
Սուջուխը հակական խոհանոցում լայն տարածում ունի։Այն հիմնականում պատրաստվում է տավարի, ոչխարի մսերի ու մի շարք այլ համեմունքների համադրմամբ։
Բաղադրություն
տավարի միս – 500գրամ
ոչխարի միս – 500գրամ
չաման – 1ճ․գդ
զիրա- 1/2 թ․գդ
քիմիոն – 1/2 թ․գդ
կարմիր պղպեղ – 1 թ․գդ
սև պղպեղ – 1 թ․գդ
բահար – 1 թ․գդ
աղ – 40 գր
գինի կամ կոնյակ –30 մլ
շաքարավազ – 1 թ․գդ
սխտոր – 3-4 պճ․
ջուր – 1/4 բաժակ
ոչխարի աղիք
Պատրաստման եղանակ
Միսը մսաղացի խոշոր ցանցով աղալ սխտորի հետ, ։ Ավելացնել համեմունքներ, աղ, շաքարավազ,ջուր, գինի կամ կոնյակ, լավ շաղել և պահել սառցախցիկում 1 օր։Մեկ օր անց պատրաստել ոչխարի աղիքը(1 ժամ թողնել սառը ջրի մեջ) և լցոնել մսով : Լցոնված աղիքները դնել տախտակի վրա, ծածկել մեկ այլ տախտակով և վրան ծանրություն դնել: Մեկ օր հետո շրջել սուջուխները, ծանրությունը նորից դնել վրան ու թողնել ևս մեկ օր: Արդեն հարթ տեսք ստացած սուջուխները կախել հով տեղում: Ամեն օր, մինչև չորանալը, սուջուխները գրտնակել: Սովորաբար չորանում են 15-20 օրում: