Հայաստանի Հանրապետության տարածքում շուրջ 9480 փոքր և մեծ գետ է գտնվում, որոնցից 379-ը ունի 10 կմ և ավելի երկարություն: Գետերի ցանցի ընդհանուր երկարությունը 23 000 կմ է: Բոլորը պատկանում են Կասպից ծովի ավազանին: Բոլորն ունեն խառը սնում:
Հանրապետության տարածքի 76,4 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին, 23,6%-ը՝ Կուրի: Գետային ցանցի խտության գործակիցը 0,8 կմ/քառ.կմ է։ Գետային ցանցը առավել խիտ է ծալքաբեկորավոր լեռներում, հրաբխային բարձրավանդակում թույլ է զարգացած։
ՀՀ գետերն ունեն հալոցքային, ստորերկրյա և անձրնային խառը սնում։ Սնման ամենակարնոր բաղադրիչը ստորերկրյա ջրերն են, որոնք կազմում են հոսքի 30—50%-ը, իսկ հրաբխային բարձրավանդակի Ախուրյան, Մեծամոր, Գավառագետ, Մասրիկ և այլ գետերի հոսքի՝ 80% ֊ը։ Սնման երկրորդ բաղադրիչը հալոցքային ջրերն են (20—40%), որոնք ձնառատ տարիներին գերազանցում են ստորերկրյա ջրերի բաղադրիչին։ 10—15%-ը անձրևային սնումն է, որը երբեմն առաջացնում է վարարումներ ու սելավներ։
Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 մլրդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 մլրդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հանրապետության բոլոր գետերի տարեկան միջին ծախսը՝ 220 խոր.մ/ վ է, հոսքի մոդուլը՝ 7 լ/վ։ Ջրայնությամբ աչքի են ընկնում Զորագետ, Աղստև, Գեղարոտ, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։
Հանրապետության գետերը, բացառությամբ Մեծամորի, ունեն հոսքի սեզոնային անհավասարաչափ ռեժիմ։ Առանձնացվում է մեկ հիմնական հորդացում (գարնանը) և երկու սակավաջրություն (ամռանը և ձմռանը)։
Երկրի գետաջրերը պատկանում են փոքր և միջին հանքայնացում ունեցող ջրերի խմբին, միայն Սևանի և Մեծամորի ջրերն ունեն համապատասխանաբար 700— 725 մգ/լ և 500—520 մգ/լ աղիություն։ Ամենափոքր հանքայնացումը դիտվում է հրաբխային ծածկույթների տարածման մարզում։ Ծալքաբեկորավոր լեռների մարգում այն 50—80%- ֊ով մեծ է։ Ակունքներում 50—100 մգ/լ է, միջին հոսանքներում՝ 150—200 մգ/լ, ստորին հոսանքներում 200—250 մգ/լ ։
Երկիրը պատկանում են հիդրոկարբոնատային դասի կալցիումական խմբին, պիտանի են խմելու և ոռոգման համար։ Հրաբխային շրջանների ջրերը դասվում են աշխարհի լավագույն ջրերի շարքը։ Գետաջրերում լուծված նյութերի տարեկան հոսքը կազմում է 1,3 մլն տոննա (Կուրի ավագանում՝ 0,4, Արաքսի ավազանում՝ 0,9 մլն տոննա)։ Մեծամոր, Տանձուտ, Հրազդան, Ազատ, Արփա, Մեղրի, Ողջի, Որոտան գետերի քիմիական հոսք ը (լուծված նյութերի քանակը) 50— 100 տ/քառ.կմ է։
Վերջին տարիներին, կապված պարարտանյութերի օգտագործման ու արդյունաբերական թափոնների հետ նկատվում է գետերի քիմիական հոսքի մեծացում։ Առավել աղտոտված են Փամբակ, Դեբեդ, Հրազդան, Ողջի գետերը։
Երկրի գետաջրերի պղտորությունը մեծ չէ․ նվազագույնը՝ Որոտանի վերին հոսանքներում՝ 3 գ/խոր.մ, առավելագույնը՝ Արաքս գետում՝ 700 գ/խոր.մ (Արարատյան դաշտ)։ Ողջին ունի արհեստականորեն մեծացված պղտորություն՝ կապված լեռնահանքային արդյունաբերության հետ։ Հրաբխային շրջաններում, բարձր լեռների գոտում, տարեկան միջին պղտորությունը մինչև 50 գ/խոր.մ է, միջին բարձրության գոտում՝ 75—100 գ/խոր.մ, ցածրադիր գոտում՝ 200—300 գ/խոր.մ ։ Ծալքաբեկորավոր լեռևերի մարզում պղտորությունը կրկնակի մեծ է։
