Քյալագոշը գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։
Բաղադրություն
չորաթան/կաթիսեր 20գ.
ալյուր – 2 ճ.գ
ոսպ 150 գ
չոր լավաշ
դաղձ, ուրց, անանուխ
ջուր – 1լ.
սոխ – 1 հատ
աղ և պղպեղ
Պատրաստման եղանակ
Չորթանը /կաթի սերը չոր վիճակում/ լուծել ջրի մեջ, տրորել այնքան, մինչև դառնա թանի նման հեղուկ, անհրաժեշտության դեպքում անցկացնել մաղով: Ավելացնել ալյուր և եփել սպասի նման: Խաշել ոսպը:Սոխը տապակել, ավելացնել մանրացված կանաչին:Ափսեի մեջ լցնել չոր լավաշ, վրան՝ խաշած ոսպը, ապա տաք չորթանը, սոխառածը, միսը և մատուցել:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը