Հոդքի ոսկու հանքավայրը ներկայացված է մի քանի հանքային զոնաներով, որոնց սահմաններում առանձնացվում են երակային, ոսպնյակաձև, բնածին մարմիններ։ Ջրաջերմային, չափավոր խորության հանքավայր է։ Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Արևելյան Սևանի լեռնաշղթայի հյուսիսում։
Հանքավայրույմ լայն տարածում ունեն պիրիտը, արսենո պիրիտը, խալկոպիրիտը, սֆալերիտը, նվազ չափով՝ անտիմոնիտը, տեննանտիտը, տետրաէդրիտը, գալենիտը, բնածին ոսկին։ Հանքավայրը դասվում է միջին-ցածր ջեր մաստիճանային միջին-փոքր խորության ջրաջերմային առաջացումների թվին։
Հանքավայրն ունի հիդրոթերմալ ծագում և կապված է նեոգենի հասակի գրանիտոիդային փոքր ինտրուզիաների հետ։ Առաջացել է փոքր խորություններում, միջին-ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Հանքադաշտը կազմված է վերին կավճի և պալեոգենի հրաբխածին-նստվածքային շերտախմբերից, գաբրոներից և հիպերբազիտներից, որոնք հատվում են ավելի երիտասարդ՝ նեոգենի գրանիտ ոիդային կազմի փոքր ինտրոլզիաներով։ Գաբրոների և պերիդոտիտների մեջ հայտնաբերված և ուսումնասիրված են հյուսիս-արևմտյան տարածում ունեցող չորս հանքաբեր զոնա։ Որոշ տեղերում հանքայնացված են նաև քվարց պորիֆիրային դայքաները։
Սոթքի ոսկու հանքավայրում տարածված է երակային և երակիկացանավոր քվարց-կարբոնատ-սուլֆիդային հանքայնացումը, որը հիմնականում ունի շտոքվերկային բնույթ։ Հանքաքարը աչքի է ընկնում իր բազմամիներալային բաղադրությամբ։ Հայտնաբերվել և նկարագրվել են մոտ 200 հանքային և ոչ հանքային միներալ, որոնք առաջացել են հանքայնացման մի շարք փուլերի ընթացքում։ Ոսկու կուտակման համար ամենակարևորները եղել են՝ քվարց-կարբոնատ-սուլֆիդային ոսկեբեր և քվարց (խալցեդոնանման), կարբոնատ-ոսկի-թելուրիդային փուլերը։ Հանքաքարում ոսկին գտնվում է բնածին ոսկու խիստ տարբեր չափի հատիկների, սուլֆիդների մեջ ցրված նուրբ դիսպերսիոն ոսկու և թելուրիդների ձևով։ Սոթքի ոսկու հանքավայրում բարձր է բիսմութի և թելուրի պարունակությունը։ Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Մասրիկ և Սեյդլար (Թարթառի վտակ) գետերի վերին հոսանքներում տարածված ոսկեբեր ալյուվիալ նստվածքները։
Հայտնի է մ․ թ․ ա․ II հազարամյակից և ընդմիջումներով շահագործվել է մինչև 4-րդ դար։ Հետագայում մոռացվել և վերստին հայտնաբերվել է 1951 թվականին։1976 թվականից շահագործվում է բաց և ստորգետնյա եղանակներով: