ՀՀ օրենքներին համապատասխան՝ Կամավորական շարժման շրջանակներում «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության և կամավորի միջև ստորագրվում է պայմանագիր և կից հավելված, եթե շաբաթվա ընթացքում աշխատանքների շավալը գերադասում է 20 ժամը։
Պայմանագրում նշված են երկու կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, իսկ հավելվածում` աշխատանքի բնութագիրը և կատարման ժամանակացույցը:
Ըստ պայմանագրի` կազմակերպությունը պարտավոր է
1 ստեղծել կամավոր աշխատանքի կատարման համար պայմաններ,
2 հատուցել կամավորի կողմից կամավոր աշխատանք իրականացնելու հետ կապված պայմանագրով սահմանված գործուղման, ինչպես նաև այլ հիմնավորված ծախսերը,
3 ապահովել կամավորների աշխատանքի անվտանգության պահպանման նորմերը,
4 հնարավորություն ընձեռել կամավորին կամավոր աշխատանք իրականացնելու ընթացքում ձեռք բերել նոր մասնագիտություն կամ կազմակերպության միջոցների հաշվին բարձրացնել մասնագիտական որակավորումը:
5 իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
Կազմակերպությունն իրավունք ունի`
1. ցանկացած ժամանակ ստուգել Կամավորի աշխատանքի ընթացքը և որակը:
2 մինչև եզրափակիչ ակտի ստորագրումը` ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագիրը կատարելուց` եթե կամավորը.
ա. չի իրականացնում ստանձնած պարտավորությունները,
բ. չի ներկայացնում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները
գ. դրսևորել է Կազմակերպության կամ որևէ անդամի հեղինակությանը վնասող արարք
Կամավորն իրավունք ունի.
1 Կազմակերպությունից ստանալ տեղեկատվություն, կողմնորոշում և աջակցություն,
2 ընդգրկված լինել այնպիսի ծրագրերում և աշխատանքներում, որոնք համապատասխանում են նրա նախասիրություններին,
3 կամավորական աշխատանքի ավարտին ստանալ երաշխավորագիր-նամակ,
4 կազմակերպությունում վճարովի թափուր աշխատատեղի առկայության դեպքում ունենալ աշխատանքի տեղավորման առաջնահերթության իրավունք` մյուս հավակնորդներին որակավորմամբ չզիջելու դեպքում,
Կամավորը պարտավոր է`
1 կատարել կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պահանջները և պահպանել կազմակերպության ներքին կանոնակարգը,
2 առաջադրանքները և հանձնարարությունները կատարել ժամանակին և որակյալ,
3 կազմակերպության պահանջով տրամադրել իր կողմից կատարվող կամավորական աշխատանքի մասին տեղեկատվություն,
4 հետևողականորեն բարելավել իր մասնագիտական կարողությունները դասընթացների և ինքնակրթության միջոցով,
5 նպատակային օգտագործել կազմակերպության հատկացրած միջոցները,
6 պահպանել տեխնիկայի անվտանգության կանոնները,
7 չտարածել կամավոր աշխատանք իրականացնելու ընթացքում մարդու կյանքի և առողջության մասին իրեն հայտնի դարձած, ինչպես նաև կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված այլ տեղեկություններ:
8 անձամբ կատարել կամավորական աշխատանքը
9. իր աշխատանքի հետևանքով պատճառված նյութական վնասը հատուցել լրիվ ծավալով, եթե առկա է իր մեղքը