Հյաաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզն աչքի է ընկնում իր ակտիվ սեյմիկությամբ: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.0 %-ը և իր մեջ ընդգրկում է Ախուրյանի, Ամասիայի, Արթիկի, Անիի, Աշոցքի նախկին վարչական շրջանների տարածքները: Մարզկենտրոնն է Գյումրի քաղաքը:
Տարածքը 2 680 քառ. կմ է
Բնակչությունը` 239.3 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)
Շիրակի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:
Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ, մասամբ’ Աշոցք գավառների մասը: 1828-ին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո եղել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կազմում:
ՀՍԽՀ տարիներին այստեղ էին Ախուրյանի (1937-ից, մինչև 1945 թվականը՝ Դուզքենդի), Ամասիայի (1930-ից), Արթիկի (1930-ից), Անիի (1937-ից, մինչև 1961՝ Աղինի ), Աշոցքի (1937-ից, մինչև 1992՝ Ղուկասյանի )շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կազմում (առաջնորդանիստը Գյումրիի Սբ Աստվածածին («Յոթ վերք») եկեղեցին է): 2012թ. Հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև նոր՝ Արթիկի թեմ: Մարզում բնակվում են զգալի թվով Հայ Կաթողիկե եկեղեցու հավատավորներ:
Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին, սահմանակից է ՀՀ Լոռու (արևելքից) և Արագածոտնի (հարավից) մարզերին: Աշխարհագրական առանձնահատկություններից է, որ Վրաստանի տարածքը` Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:
Աշխարհագրություն
Մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Եզրավորված է Եղնախաղի, Ջավախքի, Բազումի, Փամբակի լեռնաշղթաներով, Շարայի, Արագածի լեռնազանգվածևերով և Կարսի սարահարթով: Ջաջուռի (1952 մ) ևՔարախաչի (2273 մ) լեռնանցքներով Շիրակը կապված է Լոռու մարզին:
Շիրակի մարզը գտնվում է 1500-2000 մ բարձրույթյունների վրա: Առավելագույն բարձրությունը’ 4090 մ (Արագած լեռ.), ամենացածրը’ 1400 մ (Խարկով գյուղի մոտ’ Ախուրյանի հովիտը):
Մարզի տարածքով հոսող խոշոր և Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետը Ախուրյանն է: Իր տարածքով մարզն ընդգրկում է է Ախուրյանի վերին ու միջին հոսանքների ձախափնյա ավազանը: Այստեղ են տնվում Ախուրյանի համակարգին պատկանող Աշոցք, Ցողամարգ, Իլլի, Կարախան, Գյումրի և Կարկաչան գետակներով:
Մարզում են Արփի լիճը (1950-ից վերածվել է ջրամբարի), Ախուրյանի (ամենամեծն է ՀՀ-ում, ջրատարողությունը’ 526 մլն. խոր մ, ջրերն օգտագործում են ՀՀ-ն և Թուրքիան’ հավասար իրավունքով, Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի և այլ ջրամբարներ, Շիրակի, Ախուրյանի և Կապսի ջրանցքները:
Մարզը հարուստ է տուֆի, բազալտի, պեմզայի, պեռլիտի և այլ շինանյութերի պաշարներով: Կան նաև գորշ ածխի, զառինի, քրոմի, այրվող թերթաքարերի հանքավայրեր, հանքային և անուշահամ ջրերի պաշարներ:
Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման, աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով, hունվարյան միջին ջերմաստիճանը -9,8˚C է: Մարզը, լինելով ծովի մակերևույթից մոտ 1500-2000 մ բարձրության վրա (մարզի 52 գյուղեր գտնվում են ծովի մակերևութից մոտ 1500-1700 մ, իսկ 55-ը` 2000մ բարձրության վրա), հանդիսանում է Հայաստանի ամենացրտաշունչ տարածաշրջանը, որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը երբեմն հասնում է – 46 °C-ի:
Կապված խոնավության քանակից և ջերմային պայմաններից` այստեղ գերակշռում են տափաստանային լանդշաֆտների լեռնային տարբերակները: Տեղանքի բարձրության և խոնավության ավելացմանը զուգընթաց, տափաստանային լանդշաֆտները տեղի են տալիս ալպյան մարգագետիններին: Լեռնային ռելիեֆի շնորհիվ տափաստանային գոտու բնական պայմանները բազմազան են, ուստի այստեղ ձևավորվում են չոր լեռնատափաստանային և լեռնատափաստանային լանդշաֆտները:
Մարզին բնորոշ է լեռնատափաստանային և մարգագետնատափաստանային բուսականություն: Անտառածածկ է մարզի ընդանուր տարածքի 1.64%-ը:
Ախուրյանի տարածաշրջանի ամբողջ տարածքը սեյսմատեկտոնական տեսանկյունից (համեմատած հանրապետության տարածքի հետ) գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում: Շիրակի մարզի հյուսիսը մտնում է 8-9, իսկ կենտրոնն ու հարավը` 9 բալ և ավելի ուժգնություն ունեցող սեյսմիկ գոտիներում: Նրա տարածքում և շրջակայքում երկրաշարժային հայտնի էպիկենտրոններ են հանդիսանում Գյումրին, Սպիտակը, Անին, Կարսը, Ախալքալաքը: Գյումրի քաղաքը գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին:
Բնակչություն
Մարզում բնակվում է շուրջ 239.3 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 8.0%-ը: Բնակչության խտությունը կազմում է 91 մարդ/1 քառ.կմ:
Մարզի քաղաքային բնակչությունը՝ 3 քաղաքներով, կազմում է 139.9 հազար մարդ կամ 58.5%: Գյուղական բնակչությունը կազմում է 99.4 հազար մարդ կամ 45.6%:
Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.3%, իսկ կանայք` 51.7%-ը: Մարզի բնակչության մեջ գերակշռում են 25-29 տարեկաններ (8.2%):
Եթե մարզի բնակչության 45.6%-ը գյուղաբնակ է, ապա միայն 47.4%-ը կուտակված է Գյումրի քաղաքում: Բնակչության 16,9% կենտրոնացած է Ախուրյանի, 2,4՝ Ամասիայի, 7,2%՝ Անիի ,3.5%՝ Աշոցքի, 21,4 %՝ Արթիկի տարածաշրջաններում:
Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել վերջին հարյուրամյակներում: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո (1828թ) Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը: Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:
Շիրակի մարզի մշտական բնակչության 98,6% կազմում են հայերը: Այստեղ բնակվում են բաև ռուս (0.4%), եզդի, քուրդ, ուկրաինացի և այլ ազգերի ներկայացուցիչներ (1%):
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք /Գյումրի, Արթիկ և Մարալիք/
Գյուղական համայնքների թիվը` 76 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 128 բնակավայր
Շիրակի տեսարժան վայրեր
Շիրակի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են շուրջ 2 349 պատմամշակութային հուշարձաններ:
Տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. IV-II հազարամյակների կիկլոպյան ամրոցներ, մեգալիսթյան կառույցներ (Ամասիա, Հառիճ, Քեթի, Արթիկ, Հոռոմ), մ. թ. ա. II-I հազարամյակների նյութական մշակույթի (Գյումրի, Արթիկ) մնացորդներ, ոիրարտական սեպագիր արձանագրություններ (Սպանդատյան, Մարմաշեն): Պատմամշակութային կարևոր նշանակություն ունի նաև Գյումրու «Կումայրի» արգելոցի մեջ մտնող շինությունները:
Իր ուրույն կենսաբազմազանությամբ է աչքի ընկնում «Արփի լիճ» ազգային պարկը: Մատմամշակությային կարևոր կենտրոններից են նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, Ջաջուռում՝ Մ.Ավետիսյանի տուն-թանգարանը, Գյումրու «Սև բերդ» ամրոց-հանդիսասրահը
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Հոռոմի բերդ-քաղաք (մ. թ. ա. VII դ.)
Կառնուտի եկեղեցի (IV դ.)
Լեռնակերտի եկեղեցի (IV-V դդ.)
Երերույքի եկեղեցի (IV-V ղդ.)
Ջրառատի եկեղեցի (VI դ.)
Պեմզաշենի հուշարձանախումբ (V-VI դդ.)
Ալեքսանդրապոլի ամրոց (1838-1845թթ.)
Լմբատավանք (VI դ.)
Հառիճավանք (VII-X դդ.)
Մարմաշենի վանք (X-XI դդ.)
Հոգեվանք (1205)
Վահրամաբերդի ամրոց
Գուսանագյուղի ամրոց
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
Շիրակի մարզը ՀՀ կարևոր երկրագործական շրջաններից է՝ գյուղատնտ-արդյունաբերական ուղվածությամբ:
Արդյունաբերության առաջատար ճյուղերն են սննդամթերքի, ներառյալ խմիչքների, մանածագործ, արտադրությունները և ոչ մետաղահանք, արտադրատեսակների արդյունաբերությունը:
Գյուղատնտեսության հիմնական ուղղություններն են բուսաբուծությունը և անասնապահությունը: Գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Մարզում գործում են ընտանեկան (գյուղացիական) տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններ։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է մարզի բնակչության 41.6%-ը: Մարզում մշակում են հիմնականում հացահատիկային մշակաբույսեր, բանջարեղեն, կարտոֆիլ:
Մարզի անասնաբուծության հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է: Մարզում գործում են կաթի վերամշակման ձեռնարկություններ, որոնց արտադրանքը սպառվում է հանրապետության շուկաներում և արտահանվում է: Մարզում զարգացած է նաև մեղվաբուծությունը:
Մարզի տարածքով անցնող Ախուրյան գետի վրա դեռևս նախորդ դարի 20-ական թվականներին կառուցվել է «Լենգէսը», որը էլեկտրաէներգիայով է ապահովում մարզի պահանջարկի 10%-ը: Մարզը ունի հողմաէներգետիկայի զգալի պաշարներ:
Շիրակի մարզում առկա պատմամշակութային հուշարձանները հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար: «Արփի լիճ» ազգային պարկը իր ուրույն կենսաբազմազանությամբ էկոտուրիզմի կազմակերպման լավագույն տարածք է:
Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 56.1%-ը: Աղքատության մակարդակը մարզի բնակչության 46% է՝ ամենաբարձրը Հանրապետության տարածքում: Շիրակը առաջատարն է նաև գործազրկության մակարդակով՝ 13.9%, խնդիրը ավելի խիստ է քաղաքային համայնքներում:
Մարզում գործում է 62 նախադպրոցական, 170 հանրակրթական ուսումնական հաստատություն, 2-ը` հատուկ /օժանդակ/ դպրոց, 6 պետական քոլեջ, 5 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություն, 9 բարձրագույն ուսումնական հաստատություններ (6 պետական և 3 ոչ պետական), 27 երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, 41 մարզական կազմակերպություն, այդ թվում՝ 1 մարզական քոլեջ, 32 մարզադպրոց, 2 մարզական ակումբ, մարզական հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների 4 մասնաճյուղ և համայնքային կենտրոնների 2 մարզական բաժանմունք:
Մարզում կազմավորվել և գործում է «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն»-ը (GTC): Գյումրիում գործում է նաև ՀՀ կրթութայն և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղը:
ՀՀ Շիրակի մարզում գործում են թվով 33 բուժհաստատություններ և 21 առողջության առաջնային պահպանման ամբուլատոր հաստատություններ, արյան փոխներարկման կայանը, Գյումրու շտապ բուժական օգնության կայանը և Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիան:
Շիրակի մարզում գործում է մշակութային գործունեություն ծավալող 173 կազմակերպություն՝ 71 գրադարան, 1 դրամատիկական թատրոն, 1 տիկնիկային թատրոն, 1 կինոթատրոն, 9 թանգարան, 45 մշակույթի կենտրոն /տուն/, 2 պատկերասրահ, 5 արտադրպոցական կենտրոն, 5 նվագախումբ։
Տրանսպորտ և կապ
Շիրակի մարզով են անցնում Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և ՀՍպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները, վերջինս շրջափակման պատճառով չի գործում:
Մարզի տարածքով է անցնում Հարավկովկասյան երկաթուղին: Մարզի երկաթուղին 180 կմ է, որը կազմում է հանրապետության ողջ երկաթուղու 21.4%-ը: Մարզի տարածքում են գտնվում Գյումրի-Արթիկ-Մարալիկ և Գյումրի-Ախուրյան-Թուրքիայի սահման երկաթուղային հատվածները, որոնք այժմ չեն շահագործվում: Մարզի տարածքով է անցնում Երևան-Թբիլիսի, իսկ ամառային ժամանակահատվածում (հունիսի-15-ից մինչև սեպտեմբերի 30-ը) նաև Երևան-Բաթումի ուղևորատար գնացքը: Այժմ գործում է նաև Գյումրի-Երևան էլեկտրագնացքը:
Գյումրիի ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի «Շիրակ» միջազգային օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ և Երևանից 120կմ հեռավորության վրա: 2016 թվականի դեկտեմբերից իրականացվում են Գյումրի-Մոսկվա-Գյումրի չվերթներ:Մարզի բնակավայրերը 100%-ով ապահովված են ինտերնետ ծածկույթով: Ինտերնետի որակը հիմնականում բավարար է: Հասանելի է նաև բջջային կապը: Մարզի 80 համայնքներում գործում է «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղերը, ապահովելով մարզի համայնքների 100% ծածկույթը:
Ամբողջ տարածքը ընդգրկված է նաև թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Այստեղ հեռարձակվում են 8 համապետական և մարզի տարածքում տեղակայված՝ 2 հեռուստաընկերությունների ծրագրերը:
Հեռախոսային կոդեր՝
Ամասիա 246
Սառնաղբյուր 242
Մարալիկ 242
Փանիկ 244 92
Արթիկ 244
Ախուրյան. 312
Աշոցք
Գյումրի 312
Փոստային ինդեքսներ — 2601 – 3030
Շիրակի մարզպետարան
Հասցե՝ ք. Գյումրի, 3103, Գ. Նժդեհի 16
էլ հասցե՝ http://shirak.mtad.am
էլ փոստ՝ shirak@mtad.am, shirak@mta.gov.am
Հեռ.՝ +374 0312 3 26 10, Ֆաքս` +374 0312 3 50 77