Հայ-թուրքական երկրորդ պատերազմում պարտության և Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ճնշման տակ Հայաստանի Հանրապետությունը կործանվեց. կառավարությունը ստիպված զիջեց իշխանությունը: Հայաստանը հռչակվեց սովետական (խորհրդային) սոցիալիստական հանրապետություն;
Իր գոյության առաջին տարիներին, հատկապես մինչև 1922 թ. Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելը, ՀՍՍՀ-ն պահպանում է իր հարաբերական ինքնիշխանությունը, ազգային պետության որոշ հատկանիշներ: Որքան էլ քաղաքական համակարգով ՀՍՍՀ-ն տարբերվում էր նախորդ՝ 1918-1920 թվականների հանրապետությունից. այն պետականության որոշակի դրսևորում էր և երաշխիքներ էր ապահովում հայ ժողովրդի ազգային անվտանգության, տնտեսական ու մշակութային զարգացման համար:
Հայաստանի խորհրդայնացման որոշումն ընդունվել էր 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարի շրջանակներում: ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստում՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցությամբ քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ:
Մինչև հայ – ռուսական համաձայնագրի (1920-ի դեկտեմբերի 2) կնքումը’ նոյեմբերի 29-ին, Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմհեղկոմը’ 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Ղազախից մտել էր Քարվանսարա (Իջևան) և բանվորների ու գյուղացիների տեղի չունեցած ապստամբության անունից Հայաստանը հռչակել Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ, 1936-ից կոչվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն’ ՀԽՍՀ): Նոյեմբերի 30-ին Հայհեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը: Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը հօգուտ խորհրդայնացած Հայաստանի հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից: Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար:
Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի. 2)’ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաքային իշխանությունը հանձնվել է գինվորական հրամանատարությանը’ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ:
Պայմանագրի կետերի համաձայն
- Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
- Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
- Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
- Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
- Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
- Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից:
- Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։
Դեկտեմբերի 6-ին Սարգիս Կապանի գլխավորությամբ Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի’ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի: Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը: Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն: Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ:
Ըստ վարչական բաժանումների’ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում: Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը’ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը’ Լոռու «չեզոք գոտին» և Ջավախքը, Խորհրդ. Ռուսաստանը’ Ղարաբաղը և Զանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը: Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը’ Չեկա’ Чрезвычайная комиссия), որի նպատակը «հակահեղափոխականության» դեմ պայքար ծավալելն էր:
Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալներով»: Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային. Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ:
Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության’ [ՀԿ(բ)Կ] կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդային իշխանության հաստատման գործընթացը: Ձևավորվել են գավառային ու շրջանային կազմակերպությունները, առաջին սկզբնական. կուսակցական բջիջները (կազմակերպություններ): Չնայած իր անվանը’ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր. չուներ իր ծրագիրն ու կանո նադրությունը, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության’ [ՌԿ(բ)Կ] բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է Նրա քաղաքականությունը: ՀՍԽՀ իշխանությունները, չունենալով պետական կառավարման փորձ, մեխանիկորեն կիրառել են ՌՍԴԽՀ կառավարման և տնտեսական. համակարգը:
Հաշվի չառնելով Հայաստանի առանձնահատկությունները’ երկրում գործադրվել է Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը, որտեղ կարևորը պարենմասնատրումն էր: Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը վերածվել է ժողովրդի, առաջին հերթին’ գյուղացիության կողոպուտի. առաջացել է սով և դժգոհություն բնակչության մեջ: Այդ քաղաքականությունը պատճառ է դարձել նաև Հայհեղկոմում և ՀԿ(բ)Կ կենտկոմում 2 ներհակ խմբավորումների առաջացման համար: Ս. Կապանը, Ասքանազ Մռավյանը, Ալեքսանդր Բեկզադյանը այդ քաղաքականության մեղմ, իսկ Ավիս Նուրիջանյանը, հ. Դովլաթյանը, Գևորգ Աթարբեկյանը (Չեկայի Նախագահ) բռնի կիրառման կողմնակիցներ էին:
Վերջիններիս իրականացրած քաղաքականության հետևանքով բռնությունների են ենթարկվել բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներ: 1920-ի վերջին և 1921-ի սկգբին նախկին հայկական բանակի շուրջ 1400 սպաների «վերադաստիարակելու» նպատակով հեռացրել են Հայաստանից և մեկուսացրել Բաքվի բանտերում ու Ռյազանի (Ռուսաստան) համակենտրոնացման ճամբարներում: 1921-ի հունվարին պաշտոնից հեռացվել է ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատար Դրոն: Նրան թույլատրվել է մեկնել Մոսկվա, իսկ հետագայում’ արտասահման:
Աքսորյալներին (նրանց թվում’ գեներալներ Թովմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան և ուր.) Երևանից մինչև Աղստաֆա կայարան’ 170 կմ, սառնամանիքին ստիպել են անցնել ոտքով: Սարդարապատի հերոսներից գնդապետ. Դանիել Բեկ – Փիրումյանն սպանվել է աքսորավայրում, իսկ գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանն ինքնասպան է եղել’ չդիմանալով Չեկայի նվաստացումներին:
ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն փետրվարի 1-ին Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավա լել դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ: Բանտարկվել Են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ.: Վերջինս, ինչպես նաև Նիկոլայ Ղորղանյանը, Հրանտ Տեր-Մարգարյանը, Երանոս Թարվերդյանը և ուր. Ա.Նուրիջանյանի ցուցումով կացնահարվել են Երևանի բանտում:
Հասարակության բոլոր խավերում առաջացած ծայրահեղ դժգոհության հետևանքով 1921-ի փետրվարին երկրում տարերայնորեն սկսվել է ապստամբություն’ ընդգրկելով Կոտայքը, Բաշ Գառնին, Դարալագյազը, Բաշ Ապարանը և այլ շրջաններ:
Փետրվարի 16-ին խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են ապստամբության ընդհանուր ղեկավարությունը’ նրան կազմակերպված ընթացք տալու համար: Հայհեղկոմը և նրա տրամադրության տակ եղած փոքրաթիվ ուժերը 2 զրահագնացքով թողել են Երևանը և նահանջելով’ կենտրոնացել Ղամարլու (Արտաշատ) – Վեգի Բասար (Արարատ) շրջանում: Փետրվարի 18-ին ապստամբները մտել են Երևան: Նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլշևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված էին Վրաստանի խորհրդայնացումով:
Երևանում ստեղծվել է ապստամբների ժամանակավոր կառավարություն’ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Վերջինս հրապարակել է հրաման. «…Մինչև կառավարության կազմվելը իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում»:
Սակայն Վրաստանի խորհրդայնացումից (փետրվարի 25) հետո Կարմիր բանակը ձեռնամուխ է եղել ապստամբության ճնշմանը: Մ. Վելիկանովի գլխավորությամբ այն 2 ուղղությամբ շարժվել է դեպի Երևան: Ապստամբները, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը, ավելորդ զոհեր չտալու համար, այլևս չեն դիմադրել և Բաշ Գառնիով նահանջել են դեպի Դարալագյազ, ապա’ Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպան, մարտերը: 1921-ի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը: Նույն թվականի մայիսի 21-ին ՀՍԽՀ հեղկոմը վերակազմվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը:
Հայաստանի խորհրդայնացումից հետո Գարեգին Նժդեհը չի ենթարկվել բոլշևիկների իշխանությանը’ գիտակցելով, որ Զանգեզուրի հարցում Խորհրդային Ռուսաստանը պաշտպանում է Բաքվի իշխանություններին: Հայաստանի նոր կառավարությունը պահանջել է ճանաչել խորհրդային իշխանությունը: 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվել է համազանգեզուրյան առաջին համագումարը, որը մերժել է այդ պահանջը և երկրամասը հռչակել «Ինքնավար Սյունիք» ու կազմել կառավարություն: Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո մասնակիցները (բազմաթիվ հայ մտավորականներ ու զինվորականներ) հաստատվել են Զանգեզուրում: Ստեղծված պայմաններում 1921-ի ապրիլի 26-ին Տաթևի 2֊րդ համազանգեզուրյան համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության, իսկ հունիսի 1-ին’ Հայաստանի Հանրապետության (վարչապետ’ Ս. Վրացյան, սպարապետ’ Գ. Նժդեհ): Խորհրդային կառավարությունը բազմիցս փորձել է պատվիրակությունների միջոցով Գ. Նժդեհին համոզել հեռանալ Զանգեզուրից: Նժդեհի հետ Դալաջուղում անձնամբ բանակցել է Ալեքսանդր Մկասնիկյանը, խոստանալով, որ Սյունիքը երբեք Ադրբեջանի կազմւոմ չի լինի. Վերջինս, միայն հուլիսի 15-ին համոզվելով, որ երկրամասն անցնելու է Խորհրդային Հայաստանին, անցել է Իրան:
Դեռևս 1921-ի փետրվարի 7-ին ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել էր Լոռու ռազմահեղափոխական. կոմիտեն:
Փետրվարի 13-ին Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհրդայնացմանը: Եռօրյա մարտերից հետո փետրվարի 15-ին ազատագրվել է «չեզոք գոտին», որը ենթարկվելու էր Խորհրդային Հայաստանի կառավարությանը:
Փոփոխություններ են մտցվել երկրի վարչական կառուցվածքում: 1921-ի հուլիսի 20-ի ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով’ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի’ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ: Գավառները բաժանվել են 33 գավառակի:
1921-ի դեկտեմբերին և 1922-ի հունվարին Հայաստանում իշխանության նշանակովի մարմինները’ հեղկոմները, փոխարինվել են իշխանության ընտրովի մարմիններով’ խորհուրդներով: Ընտրվել են գյուղական, շրջանային, գավառային, քաղաքային խորհուրդներ: 1922-ի հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը Երևանում տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր իշխանության’ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է Սահմանադրությունն (առաջինը’ Հայոց պետականության պատմության մեջ): Այն որոշ փոփոխություններով Խորհրդ. Ռուսաստանի 1918-ի կրկնությունն էր. բաղկացած էր 5 մասից, 12 գլխից և 89 հոդվածից: Վերջին հոդվածներով սահմանվել են հանրապետության նոր խորհրդանիշները’ զինանշանը (հեղ.’ Մարտիրոս Սարյան) և պետական դրոշը:
1921-ի փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում տեղի է ունեցել ռուս – թուրքական խորհրդաժողով: Կնքված պայմանագրով’ ՀՍԽՀ-ի սահմանն անցկացվել է Ախուրյան և Արաքս գետերով: Թուրքիային է տրվել նաև Սուրմալոփ գավառը, որը երբևէ նրա կազմում չի եղել: Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվել են Ադրբեջանին: Նույն թվականի հոկտեմբերի 13-ի Կարսում Մոսկվայի պայմանագիրը վավերացվել է մի կողմից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև:
Այսրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով 1921-ի հուլիսի 2-7-ը Թիֆլիսում հրավիրվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստ: Հուլիսի 4-ի նիստում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին: Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը’ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա’ ՌԿ(բ)Կ կենտկոմ, սպառնալով, թե Բաքվում կարող է հեղաշրջում լինի: Հաջորդ օրը հրավիրված Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստը նոր կազմով և առանց քվեարկության որոշել է. «…Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ՍԽՀ սահմաններում’ նրան տալով մարգային լայն ինքնավարություն’ Շուշի կենտրոնով»: ՀԿ(բ)Կ կենտկոմը 1921-ի հուլիսի 16-ի նիստում սխալ և անբավարար է ճանաչել այդ որոշումը և բողոքել դրա դեմ: Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները, 1923-ի հուլիսի 7-ին ԼՂ-ն անջատելով իր դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարգը (ԼՂԻՍ):
Կովբյուրոյի հուլիսի 7-ի նիստում ընդունվել է նաև մեկ այլ որոշում, վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը: Վերջինս էլ հուլիսի 16-ին որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ, Վրացական ՍԽՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին, իսկ Կովբյուրոյի հուլիսի 7-ի նիստով որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում:
1922-ի մարտի 12-ին Վրաստանի, Ադըրբեջանի և Հայաստանի Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշել է կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն (ԱՍԽՀԴՄ): 1922-ի դեկտեմբերի 10-13-ը Բաքվում տեղի է ունեցել Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍԽՀԴՄ-ն վերակազմավորել միասնական հանրապետության’ Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության: 1922-ի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ’ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1′ ԽՍՀՄ պետության մեջ: Համագումարը հաստատել է ԽՍՀՄ-ի կազմավորման մասին հռչակագիրը և պայմանագիրը:
1921-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցել է նոր տնտեսական քաղաքականության (ռուսական, հապավումը’ НЭП’ Новая экономическая политика), որը փոխարինել է «ռազմական կոմունիզմին» և կիրառվել մինչև 1928-ը: Մտցվել է պարենային հարկ, թույլատրվել են ապրանքադրամ. հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ ևն: Նէպի շնորհիվ վերականգնվել են Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդոյւնաբերությունը: Վերաշահագործվել են պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվել են ջրանցքներ և ջրէկներ: Սկզբնական շրջանում երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են կատարել Երևանի, Լենինականի (Ալեքսանդրապոլ), Ձորագետի, Քանաքեռի ջրէկները:
Խորհրդային Հայաստանի տնտեսական շինարարությունն իրականացրել են հանրապետության ժողովրդական տնտեսության խորհուրդը և ժողկոմխորհը: Վերջինիս նախագահն էր (1922- 1925) Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1883-1937):
Միջազգային վեհաժողովներում Հայկական հարցի արծարծման նախաձեռնողը Սփյուռքի հայկական շրջաններն էին’ նախկին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը’ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ, և Ազգային պատվիրակությունը’ Պողոս Նուբարի, ապա’ Գաբրիել Նորատունկյանի ղեկավարությամբ: Մեծ տերությունների հրավիրած Լոնդոնի խորհրդաժողովում (1921-ի փետրվար – մարտ) Հայկական հարցը նենգափոխվել է. առաջարկվել է Թուրքիայի արևելյան նահանգներում ստեղծել «Հայկական ազգային օջախ»: Թուրքական պատվիրակությունը չի ընդունել անգամ այդ առաջարկը: Հաջորդ’ Լոզանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում (1922-ի նոյեմբեր-1923-ի հուլիս) «Հայկական ազգային օջախի» խնդիրը վերջնականապես մերժվել է, և Ազգերի լիգայի քննարկմանն է ներկայացվել հայ գաղթականության հարցը: Ապարդյուն քննարկումներից հետո Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկությամբ այդ հարցը 1929-ին հանվել է Ազգերի լիգայի օրակարգից: Մինչ այդ Ֆ. Նանսենը մեծ ծավալի աշխատանք է կատարել հայ գաղթականության ներգաղթը Խորհրդային Հայաստան կազմակերպելու համար: Բացի այդ’ մոտ 320 հազար հայ գաղթականներ կարողացել են ստանալ անձը հաստատող փաստաթուղթ’ «Նանսենյան անձնագիր»: ՀՍԽՀ և ԽՍՀՄ Կառավարությունների ջանքերով 1921-36-ին կազմակերպվել է հայրենադարձություն, որի ընթացքում Խորհրդային Հայաստան է ներգաղթել 42 հազար հայ: