Հայկական խոհանոցում բանջարային ուտեստներից տարածված և սիրված է տապակած սպանախը։
Բաղադրություն
սպանախ- 400 գ
սոխ – 1 հատ
կիտրոն – 1 հատ
բուսայուղ – 1 ճ/գ
ջուր – 1/3 բաժակ
Պատրաստման եղանակ
Սոխը մանրացնել և տապակել բուսայուղով: Ավելացնել սպանախ և տապակել մի քանի րոպե, ավելացնել ջուր և եփել ևս 15 րոպե: Մատուցել կիտրոնով:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը