Հայկական խոհանոցում մեծ տարածում ունի տապակած սիբեխը։
Բաղադրություն
սիբեխ – 1 կգ
սոխ – 1 հատ
ձու – 3 հատ
կարագ, ձիթայուղ
աղ
Պատրաստման եղանակ
Սիբեխը լվանալ, մաքրել և եփել աղաջրի մեջ։Ապա քամել, կտրատել և լցնել տապակած սոխի վրա։ Ավելացնել հարած ձու, համեմել և եփել 4-5 րոպե։
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը