Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), կարճ` Հայաստան, պետություն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում: Հանրապետությունը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` զբաղեցնելով պատմական հայրենիքի միայն 1/10-ը:

 Հանրապետությունը Հայաստանում հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին: 1920 թվականին Հայաստանը հռչակվել է խորհրդային սոցիալիստական հանրապետություն: 1990 թվականի օգոստոսի 23-ին խորհրդարանը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախության մասին, որը հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով: 2018 թվականից խորհրդարանական հանրապետություն է։

 Հյուսիսից Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային։ Ելք դեպի ծով չունի:

Տարածքը 29743 քառ. կմ է (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին):
Բնակչությունը` 3.2 մլն.մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 3.0 մլն. մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի):
Մայրաքաղաքը` Երևան  (համայնքի կարգավիճակով)
Պետական լեզու՝ հայերնն

Ազգային արժույթը`Դրամ (AMD)

Վեբ դոմեն` .am,
ISO – ARM,
Հեռախոսային կոդ` +374
Ժամանակը` Գրինվիչի ժամանակին +4 ժամ

1991թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ
1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ
2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ
2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
2015 թ.-ի հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ

©2013-2021, ostarmenia.com, " Արևելքի երկրների մշակույթի կենտրոն" ՀԿ, “CULTURAL CENTER OF THE EAST” NGO