Արյունալի պատերազմների արդյունքում 1829 թվականին Հայաստանը բաժանվեց Օսմանյան, Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև, ընդ որում երկրի մեծագույն մասը բաժին էր մնացել Թուրքիային: Հասարակական և տնտեսական կյանքը Հայաստանի թե արևելյան և թե արևմտյան մասում խիստ տարբերվում էր: Երկու մասերի զարգացման տարբերություներն էլ ավելի զգացնել տվեցին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո՝ դարի կեսերին: Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքը նկատելիորեն զարգացել է: Երկիրն աստիճանաբար ներգրավվել է կապիտալիզմի զարգացման ոլորտ:
Արևելյան Հայաստանը XIX դարի սկզբին
Արևելյան Հայաստանն ընդգրկել է Երևանի, Նախիջևանի, Մակուի, Գանձակի և Ղարաբաղի խանությունների տարածքները: Հյուսիսային մի քանի գավառներ (Լոռի, Փամբակ, Շամշադին) Վրաց թագավորության (գոյատևել է մինչև 1801-ը) կազմում էին: Խանությունները, որոնք կառավարել են շահի նշանակած խաները, բաժանվել են մահալների, որոնք կառավարել են խանի նշանակած նաիբները կամ միրբոլուքները. դրանք մահմեդ. բեկեր էին կամ հայ մելիքներ: Վրաց թագավորության կազմի մեջ մտնող հայկ. գավառները գլխավորել Են մոուրավները, իսկ Վրաստանի’ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1801) հետո մոուրվաներին կից նշանակվել են Վրաստանի գլխ. կառավարչին անմիջականորեն ենթակա պրիստավներ: Պարսկաստանի ամենամեծ խանություններից էր Երևանի խանությունը (15 մահալ), որը հիմնականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները: Երևանի խանության կառավարիչը սարդարն էր’ օժտված մեծ իրավունքներով, իսկ քաղաքի հայ բնակչությանը բավական ժամանակ կառավարել են Մելիք-Աղամալյանները:
Ղարաբաղի խանությունն ընդգրկել է պատմական Արցախի տարածքը (Խամսայի մելիքություններ) և Զանգեզուրի զգալի մասը: Նկատելի էր մելիքների ազդեցությունը Ղարաբաղում և Զանգեզուրում:
Մեծ թվով հայ ազգաբնակչություն էր ապրում նաև Այսրկովկասի մյուս վայրերում’ Թիֆլիսում, Թելավում, Սղնախում, Գորիում, Բաքվում, Շամախիում, Նուխիում և այլուր:
Խաներն ունեցել են իրենց կառավարման մարմինները’ դիվանները կամ խորհուրդները. դրանց կազմում էին վեզիրը և մի քանի միրզաներ, որոնք վարել են տարբեր գերատեսչություններ: Խազան- դարաղասին (գանձապետ) ղեկավարել է գանձարանը, սանդուխտար-աղասին’ ծախսերը, ամբարդար-աղասին’ բնամթերային տուրքերի գանձումը, սերաֆյուլ-բեկը զինված ուժերի հրամանատարն էր, դարուղան (ոստիկանապետ) կառավարել է քաղաքը ևն: Դատ. ատյանը տնօրինել է շարիաթի նորմերով առաջնորդվող մահմեդ. հոգևորականությունը: Խաներն իրենք են քննարկել քրեական, երբեմն նաև քաղաքաց. գործերը, երբ պատկառելի գումար էին խոստանում նրանց: Ըստ էության’ երկրում օրենք էին խանի կամքն ու քմահաճույքը, կիրառվել է մարմնական պատիժը: Քաղաքաց. գործերի քննության ժամանակ քրիստոնյաները որոշակի իրավ, ինքնավարություն են ունեցել, այն իրականացրել են Հայ եկեղեցին ու հոգևորականությունը, գավառ, ու գյուղ, մելիքներն ու տանուտերերը, որոնք գործը քննելիս ղեկավարվել Են սովորութային իրավունքի նորմերով և Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»: Վիճահարույց դատավճիռների վերջն, լուծումը վերապահվել է Սբ էջմիածնի կաթողիկոսությանը: Եթե դատավեճը մահմեդականի և քրիստոնյայի միջև էր, ապա գործը քննվել է ըստ շարիաթի, իսկ գերապատվությունը տրվել է մահմեդականին ու նրա վկաներին:
Արևելյան Հայաստանում հողերը պետական մասնավոր և եկեղեցական էին: Հողատիրության ամենատարածված ձևը պետականն էր: Երևանի խանության հողերի 70 %-ը պետ. և արքունական էր: Հողատիրության ժառանգական ձևը մուլքադար, էր: Մուլքադարներն իրավունք են ունեցել գանձելու հարկ-ռենտայի մուլք կոչվող մասը (բերքի 10 %-ը): Երևանի խանության գյուղերի 16 %-ը մուլքադար, էր, իսկ 3 %-ը’ պետ-մուլքադար.: Թիուլը շնորհվել է պետությանը մատուցած ծառայությունների դիմաց’ հարկ-ռենտայից ժամանակավորապես կամ ցմահ օգտվելու իրավունքով: Հողատիրության ա- ռանձնահատուկ ձև է ունեցել Սբ էջ- միածնի վանքը, ժառանգաբար տիրել է մի շարք գյուղերի, ունեցել է նաև սեփական հողեր ու այգիներ:
Երկրում ցածր էր տնտեսության հիմն, ճյուղի’ գյուղատնտեսության արդյունավետությունը: Արտադրության առավել զարգացած շրջանի’ Արարատյան դաշտի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերն էին ցորենը, գարին, բրինձը, բամբակը, ծխախոտը, վուշը, քնջութը: Բամբակն արտահանվել է հարևան երկրներ: Տեխնիկական մշակաբույսերի, բրնձի, մրգատու ծառերի, խաղողի մշակումը նպաստել է ապրանքադրամ. հարաբերությունների զարգացմանը: Հյուսիսային շրջաններում հիմնականում մշակել են հացահատիկային բույսեր, իսկ Արցախում’ նաև թթենի’ հում մետաքս ստանալու համար: Զարգացած էր ձիաբուծությունը. դարաբաղյան նժույգները մեծ պահանջարկ են ունեցել Պարսկաստանում: Թաթար և քուրդ վաչկատուն ցեղերն զբաղվել են անասնապահությամբ, որն արհեստավորներին ապահովել է բրդի, կաշվի հումքով, մորթիներով: Գյուղատնտեսության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել արհեստ, ոռոգումը: Ջրօգտագործումը կարգավորելու համար մահալներում և գյուղերում նշանակվել են ջրաբաշխներ:
Յուրաքանչյուր գյուղական համայնք առանձին տնտեսական և վարչականմիավոր էր, որի հիմնական, բջիջը ծուխն էր: Ծուխը համայնքի հողօգտագործման ու հարկերի բաշխման հարցերում ունեցել է որոշակի ինքնուրույնություն: Համայնքի գլուխ կանգնած էր ընտրովի տանուտերը (քյոխվա, քեդխուդա), իսկ հիմնականհարցերը լուծվել են տարին 2 անգամ գումարվող գյուղական հավաքներում: Գյուղացիները կատարել են պետական նշանակության կոռային աշխատանքներ, կալվածատիրոջ համար’ նաև կոռ ու բեգար: Արհեստագործության և առևտրի կենտրոններ էին Երևանը, Նախիջևանը, Շուշին: Վրաստանի արհեստավորության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Գոյություն են ունեցել 100-ից ավելի արհեստներ, գործել են կապալով տրվող կաշեգործարաններ, ներկատներ: Երևանում եղել են ապակու, վառոդի և թնդանոթաձուլ. արհեստանոցներ: Քաղաքը, որը խանության, Հայկական մարզի, հետագայում Երևանի նահանգի վարչական կենտրոն էր, 1830-ական թթ-ին ուներ 11,5 հզ. բնակիչ, 1850-ին’ 12,6 հզ.: Հայ ժողովրդի քաղաքային բնակչության զգալի մասը Այսրկովկասի առևտրաարդյունաբերական խոշոր կենտրոններում էր: Խանական վարչությունը հատուկ ուշադրություն է դարձրել Կողբի աղի հանույթին, որն արտահանվել է Թուրքիա, Վրաստան, հարևան խանություններ և պատկառելի եկամուտ բերել գանձարանին: Արլ. Հայաստանի հս. գավառները Ռուսաստանին միացվելուց (1801) հետո ցար. կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել Ալավերդու պղնձահանքերիև ու պղնձաձուլությանը, որոնք 1816-ից անցել են մասնավոր արդյունաբերողների ձեռքը: Միևնույն մասնագիտությամբ արհեստավորները միավորվել Են համքարություններում, որոնք ունեցել են իրենց կանոնադրությունը, դրոշը, զինանշանը, փոխօգնության գանձարանը: Հայ համքարությունների կանոնադրությունը հաստատում էր Ամենայն հայոց կաթողիկոսը (այսինքն’ Սբ էջմիածնին էին վերապահվում պետ. իշխանության որոշ գործառույթներ): Համքարության գլուխ (ուստաբաշին), որին (նաև նրա օգնականին) ընտրում էր համքարության ընդհանուր ժողովը: Առևտրի կարևոր կենտրոններ էին Երևանը և Շուշին, որոնք կապված էին Թավրիզի, Թիֆլիսի, Բաքվի, Կարսի, Կարինի ու Բայագետի հետ և, առևտրի տարանցիկ կենտրոն լինելուց բացի, իրենք էլ էին արտահանում տեղ. արտադրության մթերքներ’ մետաքս, չորացրած մրգեր, կաշեգործ, իրեր, բուս, յուղ, բամբակ, աղ, բրինձ, ձիեր ևն: Գյու- լիստանի ռուս-պարսկ. հաշտության պայմանագրով (1813) սահմանված 5 % մաքսն զգալիորեն ընդլայնել է առևտր. շրջանառությունը 2 երկրների միջև: Հայ վաճառական, կապիտալը, չնայած ավա- տատիր. անիշխանության և բռնակալների հարուցած խոչընդոտներին, առաջատար դեր է խաղացել Այսրկովկասում: Երկրի ավատատիր. մասնատվածության հետևանքով հարկային համակարգը խայտաբղետ էր. հարկերը գանձվել են դրամով և բնամթերքով:
Հայաստանի հյուսիսային շրջաններում արքունի գյուղացիներից գանձվել է բնամթերային բահրա և դրամական հարկ: Վերջինս գանձվել է նաև քաղաքացիներից: Ռուսաստանի տիրապետության սկզբնական շրջանում այս համակարգը մնացել է անփոփոխ:
Ղարաբաղի խանությունում նստակյաց բնակչությունը (ի տարբերություն վաչկատուն ցեղերի) հարկեր է վճարել նաև խանական պաշտոնյաների, ծառաների և զորքի վարձատրության համար:
Արևելյան Հայաստանում խանական կարգերի տապալումից հետո (Տես Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին) Ռուսական կայսրությանն անհրաժեշտ էր ստեղծել այստեղ նոր իշխանություն: Երևանի գրավումից հետո’ 1827-ի հոկտեմբերի 6-ին, ստեղծվել է Երևանի ժամանակավոր վարչություն (ռազմավարչական մարմին)’ գեներալ Աֆանասի Կրասովսկու նախագահությամբ, Երևանի պարետ փոխգնդապետ Բորոդինի ու Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու անդամակցությամբ: Վարչությունը զորքերին մատակարարել է պարենամթերք, ապահովել է երկրի անվտանգությունը, հաստատել է կարգ ու կանոն, հաշվառել ու պետականացրել է սարդարի ունեցվածքը, ներքին պահակային ծառայության համար հայերից կազմել ջոկատներ ևն: Նիկոլայ I կայսեր 1828-ի մարտի 21-ի հրամանագրով’ Երևանի ու Նախիջևանի նախկին խանություններից և Օրղուբադի օկրուգից կազմվել է Հայկական մարգը’ Երևան կենտրոնով: Այն նախապես բաժանվել է Երևանի ու Նախիջևանի գավառների և Օրդուբաղի օկրուգի. 1833-ի վարչական բաժանմամբ’ Երևանի գավառը բաժանվել է Երևանի, Շարուրի, Սուրմալոփ և Սարդարապատի օկրուգների, իսկ Նախիջևանի գավառն ու Օրդուբադի օկրուգը պահպանվել են: Հայկական մարզը կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում եղել են 2 ռուս զինվորական, 1-ական ներկայացուցիչ’ հայ և մահմեդական բնակչությունից, 3 խորհրդական, որոնք վարել են գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը: Հարկերի ու տուրքերի գանձման համար ստեղծվել են առանձին վարչություն և հատուկ կոմիսարի պաշտոն: Մարզային վարչության պետ է նշանակվել գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն (մինչ այդ Ի. Պասկևիչը Բեսարաբիա էր աքսորել Ներսես արք. Աշտարակեցուն և հեռացրել գեներալ Ա. Կրասովսկուն), որին 1830-38-ին փոխարինել է հայ իշխան գեներալ Բեհբութովը: Նախիջևանի գավառում և Օրդուբադի օկրուգում իշխանությունը թողնվել է մահմեդական նաիբներին (իբր պատերազմի ժամանակ մատուցած մեծ ծառայությունների համար), որն առաջ է բերել հայ բնակչության դժգոհությունը: Երևանում և Նախիջևանում հիմնվել են քաղաքային, գավառներում’ գավառական դատարաններ և ոստիկանական վարչություններ: 1840-ի ապրիլի 10-ի հրամանագրով, Անդրկովկասի նոր վարչական բաժանմամբ, ստեղծվել են Վրացա-հմերեթ. նահանգը’ Թիֆլիս, և Կասպիական մարզը’ Շամախի կենտրոններով:
Վրացա-Իմերեթական նահանգի մեջ մտել են Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Ելիզավետպոլի, Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Գուրիայի գավառները, իսկ Կասպիական մարզի մեջ’ Շիրվանը, Ղարաբաղը, Շաքին, Բաքուն, Թալիշը, Դերբենդը և Ղուբան: Հայկական մարզի վերացումով խորտակվել են հայկական ինքնավարության պատրանքները, իսկ երկրամասի նոր վարչական բաժանմամբ անտեսվել են սահմանազատման ազգային առանձնահատկությունները:
Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով 1844-ին հիմնվել է Կովկասի փոխարքայությունը. առաջին փոխարքա կոմս Միխայիլ Վորոնցովը երկրամասի մի շարք շրջաններում հիմնել է քաղաքացիական վարչություններ: 1846-ի դեկտեմբերի 14-ի օրենքով’ կազմվել է 4 նահանգ’ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի: 1849-ի հունիսի 9-ին ստեղծվել է Երևանի նահանգը (ներառել է Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Օրդուբադի ու Նոր Բայազետի գավառները), որով Արևելյան Հայաստանի զգալի մասն ամփոփվել է 1 վարչական միավորի մեջ, և համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել տնտեսական ու մշակութ. զարգացման համար:
Նիկոլայ l-ի 1836-ի մարտի 11-ի հրամանագրով’ վավերացվել, իսկ 1837-ի հունվարի 1-ից գործադրվել է եկեղեցական կանոնադրությունը’ «Պոլոժենիեն», որով պետք է առաջնորդվեր Հայ եկեղեցին’ Արևելյան Հայաստանը ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո: Կանոնադրությամբ’ Ամենայն հայոց կաթողիկոսը պահպանում էր իր իրավունքները համայն հայության նկատմամբ, օրինականացվել են եկեղեցու հոդատիրական և ունեցվածքային իրավունքները: Հայ եկեղեցին չէր խառնվելու պետական գործերին, այլ տնօրինելու էր դպրոցի, լուսավորչական այլ հաստատությունների, ծեսերի և այլ հարցեր: Ըստ կանոնադրության’ 1837-ին Ռուսաստանում ստեղծվել են հայկական 6 հոգևոր թեմեր (Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի, Շամախու, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի, Աստրախանի). յուրաքանչյուրն ունեցել է իր առաջնորդը վանքերը, գույքը, դպրոցները ևն: Թեմական դպրոցներ Են բացվել Երևանում (1837) և Շուշիում (1838):
1836-ին Հայկ. մարզի պետ Վ. Բեհբութովը մշակել է մուլքադարների, թիուլդարների, աղաների ու բեկերի իրավունքները սահմանող կանոնադրություն: 1846-ի դեկտեմբերի 6-ի օրենքով’ խաների, բեկերի, մելիքների ժառանգական սեփականություն են ճանաչվել այն հողերը, որոնք նրանք օգտագործում էին երկրամասը Ռուսաստանին միացվելու ժամանակ:
Մինչև 1834-ը Հայկական մարզում տուրքերը գանձվել են պարսկական տիրապետության ժամանակ գանձվող տուրքերի չափով, իսկ ներգաղթածները մինչև 1836-ն ազատվել են տուրքերից: 1834-ին եկամուտների և պետ. տուրքերի վարչության ստեղծումից հետո ամենուրեք գանձել Են գյուղատնտ. արդյունքների 1/5-րդը. հաստատվել են նաև դրամական տուրքեր: 1836-42-ին կիրառված հարկային- կապալային կամ գույքային համակարգը փոխարինվել է դրամականով, որը մեծ դժգոհություն է առաջացրել:
Ռուսաստանի ֆինանսների նախարար կոմս ԿանկրինըՆիկոլայ l-ին ներկայացրած մի զեկուցագրում Անդրկովկասն անվանել է կայսրության գաղութ: 1840-ին ցարին ներկայացված մեկ այլ զեկուցագրում նշվել է, որ Անդրկովկասի ժողովուրդներին հարկավոր չեն համալսարաններ, ֆաբրիկաներ ու գործարաններ:
Ցարիզմի գաղութային քաղաքանության շրջանակներում Արևելյան Հայաստանում բնակեցվել են նաև ռուս աղանդավոր գաղթականներ (դուխոբորներ, իկոնոբորներ, մոլոկաններ): 1844-ից Լոռու, Սևանի, Զանգեզուրի շրջաններում, Ջավախքում, Արցախում հիմնվել են տասնյակ գյուղեր, նրանց տրամադրվել են լավորակ հողեր և տրվել զանազան արտոնություններ:
1837-ի հոկտեմբերին, երբ Նիկոլայ l-ն այցելել է Հայկական մարզ, տեղի են ունեցել հայ գյուղացիության զանգվածային բողոքներ ու ելույթներ, որի հետևանքով կայսրը ներգաղթածների արտոնաժամկետը երկարացրել է մինչև 1838-ը:
Այդուհանդերձ, Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքը նկատելիորեն զարգացել է: Ընդարձակվել են ցորենի, գարու, բամբակի ցանքատարածությունները: Զարգացել է շերամապահությունը: 1860-ական թթ-ին փորձեր են արվել ստեղծելու վարձակալ, ֆերմերային տնտեսություններ, սկսվել է տեխնիկական բույսերի մշակությունը: Երկիրն աստիճանաբար ներգրավվել է կապիտալիզմի զարգացման ոլորտ:
Նպաստավոր պայմաններ են ստեղծվել արհեստների, արդյունաբերության, առևտրի զարգացման համար: Թիֆլիսի համքարությունները, որոնց անդամների ճնշող մեծամասնությունը հայեր էին, եռանդուն դիմադրություն են ցույց տվել ռուսական արդյունաբերական արտադրանքի տարածմանը: Այդ պատճառով 1865-ի ապրիլի 5-ի կանոնադրությամբ’ Թիֆլիսի 80 համքարություններից պահպանվել են միայն 17-ը և դրվել ոստիկանական հսկողության տակ: Չնայած հակահամքարային միջոցառումների դեմ 1865-ին Թիֆլիսում ընդվզում է տեղի ունեցել, սակայն կապիտալիզմի զարգացման պայմաններում համքարությունները դատապարտված էին քայքայման:
Արևելյան Հայաստանում հատկապես զարգացած էր լեռնարդյունաբերությունը: Ցարական կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել Ալավերդու և Զանգեզուրի հանքարդյունաբերությանը: 1850-ական թթ-ին մտցվել է ազատ վարձու աշխատանքի համակարգ: Պղնձահանքերը կապալով տրվել են հայ, հույն, գերմանացի արդյունաբերողներին: Աղի արտադրության հիմնական կենտրոններ էին Կողբի, մասամբ’ Նախիջևանի աղահանքերը: Մինչև 1870-ի գյուղաց.իականռեֆորմը աղահանքերը շահագործվել են մասնավոր կապալառուների կամ կառավարման մարմինների միջոցով: 1868-ից այստեղ նույնպես կիրառվել է ազատ վարձու աշխատանքը: Կապալային համակարգը լայնորեն օգտագործվել է զորքերի կարիքները հոգալու և պետական հիմնարկների համար շինություններ կառուցելու համար: Հայերն Անդրկովկասում կառավարության գլխավոր ուժերն են կապալառության և վարձակալությունների կազմակերպման խնդրում: Հաճախ կապալով են տրվել գանձվող տուրքերը, արդյունաբերության որոշ ճյուղեր ևն: Առևտրի զարգացումը մեծապես խթանել են ներքին մաքսային պատնեշների վերացումը, բնամթերային հարկման փոխարինումը դրամականով, տեխ. մշակաբույսերի ցանքատարածությունների ընդարձակումը ևն:
Հիմնականում արտահանվել են գյուղատնտեսական մթերքներ: Արտաքին առևտրական կապերը բավական աշխույժ էին Պարսկաստանի և Թուրքիայի հետ: Հայ վաճառականներն առևտրական կապեր են հաստատել նաև եվրոպական քաղաքների հետ’ նպաստելով Անդրկովկասի տնտեսության զարգացմանը: Առևտրի հիմնականկենտրոններն էին Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Նախիջևանը, Ախալցխան, Կարսը:
Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին
Ռուս-թուրք. պատերազմներն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել: Երկիրը վարչականորեն բաժանված էր էրզրումի (Կարին), Վանի, Կարսի, Բայա- զետի, Չըլդրի (Ախալցխա), Դիարբեքիրի, Ավազի (Սեբաստիա) փաշայությունների կամ վիլայեթների (նահանգ), որոնք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները’ կազաների (գավառակ), կազաները’ գյուղախմբերի: Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Մարաշի փաշայությունների, Սասունը, Շատախը, Մոկսը, Սավուրը, Իսյանը, Խնուսը, Մանազկերտը, Ձեյթունը, Ալբիստանը կիսանկախ էին:
Օսմանյան Թուրքիայում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր: Պաշտոնյաներին և զինվորական մահմեդականներին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ’ խաս, զիամեթ, թիմար: Մզկիթներին և վանքերին տրամադրվող հողերը’ վակֆները, տրվել են ընդմիշտ: Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր’ մուլքեր, որոնք կարող էին օտարվել:
Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը: Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները’ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով:
Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ հացահատիկ, որը նաև արտահանվել է: Կիլիկիայում մշակել են բամբակ և ծխախոտ, Տրապիզոնի փաշայությունում’ ծխախոտ: Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը: Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր: Արևմռյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է անասնապահությունը:
Սուլթանական կառավարության գլխավոր հողահարկը տասանորդն էր, որը հաճախ գանձվել է հացահատիկի բերքի 1/7-ի, 1/5-ի, նույնիսկ 1/4-ի չափով: Քրիստոնյաներից գանձվել է նաև գլխահարկ, իսկ անշարժ գույքից’ տների, խանութների, ջրաղացների, ձիթհանների ևնի համար’ տնահարկ: Հարկեր են գանձվել նաև ամուսնության, քրիստոնյաներին թաղելու թույլտվության, միաբաններին, գիշերապահներին վճարելու համար ևն: Թեև Հայ եկեղեցին և հոգևորականությունն ազատ են համարվել հարկերից, սակայն Կ. Պոլսի յուրաքանչյուր նորընտիր պատրիարք հաստատման հրամանը’ ֆերմանը, ստանալու համար վճարել է որոշակի գումար: Փաշաներն իրենց հերթին են հարկել վանքերը:
Երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են խաղացել քաղաքները: Ստվար հայ բնակչություն կար Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կեսարիայում, Ամասիայում և այլուր: Քաղաքներում զարգացել է արհեստագործությունը: Արհեստավորներն ու վաճառականները միավորված էին էսնաֆությունների մեջ:
Օսմանյան կայսրության առևտուրը հիմնականում հայերի և հույների ձեռքին էր: Քրիստոնյա վաճառականները թուրք-եվրոպական առևտրի միջնորդներն էին: Հայերը տնօրինել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ողջ առևտուրը: Կարինը, Բաղեշը, Վանը, Ադանան և այլ քաղաքներ եղել են տեղական եվրոպ. և ասիական արդյունաբերման ապրանքի գնման, վաճառահանման ու կարավանային առևտրի կարևոր կենտրոններ: Սուեզի ջրանցքի բացումը (1869) փոխել է առևտրական ճանապարհները, և Արևմտյան Հայաստանի քաղաքները կորցրել են իրենց առևտրական նախկին նշանակությունը: Թուրքիայում առևտրի զարգացումը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգային խտրականությունը, եվրոպական կապիտալի մրցակցությունը:
Կառավարության ազգային ու կրոնական հալածանքների քաղաքականությունն արգելակել է արտադրող, ուժերի զարգացումը, հող ստեղծել վաչկատուն ցեղերի տարածման և տիրապետության համար: 1830-ական թթ-ին կայսրությունում տիրող ճգնաժամը, որն ավելի էր ծանրացրել հայերի, հույների, սերբերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների կացությունը, հարկադրել է իշխանություններին իրավիճակից դուրս գալու միջոցներ որոնել: Որոշել են բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչական կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները: «Թանզիմաթ» (բարեփոխում) անվանվող հայտնի այդ փորձերը ձեռնարկվել են 1839-ին և շարունակվել մինչև 1870- ական թթ-ի սկիզբը: 1839-ի նոյեմբերի 3-ին հրապարակվել է «Հաթթը շերիֆ» (սրբազան գիր) հրովարտակը, որով հռչակվել է բոլոր հպատակների (անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից) անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զինծառայության ժամկետի կրճատում, ֆինանսական, վարչական, դատական համակարգերի բարելավում ևն: «Հաթթը շերիֆը», առանձին դեպքերում հակասելով շարիաթին, հանդիպել է մահմեդականների կատաղի դիմադրությանը և հաճախ վերաճել քրիստոնյաների ջարդերի: Օգտվելով նման իրավիճակից’ 1842-43-ին Արևմյան Հայաստանի քուրդ բեկերն ապստամբել են: Ապստամբությունը ճնշվել է, քրդական կիսանկախ վարչական միավորները վերացվել են, ապստամբ բեկերը’ աքսորվել: Սակայն, նորերի գալով, դրությունը մնացել է նույնը’ վատթարացնելով հայ-քրդ. հարաբերությունները:
«Հաթթը շերիֆը» գրեթե ոչնչով չի փոխել իրավիճակը, այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա: