Տժվժիկը հայկական խոհանոցի գլուխգործոցներից մեկն է, որը պատրաստվում է տավարի փորոտիկներից:
Բաղադրություն
սիրտ – 120 գրամ
լյարդ – 140 գրամ
թոք – 120 գրամ
երիկամ – 100 գրամ
յուղ – 50 գրամ
սոխ – 1 հատ
տոմատ – 3 ճ.գ.
աղ, պղպեղ, մաղադանոս
Պատրաստման եղանակ
Լյարդի և երիկամների վրայից հեռացնել թաղանթը: Մթերքները լավ լվանալ, կտրատել և տապակել: Ավելացնել կտրատած սոխ, տոմատ, աղ, պղպեղ: Ծածկել թավան կափարիչով և եփել, մինչև պատրաստ լինի:Զարդարել մանրացված մաղադանոսով և մատուցել
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը