազգային երաժշտություն։ Փառատոնի շրջանակներում մենք ունենալու ենք նաև հյուրեր՝ հիմնականում ֆոլք կատարողներ։
Ինչի՞ց առաջացավ այդ փառատոնի գաղափարը
Փառատոնի գաղափարը ծագեց անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ ամբողջ աշխարհում պանդեմիայի պատճառով խաթարվել են շատ ոլորտներ, մանավանդ՝ մշակութայինը։ Ցավոք, Հայաստանում մինչ այդ էլ իրավիճակը փայլուն չէր, իսկ հիմա հայկական մշակույթը խորագույն ճգնաժամում է։
Եվ իմ մոտ միտք առաջացավ կազմակերպել բացառիկ մի միջոցառում հեռավար ձևաչափով։ Սկեցի կազմակերպչական աշխատանքներ տանել, բայց սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ ես գտնվում էի Արցախում, ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ էի։ Բնականաբար աշխատանքները ընդհատվեցին։
Պատերազմից հետո բոլորի պես շոկային վիճակում էի։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ պետք է թևաթափ չլինել և ամեն ձև աշխատել մշակութային կյանքը նորից վերակենդանացնել։ Կարծում եմ, որ մեր զարթոնքը ազգի համար յուրատիպ ռեգեներացիա կարող է դառնալ։ Հայտնի է, որ երաժշտությունը ունի բուժիչ հատկություն, դրա միջոցով նաև արթ-թերապիաներ են անում, և միգուցե ինչ-որ դրական արդյունք կունենանք մարդկանց սթրեսից հանելու գործում։
— Ովքե՞ր են ժյուրիի անդամները
Ժյուրիի անձնակազմը բաղկացած է 4 հոգուց։ Նրանք են. դաշնակահարներ Դեսիսլավա Բոբրինան` Ռուսաստանից, Զոֆիա Դընաքը` Լեհաստանից, Լուկա Ֆերրինին` Իտալիայից և ես։ Ժյուրին ընտրում է մասնակիցներին` պատանի դաշնակահարներին։ Կազմակերպվելու է նախընտրական փուլ և դրանով ընտրելու ենք փառատոնի մասնակիցներին։
— Ո՞րն է փառատոնի ծրագիրը, ի՞նչ պետք է կատարեն մասնակիցները
Փառատոնի ծրագիրը ազատ է։ Դա էլ է հնարավորություն ընձեռում մասնակիցներին ազատ ընտրել մասնակցության ծրագիրը։ Ուղղակի մենք ունենք տարիքային խմբեր. 11-13, 14-16 և 17-19 տարեկան, և համապատասխանաբար ունենք ժամանակային սահմանափակումներ։ Եվ ըստ այդ ժամանակային լիմիտի մասնակիցները պետք է ուղարկեն իրենց տեսագրությունները։
— Ի՞նչ ակնկալիքներ և սպասելիքներ կան փառատոնից։
Փառատոնի շրջանակներում ներկայացնելու ենք հայկական մշակույթը, ազգային երաժշտությունը։ Այդ ճանապարգով ակնկալում եմ մեր մշակույթի հերթական միջազգայնացում և նոր դրական լիցքեր։ Հուսով եմ, որ Հայաստանում և Արցախում կհետևեն փառատոնային իրադարձություններին մի փոքր կլիցքաթափվեն, դրական էմոցիաներ կստանան։
— Դուք կամ ժյուրիի մյուս անդամները, անձամբ մասնակցելո՞ւ եք
Ժյուրիի մյուս անդամների հետ առաջին առցանց քննարկման ժամանակ առաջարկեցի ցանկության առկայության դեպքում ևս մասնակցել փառատոնին։ Նախատեսվում է 2 իրադարձություն պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ, որոնցից մեկը հենց “Դաշնամուրային երաժշտության երեկո” է լինելո։ Ժյուրիի անդամները նույնպես կարող են մասնակցել այդ իրադարձություններին։
— Ձեր նախաձեռնությունը ողջունելի է բնականաբար, բայց առաջանում է այսպիսի հարց. ինչի՞ փառատոն, այլ ոչ պատանի դաշնակահարների մրցույթ, ո՞րն է տարբերությունը։]
Փառատոնը մշակութային միջոցառումների կազմակերպման, հանրայնացնելու և մասնակիցներին ու ունկնդիրներին հաճելի օրեր պարգևելու միջոց է։ Իսկ մրցույթը մասնակիցների թվից առավել արժանավորներին, առավել համապատասխան տվյալներ ունեցողներին երևան բերելու հնարավորություն ընձեռող միջոց է։ Ուստի մրցույթի համար ժյուրին պետք է կատարի զտում. սկզբից նախընտրական փուլ, հետո բուն մրցութային փուլեր։ Մրցույթի պարագայում մասնակիցների համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, և ժյուրին հավասարապես պետք է ունկնդրի բոլորին։ Քանի որ նախագիծը կազմակերպվում է հեռավար ձևաչափով, անհնար է լինելու ճիշտ ու օբյեկտիվորեն գնահատել բոլոր մասնակիցներին։ Օրինակ. ինչ որ մասնակից կարող է ունենալ լավ ակուստիակայով դահլիճում ելույթ ունենալու հնարավորություն, կամ էլ բարրձրորակ նկարահանում կազմակրեպել, մյուսը՝ ոչ։ Բնական է, որ այդ դեպքում օբյեկտիվության մասին խոսելն անհնար է։ Կարծում եմ, որ առցանց մրցույթների կազմակերպումն ընդհանրապես անիմաստ է, և այսպիսի իրավիճակներում առցանց հեռավար փառատոնը լավագույնն է ։
[/vc_column_text][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″][vc_column_text]
— Եվ վերջին հարցը. ինչպե՞ս կարելի է տեսնել փառատոնի արդյունքները և արդյո՞ք կտեսնենք Ձեր կողմից կազմակերպված նոր փառատոններ
առատոնի արդյունքները կամփոփվեն ապրիլի 16-ին։ Բոլոր ընտրված մասնակիցները կստանան դիպլոմ։ Ժյուրին նաև կորոշի Հատուկ մրցանակի արժանի մասնակիցներին։
Եվ, իհարկե, փառատոնը կլինի շարունակելի։ Հուսամ հաջորդ տարի քովիդը կնահանջի և մենք կկարողանանք ռեալ կազմակերպել փառատոնը։
Շնորհակալություն Դավիթ, մաղթում եմ Ձեզ հաջողություն։
[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][vc_video link=”https://youtu.be/Ygi1Lt2dlLk”]
Զրուցեց Բագրատ Մովսեսյանը
[/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]