Հայերենի բարբառներում «քյալլա» նշանակում է «գլուխ»: Այն պատրաստում են ոչխարի կամ տավարի ամբողջական գլխից, ընդ որում՝ հիմնականում Գյումրիում կամ Գյումրիի մերձակայքում:
Բաղադրություն
ոչխարի կամ տավարի գլուխ
կարմիր, սև աղացած պղպեղ, աղ
լավաշ
Պատրաստման եղանակ
Գլուխը քերթել՝ հանելով կաշին,ապա լավ լվանալ: Առատ բիբարել, աղ անել ու պղնձե ամանով դնել թոնիրը՝ եփելով 1-1.5 ժամ (կարելի է նաև եփել փռում (6-8 ժամ)):
Քյալլայի հետ ցանկալի է մատուցել լավաշ, օղի, կիտրոն, սոխ, բողկ, կծու բիբար։
Պատրաստեց Մարիամ Ավետիսյանը