Ուտեստն իր անվանումը ստացել է կավե կճուճի անվանումից, որի մեջ պատրաստվում է: Գառան կրծքամիսը, սիսեռը, կանաչին ու համեմունքը եփվում են փոքրիկ պույտի` պուտուկի մեջ:
Բաղադրություն
գառան միս – 200 գրամ յուղ – 40 գրամ
կարտոֆիլ – 1 հատ
սիսեռ – 1/3 բաժակ
սոխ – 1 հատ
տոմատի մածուկ – 2 ճ.գ.
կարմիր պղպեղ
աղ
Պատրաստման եղանակ
Սիսեռը թրջել 3-4 ժամ, մաքրել վրայի թաղանթը։ Միսը լվանալ, ոչ մեծ կտորներով կտրատել և եփել ոլոռի հետ միասին։ Պատրաստի վիճակին հասնելուց 20-30 րոպե առաջ ավելացնել կտրատված կարտոֆիլ, յուղ և համեմել:
Պատրաստեց Մարիամ Ավետիսյանը