Հայաստանում սերկևիլը հաճախ են օգտագործում տարբեր աղանդերներ պատրաստելիս։
Բաղադրություն
սերկևիլ – 1 հատ
բուսայուղ – 2 ճ.գ
մեղր – 2-3 ճ.գ.
կոնյակ -25 գրամ
գինի – 2 ճ.գ
դարչին
անանուխ
Պատրաստման եղանակ
Կտրատել սերկևիլը , թավան դնել կրակի վրա և սպասել մինչև տաքանա։ Լցնել բուսայուղը և տապակել սերկևիլը այնքան, մինչև կեղևը կարմրի։ Ավելացնել կոնյակն ու այրել , անջատել կրակը ու ավելացնել դարչինը, այն աղանդերին հագեցած համ է հաղորդում ։ Հանել սերկևիլը և հյութից սոուս պատրաստել՝ ավելացնելով գինի , անանուխ և մեղր։ Սերկևիլը դնել ափսեի վրա, ավելացնել սոուսը և մատուցել:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը