Հուլիսի 19-ին Երևանի “Seasons” ռեստորանում կայացած նրբագեղ ընթրիքին շեֆ-խոհարար Հայկ Վեյշտորտը ներկայացրել է յուրօրինակ դեգուստացիոն մենյու: Հյուրերը վայելում էին բարձրակարգ խոհանոց եւ մթնոլորտ, իսկ Voskeni Wine գինու համտեսը ուղեկցվում էր հայկական խոհանոցի մշակույթն ու ավանդույթները ներկայացնող հետաքրքիր պատմություններով:
Զգացմունքների եւ հակադրությունների շքերթը
Երկու “Միշլեն” աստղերի տիտղոսակիրը հյուրերին ներկայացրեց ավանդական հայկական եւ օտարերկրյա խոհանոցի տարրերի անկանխատեսելի համադրություններ, որոնք վերափոխեցին համային նոր երանգները նուրբ սիմբիոզով:
Յուրաքանչյուր ճաշատեսակի համար հատուկ ընտրված Voskeni Wines գինիները ընգծում էին ուտեստի բազմազանությունը:
Ցոգոլի և Տար-Տար իշխանի, սևանյան խեցգետինների և բաստուրմայից պատրաստված սառը մերենգայի, դանդուռով ծովային անատամի և բաստուրմայի ձյան, թարխունի կետչուպով ռավիոլիի և տժվժիկի նրբագեղ համադրությունը հյուրերին փոխանցում էին ուտեստի աներևակայելի բազմազանությունը:
Հայկական խոհանոցի նոր ոճը
Ostarmenia.com- ի հետ զրույցում Հայկ Վեյշտորտը ընդգծել է, որ իր բոլոր ուտեստները պատրաստված են բացառապես հայկական արտադրանքներից, ինչպիսիք են` արքայախնձորը Արցախից, Սեւանի խեցգետիններից, իսկ խոհարարների նոր սերունդը ավանդական հայկական ճաշատեսակներին նոր լույս է բերում՝ վերահաստատելով այն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
«Մենք շատ հետազոտություններ ենք արել եւ այսօր մենք հանդես ենք գալիս որպես նորարարներ: Մենք մարդկանց փոխանցում ենք այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք, ինչ եղել է մանկության մեջ, միեւնույն ժամանակ արդիական տեխնոլոգիաները օգտագործելով», – ասաց նա:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ժամանակակից հայկական խոհարարների հիմնական նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցի լայն եւ հարուստ սպեկտրը, այլ ոչ թե ստանդարտ դարձած մի քանի կերակուրներ:
«Հայաստանը – խորոված կամ քյաբաբ չի: Մենք ունենք ամեն ինչ՝ և պատմություն, և բարձր խոհանոց», – ասաց նա, ընդգծելով Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման կարևորության մասին:
Ըստ Վեյշտորտի, այս տուրիզմը կարող է դառնալ երկրի արդյունաբերության կարեւորագույն ճյուղերից մեկը, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ է ժամանակի հետ համահունչ քայլել և պահպանել ժամանակակից միտումները, կենտրոնանալ ազգային խոհանոցի առանձնահատկությունների վրա:
Հավատարմություն գինու ավանդույթների նկատմամբ
Voskeni Wines ընկերության համահիմնադիր Ալինա Մկրտչյանը, ostarmenia.com- ին պատմել է սերնդից սերունդ անցած հայկական գինեգործության ավանդույթների մասին: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ավանդական հայկական ուտեստը պետք է համակցված լինի որոշակի գինով, որը կտա նոր համային զգացողություններ:
«Ամեն գինու սիրահարը գտնում է իր սեփական հատկանիշները, զգացողությունների սեփական ներկապնակը, որը պետք է համակցվի այն կերակրատեսակին, որի հետ տրվում է», – ասաց նա:
Հայտնի հայ գինեգործ Սմբատ Մաթեւոսյանի ծոռը նշել է, որ իրենց ընտանիքի կողմից հիմնադրված ընկերությունը փորձում է խստորեն պահպանել ավանդույթները եւ հավատարիմ մնալ մեթոդաբանությանը՝ հարստացնելով այն ժամանակակից տեխնոլոգիաներով:
«Մենք օգտագործում ենք միայն հայկական տեղական սորտեր. արենին՝ կարմիր գինու համար, ոսկեհատը՝ սպիտակ գինու: Սակայն, ոչինչ չի խանգարում մեզ կատարել փորձարկումներ, եւ մենք մտադիր ենք փորձել արտադրել գինի հին մեթոդով – կարասներում և կուժերում», – ասաց նա, նշելով որ հաջորդ տարի Voskeni Wines-ի սիրահարներին սպասվում են անակնկալներ:
Ըստ Մկրտչյանի, ընկերության խաղողի մեծ մասը գտնվում են Արմավիրի մարզում, ինչը հագեցած է դարձնում նրանց արեւի ճառագայթներով:
Վերջաբանի փոխարեն
Չնայած “միշլենյան” գների – “Մեկ սրահ, մեկ ընթրիք, մեկ շեֆ” երեկոն, որը տեղի է ունեցել “Seasons” ռեստորանում անցել է պայծառ, ջերմ և հիանալի մթնոլորտում: Հյուրերը զարմացած էին անհավատալի ուտեստներից, իրանց նկատմամբ շեֆ-խոհարարի վերաբերմունքից, ինչպես նաև Voskeni Wines գինիների հետաքրքիր համադրությամբ:
Բագրատ Մովսեսյան
Թարգմանեց՝ Դավիթ Բախշիյանը