Փուռնիկը հին ժամանակներից ի վեր լայն տարածում ունի Հայաստանում։ Այն կարելի է պատրաստել ոչ միայն մսային, այլ նաև պանրային խճուղակով։
Բաղադրություն
տավարի աղացած միս – 300գրամ խմոր․ Խմորի համար գոլ ջրի մեջ լուծել շաքարավազ,թթխմոր, աղ ու թողնել 10 րոպե։ Ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր և թողնել 1-2 ժամ։
սոխ- 1 գլուխ
սումախ
կարմիր պղպեղ
սև պղպեղ
մաղադանոս, նանա, սամիթ
կարագ – 50 գրամ
ալյուր – 1.5-2 բաժակ
աղ – 1 թ․գդ
գոլ ջուր -1 բաժակ
շաքարավազ – 1 թ․գդ
խմորիչ – 1 թ․գդ
Պատրաստման եղանակ
Միջուկի համար մանրացնել սոխը և տապակել, ավելացնել աղացած միսը ու եփել 30-40 րոպե։ Ապա ավելացնել կանաչիներն ու համեմել։
Խմորը բացել ու միջուկը դնել վրան։Եզրերը հավաքել մեջտեղում և դնել յուղաթերթի վրա հակառակ կողմով։Երեսին սառը ջուր քսել և թխել 200° ջեռոցում 40-45 րոպե։