«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով համերգը, որին մասնակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Հիասքանչ բնություն, հատընտիր ծրագիր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Արմեն Տիգրանյան, Չայկովսկի, աթոռներին ու խոտերին նստած շնորհակալ Բերդ համայնքի բնակիչներ, որոնց համար և կազմակերպվել էր միջոցառումը։
Տպավորիչ այս համերգի կապակցությամբ աշխաչհահռչակ դաշնակահար, Հայաստանի և փառատոնի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը հատուկ ողւույ է ուղղել․
“Սիրելի բարեկամներ, թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություններին և անարդարությանը, որոնք իրականացնում են չարի ավերիչ ուժերը: Բարձրագույն արվեստի մեջ է հիասքանչ Հայաստանի և նրա խաղաղասեր ու հաղթանակած ժողովրդի ուժն ու ապագան”, – մանսավորապես նշել է նա։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հավատարիմ մնալով հիմնադրման առաքելությանն ու տեսլականին, շարունակում է ներկայացնել համաշխարհային երաժշտարվեստի ամենահեղինակավոր անուններին և Հայաստանը սիրելի դարձնել լեգենդար նվագախմբերի և երաժիշտների համար:
Փառատոնն, իր գործունեությամբ, համատեղեց մշակույթն ու քաղաքականությունը, օգտագործելով արվեստի «Փափուկ ուժը»` որպես երկրի կարևորագույն զենքերից մեկը: Մշակութային դիվանագիտության ամենավառ դրսևորումնհերից էին հայկական դրոշի ներքո փառատոնի կազմակերպած համերգները աշխարհի մեգակենտրոններում և ամենահեղինակավոր համերգասրահներում Նյու Յորքի Քարնեգի հոլ, Լոնդոնի Կադոգան, Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահ, Երուսաղեմի օպերային թատրոն, Բրյուսելի Բոզար, Տալինի Սուրբ Հովհաննես Տաճար և Վիեննայի Մուզիքֆերայնի Ոսկե Դահլիճ: