Սպասը (թանապուր) հին հայկական ճաշատեսակ է, որն ունի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր՝ բրնձով, ձավարով, կաղամբով, ինչպես նաև իշլի քյուֆթայով։Մատուցվում է և՛ սառը, և՛տաք վիճակում:
Բաղադրություն
մածուն – 1 բաժակ
ջուր – 2 բաժակ
ձավար – 1/3 բաժակ
ձու – 1 հատ
ալյուր – 2 ճ.գ.
համեմ, աղ
թթվասեր – 1/3 բաժակ
Պատրաստման եղանակը
Խառնել թթվասերը և մածունը՝ մինչև միասեռ մասսա դառնալը: Առանձին հարել ձուն, ալյուրը և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Ձավարը լվանալ, խառնել զանգվածին և դնել կրակի վրա, ապա ավելացնել ջուրը:Մինչև եռալը պետք է շատ հաճախ, ցանկալի է՜ անդադար խառնել, որպեսզի չմակարդվի: Եռալուց հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև ձավարի պատրաստ լինելը, վերջում ավելացնել աղ: Մանր կտրատել համեմը, ավելացնել և մատուցել:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը