Ուրարտական ճարտարապետությունը` հիմնվելով Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարի կառուցողական ավանդույթների վրա, զարգացել է Փոքր Ասիայի և Միջագետքի պետական միավորումների մշակութային փոխազդեցությունների ոլորտում։ Քաղաքաշինությունը մ.թ.ա․ IX դ․, լինելով համապետական խնդիր, հասել է զարգացման նոր աստիճանի։ Այս փուլին բնորոշ է սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։
Բրոնզեդարյան ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են առավել հզոր քաղաքներ և ամրոցներ, որոնք միմյանց հետ կազմել են երկրի պաշտպանական հենակետերի միասնական ցանց։ Ամրոցներով շրջարկվել են Տուշպան, Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այլ քաղաքներ, որոնց տեղային պայմանները պաշտպանական տեսակետից թելադրել են այդ անհրաժեշտությունը։ (Տես. Ուրարտու (Վանի թագավորություն)
Քաղաքի բնակելի թաղամասերը որպես կանոն տարածվել են բնական բարձունքի ստորոտին ։ Մեկից ավելի, որոշակի հեռավորությամբ բարձունքների առկայության դեպքում հաճախ ստեղծվել է բազմակորիզ քաղաքաշինական համակարգ՝ նույնքան միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայակաբերդ, Տուշպա֊ Ռուսախինիլի)։ Քաղաքի կառուցապատման հատակագծային հորինվածքները դրսևորվել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դա ր ավանդաձև համակարգային սկզբունքներով։ Կարմիր բլուր․ Թեյշեբաինի քաղաքի (մ․ թ․ ա․ 684—645) մնացորդները հյուսիսից:Քաղաքն ընդգրկեւ է մոտ 50—200 հւս տարածություն և շրջարկված է եղել մշակելի հողատարածությամբ, այգիներով, բազմաթիվ գյուղավաններով են։ Թաղումները կատարվել են քաղաքամերձ տարածքում, ինչպես նաև հատուկ կառուցված վերգետնյա կամ ստորգետնյա դամբարաններում։ Պահպանվել են օրինակներ ու պատմական տեղեկություններ քաղաքային բարեկարգման տարրերի՝ ջրմուղի (Արին Բերդ), ջրամբարի (Արգիշտիխինիլի, Ազնավուր), կամուրջների (Թեյշեբաինի) վերաբերյալ։
Ուրարտական քաղաքաշինությանը բնորոշ է սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Համապատասխանաբար տարբեր են նաև բնակելի տների հատակագծային ու ծավալային հորինվածքները։
Պեղված (հիմնականում՝ Թեյշեբաինի, Արագած, Արգիշտիխինիլի) բնակելի տների տիպերից են․ ա) միմյանց կից կառուցված, մեկ մեծ և նրա հետ հաղորդվող 2—3 սենյականոց, մինչև 100 ընդհանուր մակերեսով բնակարաններ, բ) 7—10 սենյականոց, 500—700 ընդ- հանուր մակերեսով առանձնատներ, գ) միօրինակ կցաշար բնակարաններ՝ յուրաքանչյուրը բաղկացած 11 բաժանմունքից և 550 ընդհանուր մակերեսով (միակ հայտնի օրինակը՝ Թեյշեբաինիում)։ Բոլոր տիպերի համար ընդհանրականը հորինվածքային կորիզը կազմող ընդհանուր սենյակը կամ դահլիճն Է, որը գործառական իմաստով իրեն է ենթարկում բնակելի, տնտեսական և օժանդակ մյուս բաժանմունքների փոխդասավորությունը։
Միջնաբերդերը բաղկացած են եղել պալատական, պաշտամունքային, զորանոցային և տնտեսական բաժանմունքներից, ունեցել են հզոր, հաճախ 2—3 շարք պարիսպներ՝ (մոտ 15 մ բարձրությամբ, 3,5 հաստությամբ), ռիթմիկ կրկնվող աշտարակներով կամ կոնտրֆորսներով։ Պաշտպանական հնարանքներով օժտված, հաճախ կրկնակի դարպասներով (Էրեբունի, Արգիշտիխինիլի) մուտքերը տեղադրվել են երկու աշտարակի միջև (Թեյշեբաինի, Քեֆկալեսի) կամ պարսպի անկյունային թաքնված հատվածում (էրեբունի, Ար- գիշտիխինիլի, Արագած)։
