Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են:
Արցախի Հանրապետության պետական խորհրդանշաններն ընդունվում են Ազգային ժողովի կողմից և ամրագրվում են Սահմանադրությամբ: Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով: Օրենքով է սահմանվում նաև Արցախի Հանրապետության օրհներգը:
Դրոշն ու զինանշանը
Արցախի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20 սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Սա խորհրդանշում է Հայաստանից կտրված Արցախը, և իր ուրվագծերով նման է 1991 թվականին անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզին: Նախշանկարը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը կազմում է 1:2 /60×120 սմ/:
ԼՂՀ պետական զինանշանը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ, հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների հարստության թագը: Այն կապվում է Արցախի տարածքում Տիգրան Երկրորդի կողմից կառուցված Տիգրանակերտ արքայանիստ քաղաքի հետ: Կենտրոնում ԼՂՀ պետական դրոշի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերն է: Ներքևում` արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն -Արցախ»:
ԱՀ պետական օրհներգ
Պետական օրհներգը Արցախի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է:
ԼՂՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:
Վարչատարածքային բաժանում
Արցախի Հանրապետությունը բաժանվում է 7 շրջանների: Առանձին համայնքի կարգավիճակ ունի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Տեղական կառավարման համակարգը, ինչպես և Հայաստանի Հանրապետությունում, այստեղ ևս երկաստիճան է: Շրջաններն կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Արցախի Հանրապետության տարածքում գտնվում է 10 քաղաք և 322 գյուղական բնակավայր:
Ըստ ԱՀ Սահմանադրության` համայքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:
Արցախի Հանրապետության վարչական շրջաններն են. Քաշաթաղ, Մարտակերտ, Շահումյան, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի և քաղաք Ստեփանակերտ:
Մշտական ներկայացուցչություններ
Հայաստանի Հանրապետությունում
Հեռ. +37410 249928, Հյուպատոսական բաժին (+37410) 24-97-05
Ռուսաստանի Դաշնությունում
Հեռ. +7 495 628-9781
Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում (Նյու Յորք)
Հեռ. +1 (202) 223-4330
Ֆրանսիայում
Հեռ. +33 1 53751740
Ավստրալիայում
Հեռ. +02 9551 2882
Մերձավոր Արևելքի երկրներում (Բեյրութ)
Հեռ. +961 124 1024
Գերմանիայում
Հեռ. + 49 1578-52-78-778
Արցախի Հանրապետություն ՀԱՅԱՍՏԱՆ