Կախույթայիև նյութերի տարեկան հոսքը ՀՀ գետաջրերում ավելի քան 2 մլն տոննա է (Կուրի ավազանում՝ 0,8, Արաքսի ավազանում՝ 1,2 մլն տ), գլորվող նյութերինը՝ 1 մլն տ, նույնքաև էլ կազմում են սելավայիև ևյութերը։ Լուծված, կախույթային, գլորվող և սելավայիև նյութերի 5,2 մլն տոննա տարեկան հոսքից Կուրի ավազանիև բաժիև է ըևկնում 1,7 մլն տ, Արաքսի ավազանին՝ 3,5 մլն տ։ Հանրապետության տարածքից տարեկան լվացվում է մոտ 0,1 մմ հաստության շերտ։
Արաքս (պատմական Երասխ), հանրապետության ամենախոշոր և հայ ժողովրդի «մայր գետը»։ Ջրերն օգտագործվել են դեռևս հազարամյակներ առաջ։ Առաջիև խոշոր ջրանցքը կառուցվել է մ․ թ․ ա․ VII դ-ում (այժմ Արմավիրի ջրանցքն է)։ Արաքսն սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) հրաբխային բարձրավանդակից (մոտ 3000 մ բարձրությունից), մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիրճերով, տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում։ Ընդունելով Ախուրյաև վտակը՝ հոսում է Արարատյան դաշտով, անկումը փոքրանում է և հաճախակի փոխում հունը՝ թողևելով հնահուներ։ Սահմանայիև գետ է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի և Իրանի միջև։ Երկարություևը 1072 կմ է, ավազանը՝ 102 հզ․ քառ. կմ։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։
Հայկական լեռնաշխարհից տարեկան դուրս է բերում մոտ 20 մլն տոննա կոշտ նյութեր։ Գետի վրա կառուցվել է Նախիջևանի ջրամբարը։ Արաքսի ձախակողմյան խոշոր վտակներն են՝ Ախուրյաևը, Մեծամորը (Քասաղի հետ), Հրազդանը, Ազատը, Վեդիև, Արփան, Նախիջևանչայը, Մեղրին, Ողջին, Որոտանը (Հագարուի հետ)։ Աջակողմյան վտակներև են՝ Մակուն (Ջանզիմար), Կոտուրը, Կարասուն (Իրանում)։ Արաքսի ավազանին է պատկանում Սևանա լիճը, որի մեջ են թափվում Ձկնագետ, Գավառագետ, Արգիճի, Մասրիկ և այլ գետեր։
Ախուրյան, սկիզբ է առևում Արփի լճից (ջրամբարից), հոսում Վերիև Ախուրյանի լայն հովտով դեպի արևելք․, ապա թեքվում հարավ ու մտևում խորը կանիոնի մեջ, միևչև Շիրակի դաշտը։ Այստեղ հովիտը լայնաևում է, թեքությունը պակասում և առաջանում են գալարներ։ Աղին երկաթուղային կայարաևի մոտ նորից մխրճվում է լավային կանիոնի մեջ՝ միևչև Արաքսին խառնվելը։ Երկարությունը 186 կմ է, ավազաևը՝ 9700 քառ.կմ է (մեծ մասամբ`Թուրքիայում)։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։ Վտակներն են աջից՝ Կարախանը, Կարսը, Չարլուն, Տեկորը, ձախից՝ Կումայրին (Գյումրի), Կարկաչանը։ Ջրերի հանքայնացումը փոքր է, օգտագործվում եև ոռոգմաև ու ջրամատակարարման համար։ Ավազանում են Արփիի, Մանթաշի, Կառնուտի, Վարդաքարի, Թավշուտի, Սառնաղբյուրի ջրամբարները։ Ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է (525 մլն խոր.մետր), որի ջրերն օգտագործվում են Թուրքիայի հետ համատեղ։ Ախուրյանից են սկսվում Շիրակի և այլ փոքր ջրանցքևեր։
Մեծամոր (Սևջուր), սկիզբ է առնում Մեծամոր (Այղր) լճից, ընդունում է Մաստարա սելավը և Քասաղ վտակը։ Հիմնականում սնվում է Արագածի և Ախուրյաևի ավազանի ստորերկրյա ջրերով։ Երկարությունը 38 կմ է, ավազանը՝ 3540 քառ.կմ։ Քասաղի հոսքը կարգավորվում է Ապարանի ջրամբարի միջոցով։ Մեծամորը ՀՀ ամենակայուն ռեժիմ ունեցող գետն Է։
Հրազդան, սկիզբ է առևում Սևանա լճից։ Երկարությունը 141 կմ է, ավազանը՝ 2560 քառ.կմ։ Խոշոր վտակը Մարմարիկն Է։ Գետի բնակաև ծախսը Արարատյան դաշտում 23 խոր.մ/վ էր, սակայն այժմ բնական հավասարակշռությունը խախտվել է, ծախսը արհեստականորեն մեծացնելու (Սևանից ջուր բաց թողնելու) պատճառով։ Շատ հատվածևերում ջուրն անցնում է թունելներով, բնական հունում ջուրը քիչ է։ Կառուցվել է Էլեկտրակայանների կասկադ (Սևանի, Չարենցավանի, Արզնու, Քանաքեռի, Երևաևի) և ոռոգիչ ջրանցքների բարդ համակարգ։ Գետի վրա կառուցվել են Հրազդանի և Երևանյան ջրամբարևերը։ Ջրերն զգալի չափով աղտոտվում եև արդյունաբերական թափոններով ու կեղտաջրերով։ Քաղսի գյուղի մոտ կառուցվել է մաքրման կայանք։
Ազատ, սկիզբ է առնում Գեղամա լեռներից, երկարությունը 55 կմ էԷ, ավազանը՝ 572 քառ.կմ, հոսում է նեղ ու խոր լավային կանիոնի միջով։ Մեծ վտակը Գողթն Է։ Հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, օգտագործվում է ջրամատակարարման և ոռոգման համար։ Գետի վրա կառուցվել է Ազատի ջրամբարը։
Արփա, սկիզբ է առևում Մյունիքի բարձրավանդակից։ Երկարությունը 126 կմ է, ավազանը՝ 2630 քառ.կմ։ Հոսում է նեղ կանիոնով, որը տեղ-տեղ լայնանում է՝ առաջացնելով ոչ մեծ գոգավորություններ։ Վտակևերից են՝ Եղեգիսը, Հերհերը, Ելփինը, Վայքը: Սնումը՝ ձնաանձրևային է (57%)։ Գետի վրա կառուցվել են ոչ մեծ հէկեր, ջրհան կայաններ, Կեչուտի ջրամբարը։ Այստեղից դեպի Սևան կառուցվել է մոտ 49 կմ երկարությամբ Արփա—Սևան ստորերկրյա ջրատարը, որով տարեկան դեպի Սևան կարող է տեղափոխվել 250 մլն խոր. մետր ջուր։ Գետի վերին ավազանում է գտնվում Ջերմուկ առողջարանը։
Ողջի, սկիզբ է առնում Զանգեզուր լեռնաշղթայի Կապուտջուղ գագաթից, հոսում է նեղ կիրճով։ Երկարությունը 82 կմ է, ավազանը՝ 1175 քառ.կմ։ Սնումը խառն է։ Վտակներն են՝ Դեղին, Նորաշենիկը, Արծվանիկը, Դեղանուշը։ Գետի վրա կառուցվել են ոչ մեծ հէկեր։ Քաջարանի կոմբինատի արդյունաբերական թափոններով աղտոտվում են գետի ջրերը։ Ողջիի ավազանի գետերի մեծ մասը սելավաբեր են (Կավարտ, Վաչագան, Դեղանուշ)։
Որոտան, սկիզբ է առնում Սյունիքի (Ղարաբաղի) բարձրավանդակից, երկարությունը 178 կմ է, ավազանը՝ 5650 քառ.կմ (մի մասը՝ Արցախի Հանրապետությունում)։ Վտակներն են Սիսիանը, Լեռնաշենը, Գորիսը, Արցախի սահմաններում՝ Հագարուն։ Սնումը խառն է (50%֊-ը ստորերկրյա ջրեր), հոսքի 60%֊ը՝ գարնանը, ջրերը լավորակ են, փոքր հանքայնացմամբ։ Գետի վրա կառուցվել են Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի ջրամբարները, Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հէկերը։ Որոտանից են սկիզբ առնում Սպանդարյանի և Որոտանի ոռոգիչ համակարգերը։ Որոտանի վերին հոսանքներից դեպի Արփա, ապա՝ Սևան տարեկան կարող է տեղափոխվել մինչև 150— 200 մլն խոր.մետր ջուր։
Հայաստանի Հանրապետության սահմաններում Կուր գետի ավազանին են պատկանում Դեբեդ, Աղստև, Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը։
Դեբեդ, Խրամի աջ վտակն է։ Կազմվում է Փամբակ և Ձորագետ վտակներից։ Երկարությունը Փամբակի ակունքներից 178 կմ է, ավազանը՝ 4080 քառ.կմ։ Թումանյան կայարանի մոտ առաջացրել է 350 մ խորության կանիոն։ Դեբեդի վրա կառուցված են ջրհան կայաններ։
Վտակներից ամենամեծը Ձորագետն է, երկարությունը 67 կմ է, ավազանը՝ 1460 քառ.կմ: Սկիզբ է առնում Զավախքի լեռնաշղթայից։ Տաշիր և այլ մանր վտակներ ընդունելով՝ հոսում է Լոռվա հրաբխային սարավանդով, առաջացնում խոր կանիոն։ Ջրերն ունեն փոքր հանքայնացում, պիտանի են ջրա մատակարարման համար։ Գետի վրա է Զորագետի հէկը։ Զորագետից է սկսվում Լոռվա ջրանցքը։
Փամբակ, սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքից։ Վտակներից են Չիչկանը, Տանձուտը։ Ձախակողմյան վտակները խիստ սելավաբեր են։ Գետի պղտորությունը համեմատաբար մեծ է, ջրերն աղտոտվում են Սպիտակի և Վանաձորի արդյունաբերական թափոններից։
Աղստև, սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթից։ Երկարությունը 133 կմ է, ավազանը՝ 2589 քառ.կմ ։ Վտակներն են․Բլդան, Սառնաջուր, Ոսկեպար, Դետիկ, Աղդան։ Հոսում է խոր հովտով, ջրերը մասամբ օգտագործվում են ոռոգման համար։ Ոսկեպարի վրա կառուցվել է Ջողասի ջրամբարը, Ադրբեջանի հետ սահմանին`Աղստաֆայի ջրամբարը։
Հախում, Տավուշ, Խնձորուտ գետերը փոքր են (1—2 խոր.մ/վ ծախսով), ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով։ Կառուցվել են Հախումի, Տավուշի և Խնձորուտի ջրամբարները։
Հայաստանի հիմնական գետերը
Անվանում | Թափվելու տեղ | Գետի ընդհանուր երկարությունը (կմ) | Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ) |
---|---|---|---|
Փամբակ | Դեբեդ | 86 | 86 |
Ձորագետ | Դեբեդ | 57 | 57 |
Դեբեդ | Խրամի | 178 | 152 |
Աղստև | Քուռ | 133 | 99 |
Գետիկ | Աղստև | ||
Արաքս | Քուռ | 1072 | 158 |
Ախուրյան | Արաքս | ||
Մանթաշ | Ախուրյան | ||
Մեծամոր(Սևջուր) | Արաքս | 40 | 40 |
Քասախ | Մեծամոր(Սևջուր) | 89 | 89 |
Գեղարոտ | Քասախ | ||
Ամբերդ | Քասախ | ||
Հրազդան | Արաքս | 141 | 141 |
Մարմարիկ | Հրազդան | 37-42 | 37-42 |
Մեղրաձոր | Մարմարիկ | 14,7 | |
Դալար | Հրազդան | 13 | 13 |
Արայի | Հրազդան | 16 | 16 |
Գետառ | Հրազդան | 24 | 24 |
Ազատ | Արաքս | 56 | 56 |
Վեդի | Արաքս | 58 | 58 |
Շաղափ | Վեդի | 19 | 19 |
Արածո | Արաքս | 40 | 25 |
Արփա | Արաքս | 126 | 90 |
Դարբ | Արփա | 22 | 22 |
Հերհեր | Արփա | 28 | 28 |
Մալիշկա | Արփա | 16 | 16 |
Ելփին | Արփա | 23 | 23 |
Եղեգիս | Արփա | 47 | 47 |
Սելիմ | Եղեգիս | ||
Մեղրի | Արաքս | 32 | 32 |
Ծավ | Արաքս | ||
Ողջի | Արաքս | 88 | 56 |
Գեղի | Ողջի | ||
Որոտան | Արաքս | 179 | 119 |
Մասրիկ | Սևանա լիճ | 43 | 43 |
Ձկնագետ | Սևանա լիճ | 22 | 22 |
Վարդենիս | Սևանա լիճ | 28 | 28 |
Ծակքար | Սևանա լիճ | 28 | 28 |
Արգիճի | Սևանա լիճ | 51 | 51 |
Գավառագետ | Սևանա լիճ | 24 | 24 |