Պարսպի բնականորեն չպաշտպանված մասերում ստեղծվել են խրամային արգելակումներ։ Երբեմն միջնաբերդի պալատական, պաշտամունքային և այլ ստորաբաժանումները սահմանազատվել են պաշտպանական պարիսպներով (Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի)։ Միջնաբերդերն իրենց ծավալա-տարածական հորինվածքով եղել են առանձին, տարաբնույթ շենքերից բաղկացած հզոր պարսպապատ համալիրներ, որ առավել բնորոշ է մ․ թ․ ա․ IX—VIII դդ․ (Տուշպա, էրեբունի, Արգիշտիխինիլի, Բաստամ, Կայալիդերե) կամ աշտարակներ ու կոնտրֆորսներ ունեցող պաշտպանական պարսպով ամբողջական շենքեր (Արագած, Թեյշեբաինի)։ Եղել են մեկ կամ երկու հարկանի։
Ի տարբերություն միջագետքյան մոնումենտալ շենքերի, որոնք կառուցվել են նախապես հարթեցված հրապարակների վրա, հայկական միջնաբերդերը ներդաշնակվել են տեղանքի ռելիեֆին, էրեբունի քաղաքի միջնաբերդի (հիմնադրվել է մ․ թ․ ա․ 782 թ․) հատակագիծը և առաջացած ծավալային աստիճանաձև փոխանցումներն ավելի հարստացրել են նրանց ճարտարապետական կերպարը։
Ըստ պահպանված հնագիտական օրինակների՝ միջնաբերդի ծավալային զգալի մասը զբաղեցնում է պալատը, որի հորինվածքային կենտրոնը կազմում է բնակելի, տնտեսական, տաճարային և այլ բնույթի շենքերով շրջագծված հրապարակը (դահլիճի կամ պերիստիլ բակի ձևով)։ Թեյշեբաինիի միջնաբերդն ամբողջությամբ ներկայանում Եռահարկ բնակելի տուն՝ պատկերված պեղածո բրոնզե թիթեղի վրա (Թոփրախ- կալե, Բրիտանական թանգարան, Լոնդոն) է երկհարկանի պալատով, որի ստորին հարկում եղել են տնտեսական և արտադրական բաժինները, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսավոր և պաշտոնական սենյակները։ Հնագիտական նյութերով բացահայտվել են տաճարային երեք հորինվածքային տիպ․ քառակուսի հորինվածքով և անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդեր)։
Հավանաբար Հայկական լեռնաշխարհում պաշտամունքային նշանակություն են ունեցել նաև «ուրարտական կոթողները», որոնցից շատերը կանգնեցված են եղել զոհարանների մոտ։ Թոփրակկալեում պեղված մի կնիք պատկերում է երկրպագություն կոթողների խմբի և սրբազան ծառի առջև։ Կոթողների սեպաձև արձանագրերը բովանդակում են որոշակի փաստեր երկրի պատերազմական, շինարարական գործունեության, նաև՝ ասավածներին մատուցած զոհաբերությունների վերաբերյալ։ Պահպանվել են տարբեր նշանակության արհեստական քարայրեր (պաշտամունքային, դամբարանային, բնակելի ևն), «աստծո դռներ», սանդղուղիներ։ Վանա ժայռի քարայրերը (Իարխորյան մեծ ու փոքր, Իչկալա, Նաֆտկույու, «Մեծ») ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, իրար հաղորդակցվող դահլիճ-սենյակների տարբեր հորինվածքներ են։ Այս ժամանակաշրջանում ստեղծված մեծ քանակությամբ ջրանցքների նպատակահարմար ընտրված ուղեգծերը վկայում են տեղանքի առանձնահատկությունները վարպետորեն օգտագործելու մասին։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրացույցներ (աքվեդուկ) և փորվել թունելներ։ Այդ ջրանցքներից մի քանիսը («Շամիրամի»՝ 70 կմ երկարությամբ, Վանի Ուրարտական ժամանակաշրջանի բնակելի տների հատակագծեր: էրեբունի ամրոց (մ․ թ․ ա․ 782)․ Խալդի աստծո տաճարը, «Դալմայի» և «Կարմիր բլուրի»՝ Երևանի մոտակայքում) գործում են այսօր։
Ուրարտական ժամանակաշրջանի շինարարական տեխնիկան պայմանավորվել է Հայկական լեռնաշխարհում ավանդաբար կիրառվող քարի, փայտի կառուցվածքների համադրումով։ Անմշակ կամ կոպտատաշ քարերով են շարվել որմերի և մույթերի ստորին շարքերը, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ հանդիսավոր և պաշտամունքային կառույցների որմերը, արձանագրված ու քանդակված քարերը։ Հարդաշաղախ հում աղյուսը կառույցնրի հիմնական շինանյութն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։ Ինտերիերում կիրառվել է սվաղը, որմնանկարչությունը կամ մարմարյա սալապատումը, գունավոր քարերի ընդելուզումը։ Ուրարտական ժամանակաշրջանի ճարտարապետության ու կառուցողական արվեստի առանձնահատկությունները ավանդաբար ժառանգել է Հայաստանի հետագա դարերի մշակույթը։