Հանրապետության անկախացմանը զուգընթաց քայլեր են ձեռնարկվել նաև հասարակական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ: 1990-ի նոյեմբերի 5-ին Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և զինվորական ստորաբաժանումներն ապաքաղաքականացնելու վերաբերյալ: 1991-ի փետրվարի 26-ին խորհրդարանի ընդունած «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքով երկրում թույլատրվել է բազմակուսակցականությունը:
1991-ին Հայրենիքում վերստին ազատ գործելու իրավունք են ստացել 1920-ից հետո տարագրված Հայ հեղափոխական դաշնակցություն (Հ8Դ), Ռամկավար-ազատական և Հնչակյան ավանդական կուսակցությունները: Նախկին կոմունիստների մի մասն ստեղծել է Դեմոկրատական կուսակցությունը, մյուսը’ մի փոքր ավելի ուշ, նորոգված ծրագրով վերստեղծել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): Միևնույն ժամանակ’ կտրուկ վատթարացել է բնակչության նյութական դրությունը, խորացել գործագրկությունը, և սկսվել է արտագաղթ, որոնք խարխլել են ՀՀՇ-ի վարկը, նրա ղեկավար կորիզը պառակտվել է, շարժման առանձին գործիչներ (Վ. Մանուկյան, Ա. Մանուչարյան, Դ. Վարդանյան) հեռացել են ՀՀՇ-ից և, Ազգային ժողովրդավարական միության շուրջ համախմբվելով, ձևավորել ընդդիմություն: Հիմնադրվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՍ), Քրիստոնեաժողովրդավար. միությունը (ՔԺՄ), Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ) ևն: Այնուհետև հիմնվել են «Օրինաց երկիր» (ՕԵԿ), Հայաստանի ժողովրդական (ՀԺԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Ժառանգություն» և այլ կուսակցություններ:
1991-ի ապրիլի 17-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով ազգայնացվել է ՀԿԿ-ի և Հայաստանի նախկին լենինյան երիտասարդ. միության (ՀԼԿԵՄ) ունեցվածքը, մյուս կուսակցություններն ու հասարակա-քաղաքական կազմակերպությունները ձեռք են բերել գույք ու տարածքներ: 2000 -ին հանրապետությունում գրանցվել են 100-ից ավելի հասարակա-քաղաքական կազմակերպություններ: Սակայն ժողովրդավար. վերափոխումների ընթացքի վրա բացասաբար է անդրադարձել նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ 1994-ի դեկտեմբերին ՀՑԴ-ի գործունեության հանիրավի կասեցումը, որը երկրում ստեղծել է քաղաքական լարված իրավիճակ:
1995-ի Աժ-ի ընտրությունների նախօրյակին ձևավորվել է «Հանրապետություն» միավորումը, որի միջուկը ՀՀՇ-ն էր: Միավորման կազմում էին ՀՀԿ-ն, Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը (ՌԱԿ/ԼԴԿ), ՍԴՀԿ-ն, «Մտավորական Հայաստան» և Քրիստոնեա-դեմոկրատական միությունները:
1995-ի հուլիսի 5-ի խորհրդարան, ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով: Խորհրդարանում առավելագույն թվով տեղեր նվաճելու նպատակով իշխող ՀՀՇ կուսակցությունը ստեղծել է «զուգահեռ» կազմակերպություններ: Այսպես’ հակառակ ՀՅԴ-ի’ ստեղծվել է Հայաստանի հայ հեղ. դաշնակցություն կուսակցությունը, ՌԱԿ-ի դեմ’ Ռամկավար ազատական (լիբերալ-ժողովրդավարական) կուսակցությունը, կանանց բազմաթիվ կազմակերպությունների կողքին’ «Շամիրամը» ևն:
1995-ի խորհրդարան, ընտրությունների արդյունքում «Հանրապետական» միավորումը խորհրդարանում ստացել է 65 պատգամավորական տեղ, ԱԺՄ-ն և ընդդիմադիր մյուս կազմակերպությունները’ 15 տեղ: Աժ-ի մանդատներ են ստացել նաև «Շամիրամը», Կոմկուսը, ԱԻՄ-ը: ԱԺ-ի նախագահ է ընտրվել Բաբկեն Արարքցյանը, Կառավարության նոր կազմը գլխավորել է Հրանտ Բագրատյանը:
Հասարակությունըքաղաքական, տնտեսական, գաղափարական տեսակետից պառակտվել է: 1996-ի սեպտեմբերի. 22-ի նախագահական ընտրությունները նույնպես տեղի են ունեցել բացահայտ կեղծիքներով. կրկին սահմանափակվել է ընտրության հնարավորությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն, իսկ կուսակցության ղեկավարները բանտում էին:
Գործող նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ միավորվել է 4 թեկնածու’ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հայտարարված արդյունքներով ձայների 51,75 %-ով հաղթել է Լ. Տեր-Պետրոսյանը: Ընտրություններին բացասական գնահատական են տվել նույնիսկ ԵԱՀԿ դիտորդները:
1996- ի ընտրությունների արդյունքից դժգոհ ընդդիմադիր կուսակցությունները հանրությանը համախմբել են քաղաքացիական ազատությունները պաշտպանելու համար, ժողովրդին դուրս են բերել հանրահավաքների ու ցույցերի’ կրկնակի ընտրություններ անցկացնելու պահանջով: Սեպտեմբերի 25-ի հանրահավաքն ավարտվել է Ազգային ժողովի շենքի գրոհով: Իշխանությունները ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին, սկսել բռնություններ և քաղաքական դատավարություններ: Արգելվել են հանրահավաքները և ցույցերը:
Երկրում քաղաքական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով նախագահը վարչապետ է նշանակել ոչ ՀՀՇ-ական Արմեն Սարգսյանին, որը, սակայն, 1997-ի փետրվարին առողջական հանգամանքներով հրաժարական է տվել: ՀՀ նոր վարչապետ է նշանակվել ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրում առաջացած ճգնաժամն էլ ավելի է խորացրել Դարաբաղյան հիմնահարցի լուծման շուրջ առաջացած տարաձայնությունները:
Ժողովրդի և իշխանությունների միջև առաջացած այդ տևական առճակատումն ի վերջո հանգեցրել է իշխանափոխության:
Դեռևս 1997-ի դեկտեմբերի 1-ին հանրապետական մամուլում Լ. Տեր-Պետրոսյանը հանդես է եկել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. մտորումների ժամանակը» հոդվածով, որտեղ Արցախյան հարցում չի բացառել Ադրբեջանին զիջումների հնարավորությունը: Հոդվածն օտարացման ալիք է բարձրացրել հասարակության ու վերնախավի միջև, որի հետևանքով և ընդդիմադիր ուժի ճնշմամբ 1998-ի փետրվարի 3-ին Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել: Նրա հետ իշխանության օղակներից հեռացել են նաև մի խումբ ՀՀՇ-ական ղեկավարներ:
Նույն ամսին վերականգնվել է դաշնակցության պաշտոնական կարգավիճակը, ազատվել են քաղբանտարկյալները, վերստին գործել է արգելված մամուլը:
1998-ի մարտի 16-ին նշանակված արտահերթ նախագահ, ընտրություններին մասնակցել է 12 թեկնածու, մրցարշավը գլխավորել են 1997-ի մարտի 20-ից ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և ՀԿԿ կենտկոմի նախկին 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Այն ընթացել է 2 փուլով և ավարտվել մարտի 30-ի քվեարկությամբ: 2-րդ փուլ են դուրս եկել Ռ. Քոչարյանն ու Կ. Դեմիրճյանը: Ձայների 59,49%-ով հանրապետության 2-րդ նախագահ է ընտրվել Ռ. Քոչարյանը:
1999-ի մայիսի 30-ի Աժ-ի հերթական ընտրությունների նախօրյակին կազմավորվել է Հանրապետական և ժողովրդական կուսակցությունների «Միասնություն» դաշինքը, որն էլ ուղղորդել է նախընտրական պայքարը: Ընտրություններում հաղթել է «Միասնություն» դաշինքը: Ազգային ժողովում մանդատներ են ստացել նաև ՀԿԿ, ՀՅԴ, ԱԺՄ, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իրավունք և Միաբանություն» դաշինքը: ԱԺ-ի նախագահ է ընտրվել Կ. Դեմիրճյանը, վարչապետ է նշանակվել Վ. Սարգսյանը: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների մի խումբ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մտել է խորհրդարան և հրազենով «գլխատել» օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարությանը, այդ թվում’ Կ. Դեմիրճյանին և Վ. Սարգսյանին:
Ահաբեկչությունը սրել է հանրապետության ներքաղաքական կացությունը: Դիմակայության մեջ են ընդգրկվել հանրապետության նախագահն ու նրա շրջապատը և Կառավարության անդամների ու բարձրաստիճան զինվորականության մի մասը’ «Երկրապահ» կամավորականների միությունը: Վերջիններս պահանջել են նախագահի հրաժարականը’ առաջ քաշելով տարբեր մեղադրանքներ, այդ թվում’ հոկտեմբերի 27-ի դատավարությունը խոչընդոտելու մեղադրանքը: Նախագահին ընդդիմադիրների թվում էր նորանշանակ վարչապետ Արամ Սարգսյանը (Վ. Մարզպանի եղբայրը):
2000-ի մայիսին վերջինիս ՀՀ նախագահն ազատել է պաշտոնից և վարչապետ է նշանակել ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանին, որի շնորհիվ հաջողվել է մեղմել ներքաղաքաքկան առճակատումը:
2001-ին ողջ հայությունը նշել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը: Կազմակերպվել են ուխտագնացություններ հայկական այդ թվում’ Արևմտյան Հայաստանի սրբավայրեր, կատարվել հավաքական մկրտություններ: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում հրատարակվել է նաև «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը: Նույն տարվա սեպտեմբերի 23-ին աշխարհի խոշորագույն եկեղեցիների բարձրաստիճան հոգևոր հայրերի մասնակցությամբ բացվել է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան):
Նախագահական 4-րդ ընտրություններին’ 2003-ի փետրվարի 19-ին, առաջադրվել է 9 թեկնածու: Երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռ. Քոչարյանը’ 49,8 %-ով և ընդդիմության միացյալ թեկնածու ՀԺԿ առաջնորդ, Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը’ 28,22 %-ով: Ձայների 67,48 %-ով նախագահ է վերընտրվել Ռ. Քոչարյանը:
Ընդդիմությունը մայրաքաղաքում կազմակերպել է հանրահավաքներ, վիճարկել քվեարկության արդյունքները, դիմել Սահմանադրական դատարան: Վերջինս մատնանշել է առանձին տեղամասերում կատարված ընտրախախտումները և արձանագրել. «Ոչ հավաստի համարելով քառասուն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները’ միաժամանակ անփոփոխ թողնել ՀՀ ԿԸՀ 2003 թ. մարտի 11-ի որոշումը, որով ՀՀ նախագահ է ընտրվում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը»: Որոշման 6-րդ կետով Սահմանադրական դատարանն առաջարկել է «գալիք Ազգային ժողովին մեկ տարվա ընթացքում փոփոխություններ մտցնել «Հանրաքվեի մասին» օրենքում և ըստ այդ փոփոխությունների նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը», որը, սակայն, չի իրականացվել:
2002-ին ընդունվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են երկրում կուսակցությունների ստեղծման և գործունեության պայմանները:
Օրենքով’ կուսակցությունների կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումն ու գործունեությունն արգելվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ ԶՈՒ-ում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում (հոդված 5): Արգելվել է այն կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են ՀՀ սահմանադրական կարգի և տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների ստեղծմանը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն և պատերազմ քարոզելուն:
2003-ի մայիսի 25-ին տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները. կուսակցություններից և ոչ մեկը չի կարողացել խորհրդարանում դառնալ բացարձակ մեծամասնություն և ձևավորել կառավարություն: Առավել շատ ձայներ ստացած 3 կուսակցությունները’ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, առաջին անգամ Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ, կազմել են քաղաքական. կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարություն: Վարչապետ է նշանակվել 2000-ից այդ պաշտոնը վարող Անդրանիկ Մարգարյանը: 2006-ին, ՕԵԿ-ի դուրս գալուց հետո, խորհրդարան, կոալիցիա են կազմել ՀՀԿ-ն, Միավորված աշխատանքային կուսակցությունը և «Ժողպատգամավոր» պատգամավորական խումբը: Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հրաժարված ՕԵԿ- ական Արթուր Բաղդասարյանին փոխարինել է ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը: 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում առաջատարը դարձյալ ՀՀԿ-ն էր, որին հաջորդել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ, նախագահ’ Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ և «Օրինաց երկիր» կուսակցությունները: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ստեղծել են քաղաքական կոալիցիա, որը ՀՑԴ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այս 3 կուսակցություններն էլ ձևավորել են ՀՀ նոր Կառավարությունը, վարչապետ է նշանակվել Սերժ Սարգսյանը:
ՀՀ 5-րդ նախագահական, ընտրություններին (2008-ի փետրվարի 19) մասնակցել է 9 թեկնածու, այդ թվում’ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Ս.Սարգսյանը: ՀՀ նախագահ է ընտրվել Ս.Սարգսյանը: Հասարակության ընդդիմադիր մի հատվածը, ընտրության արդյունքից դժգոհ, Երևանում սկսել է բողոքի զանգվածային ցույցեր և երթեր: Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Տասնկյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Նոր թափով ցույցը սկսվեց Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների դիմաց: Մարտի 1-ի’ լույս 2-ի գիշերը մայրաքաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։ Երկրում հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն: Ձերբակալել են ընդդիմության առաջնորդներ և ակտիվիստներ: Արգելվել են հանրահավաքները և ցույցերը, որոշ ժամանակով փակվեցին մի շարք լրատվամիջոցներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011- ի ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարական տվեց ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, սակայն մեղավորները այդպես էլ չբացահայտվեցին
Երկրում բարեփոխումներ իրականացնելու և համերաշխության մթնոլորտ ապահովելու նպատակով նորընտիր նախագահի նախաձեռնությամբ ՀՀ Աժ-ում մեծամասնություն կազմող 4 կուսակցությունները’ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և Հ8Դ-ն, 2008-ի մարտի 21-ին ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր և կազմել կառավարություն: Վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը: 2008-ի սեպտեմբերի 25-ին հրաժարական ներկայացրած ԱԺ-ի նախագահ Տ. Թորոսյանին փոխարինել է Հովիկ Աբրահամյանը, որը պաշտոնավարել է մինչև 2011-ի նոյեմբերի 21-ը, այնուհետև վերընտրվել’ 2012-ի մայիսից (ՀՀ Աժ 5-րդ գումարման ընտրություններից հետո):
Հանրապետության ընդդիմադիր դաշտի մի խումբ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ միավորվելով՝ կազմեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ). որը ձևավորվեց 2008 թ. օգոստոսին ՀՀ առաջին նախագահի ղեկավարությամբ:
Հանրապետության բազմակուսակցական համակարգի ձևավորման գործում իր դերակատարությունն ունի «ժառանգության» կուսակցությունը, որն. Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում հաղթահարելով անհրաժեշտ շեմը, խորհրդարանում ապահովեց 7 պատգամավորական տեղ:
ՀՀ նախագահի առաջարկությամբ 2008 թ. աշնանը ստեղծվեց հանրային խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող մասնագետներ, մտավորականության ներկայացուցիչներ: Հանրային խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ նախկին վարդապետ Վագգեն Մանուկյանը: 2011-ից ՀՀ քաղաքական կյանքում սկսեց ձևավորվել նոր’ փոխադարձաբար ավելի հանդուրժող մթնոլորտ:
2008-ից սկսվել է քաղաքացիական ակտիվիզմի ներկա ալիքը, որը մեծապես ընդլայնվել է 2011 թվականին և ազդարարեց Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման մասին: Այս ալիքի համար բնութագրական է ներքևից ձևավորված շարժումների առաջացումն ու աճը, որոնք տեղում հայտնի են որպես «քաղաքացիական նախաձեռնություններ»: Քաղաքացիական նախաձեռնությունները տարբեր են պաշտոնապես գրանցված, մասնագիտացված հասարակական կազմակերպություններից մի շարք առանցքային կողմերով, այդ թվում՝ նրանց կազմակերպական կառուցվածքները և որոշումների ընդունման ձևերը, ռազմավարություններն ու գործողության զինանոցը, նրանց կողմից օտարերկրյա ֆինանսավորման մերժումը և օտարերկրյա դոնորների օգնությանը չապավինելը:
Քաղաքացիական նախաձեռնությունները ներքևից ձևավորված, կամավորական, անկուսակցական խմբեր են՝ սովորաբար բաղկացած քսանից մինչև մի քանի հարյուր (հազվագյուտ դեպքերում) հոգուց, որոնք համախմբվում են՝ միասին առաջ քաշելու որևէ հարց և բարձրացնելու հանրության իրազեկվածությունը դրա վերաբերյալ։ Քաղաքացիական նախաձեռնությունների ճնշող մեծամասնությունը կամ տեղակայված է Երևանում, կամ ներառում է երևանաբնակ ակտիվիստների գործուն մասնակցությունը: Մասնակիցների տարիքը ընկած է 20-ի և 45-ի միջև, որոնց թվում առավել ակտիվ են մոտ 25-35 տարեկանները։
Քաղաքացիական առավել ակտիվ նախաձեռնություներից են «Պահպանենք Թռչկանի ջրվեժը», «Փրկենք Թեղուտը», «Մաշտոցի պուրակ», «Չենք լռելու», «Մենք չենք վճարելու 150 դրամ», «Ոչ թալանին» շարժումները: 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով ՀՀ Ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա: Ի պատասխան ոստիկանության այդ քայլի՝ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտան փակվեց ուղիղ երկու շաբաթ: Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման դեմ այս շարժումը ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Այն եղավ Հայաստանի նորանկախ պատմության ամենամարդաշատ և բազմազան սոցիալական բողոքի շարժումը, երբ նախագահը հրավիրեց շարժման առաջնորդներին մասնակցել քննարկումներին ու արդյունքում փոփոխության ենթարկվեց մինչ այդ կայացված որոշումը։
2012-ի մայիսի 6-ի ԱԺ հերթական ընտրությունների (մասնակցել է ընտրողների մոտ 62,3 %-ը) արդյունքներով’ խորհրդարան են մտել 5 կուսակցություն և 1 դաշինք: Իշխող ՀՀԿ-ն ստացել է ձայների 44,02 %-ը, ԲՀԿ-Ն’ 30,12 %-ը, ընդդիմադիր ՀԱԿ դաշինքը’ 7,08 %-ը: Ընտրական անցողիկ 5 %-ի շեմը հաղթահարել են նաև «Օրինաց երկիր» (5,51%) և ընդդիմադիր ՀՅԴ (5,67%), «Ժառանգություն» (5,76 %) կուսակցությունները: ՀՀ նախագահը հանրապետության վարչապետ է նշանակել 2008-ից այդ պաշտոնը վարող Տիգրան Սարգսյանին (ՀՀԿ-ից), որին 2014 թ. ապրիլից փոխարինեց Հովիկ Աբրահամյանը: 2014 թ. ապրիլից ՕԵԿ-ր դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից’ ընդունելով ընդդիմադիր կեցվածք:
2015 թ. ապրիլին ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումը խորհրդարանից, ինչպես նաև ՀՀ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական համակարգին անցումը, որը բխում էր Հ5Դ֊ի առաջարկներից, հնարավորություն ընձեռեց կուսակցությանը 2016 թ. փետրվարի 25-ին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրելու ՀՀԿ-ի հետ և մտնելու կոալիցիայի մեջ:
ՀՀ նախագահական վեցերորդ ընտրություններն անցկացվեցին 2013 թ. փետրվարի 19-ին: Այս ընտրությունները ևս անցել էին բավական լարված մթնոլորտում:
ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է սկսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև։ Նա պահանջում է ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը։ Հունվարի 21-ին Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության հարցը։ Նա պահանջեց հրապարակել Հայաստանից հեռացած անձանց ցուցակը, քանի որ նրանց ձայները կարող են օգտագործվել իշխանության թեկնածուի օգտին։ Հունվարի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու Արամ Ս. Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 8-ին ԿԸՀ-ի շենքի առջև կանի մեկօրյա հացադուլ և կհանի իր թեկնածությունը: Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում թեկնածու Պարույր Հայրիկյանը Երևանի Տպագրիչների փողոցում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 5-ին նա հայտարարել է, որ չի դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով, սակայն փետրվարի 10-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան դիմեց, իսկ փետրվարի 11-ին, ժամը 12.25-ին հետ վերցրեց դիմումը։ Փետրվարի 13-14-ին թեկնածուներ Անդրեաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը հայտարարեցին, որ անկախ արդյունքից որևէ պարագայում ընտրությունների արդյունքները չեն ճանաչելու։
ՀՀ նախագահի յոթ թեկնածուներից առավել շատ ձայներ ստացան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը (58,6-1 %) և «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը (36.75%): ՀՀ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանում սկսվել է դեպի խորհրդարանական մոդել անցման գործընթացը: 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի են ունեցել 6-րդ գումարման գումարման Ազգային ժողովի ընտրություններ: Խորհրդարանը ձևավորվել է միայն համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից: 9 կուսակցությունից և դաշինքներից ընտրական շեմն անցել են միայն 4-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (49,15), ՀՅԴ-ն (6,58 %) ու ընդդիմադիր «Ծառուկյան» (27,35 %) և (27,35 %), «Ելք» դաշինքները (7,78 %):
2016-ի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» ռազմաքաղաքական զինյալ խմբի 30-ից ավել անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի դարպասները, ներս են մտել և գրավել զորամասը։ Զինյալ խմբի անդամների մեջ մեծ թիվ էին կազմում Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից: Ոստիկանության զորամասի գրավումից հետո Սասնա Ծռեր խմբի անդամների կողմից ներկայացվեց իրենց քաղաքական պահանջները, որոնք էին․
1. ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,
2. Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,
3. ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,
4. Անցումային կառավարության ձևավորում,
5. Պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ։
Զինված հարձակմանը հաջորդած ժամերին, երբ հստակեցվեց Սասնա Ծռեր խմբավորման կատարած զինված հարձակման նպատակները, հայ հասարակության շրջանում սկսվեցին խմբին աջակցող բազմատեսակ ակցիաներ, այդ թվում բազմամարդ հանրահավաքներ Երևանում, մարզերում։
Հուլիսի 29-ին Ազատության Հրապարակից մեկնակրեց երթ դեպի խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարվեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։
Հուլիսի 19-ին բախում է տեղի ունենում Սարի թաղի բնակիչների և ոստիկանության ծառայողների միջև. բնակիչները բողոքում էին, որ արդեն 3 օր զրկված են հասարակական տրանսպորտից և գազից։ Բախումը թեժանում է այն աստիճանի, որ բնակիչները քարերով և շշերով հարվածում են ոստիկաններին, որի արդյունքում 4 ոստիկան ստանում է վիրավորում։ Արդեն առավոտյան հուլիսի 20-ին, քնչական կոմիտեում քրեական գործ է հարուցվում դեպքի կապակցությամբ
2018 թ. մարտի 2-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի 7-րդ ընտրությունները: Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը ընտրվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Հունվարի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով մինչ այդ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում էր նաև իշխող Հանրապետական կուսակցությունը: Փետրվարի 16-ին Սարգսյանը պաշտոնապես ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ՀՀԿ կողմից դառնալու Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու: Իշխող կոալիցիան, որի կազմի մեջ մտնում են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, փետրվարի 23-ին պաշտոնապես առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Միակ խմբակցությունը, որը դեմ է արտահայտվել Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եղել է «Ելք» դաշինքը: Քանի որ նախագահի թեկնածուի առաջադրման համար խմբակցությունը պետք է ունենա պատգամավորական մանդատների 1/4-ը, դաշինքը չէր կարող առաջադրել իր թեկնածուին (Դաշինքը խորհրդարանում ունի միայն 9 պատգամավորական մանդատ):
Մարտի 2-ին Արմեն Սարգսյանը ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ և կպաշտոնավարի մինչև 2025 թվականը: Ապրիլի 9-ին նախագահական մոդելի ընթացակարգով ընտրված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ավարտեց իր լիազորությունները: Հայաստանը վերջնականապես անցավ կառավարման խորհրդարանական մոդելի: Ապրիլի 16-ին ՀՀԿ կուսակցությունը Սերժ Սարգսյանին առաջարկեց ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու՝ արդեն իսկ խորհրդարանական հանրապետության մոդելի իրավասություններով: Ապրիլի 17–ին տեղի ունեցան վարչապետի ընտրությունները, ինչի արդյունքում 77 «դեմ» և 17 «կողմ» ձայներով վարչապետ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։Կիրակի` ապրիլի 22–ին, «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ձերբակալվել են։
Ապրիլի 22–ին Փաշինյանը, ինչպես նաև Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը բերման ենթարկվեցին երթի ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը ձերբակալման միջնորդություն ներկայացրեց ԱԺ–ին։
Ապրիլի 23-ին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կհանդիպի Փաշինյանի հետ և կդիմի գլխավոր դատախազին պատգամավորների մասին միջնորդությունն ԱԺ–ից հետ վերցնելու համար։ Ժամեր անց Երևանի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին։
Հանրապետությունում անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Որպես վարչապետի թեկնածու հայկական ընդդիմությունն ապրիլի 25-ի հանրահավաքում առաջադրեց «Ելք» խմբակցության ղեկավար և բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
ՀՀ ԱԺ–ն մայիսի 1-ին հատուկ նիստի ժամանակ չընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56։ Ի պատասխան ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության այդ որոշմանը Հյաստանի ՀԱնրապետության ամբողջ տարածքում գործադուլներ և բողոքի բազմահազարանոց ցույղցեր ընթացան: Նույն օրը ԱԺ ՀՀԿ խմնակցությունը հայտարարեց, որ վարչապետի նոր ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածուին և պատրաստ կլինի սատարելու պատգամավորների 1/3-ի առաջադրված թեկնածուին:
Մայիսի 3-ին «Ելք» խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ խմբակցությունը կրկին առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը հատուկ նիստում ՀՀ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում: Փաշինյանի օգտին քվեարկել է 59 պատգամավոր , դեմ` 42 պատգամավոր: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:
Ներկայումս ՀՀ-ում գրանցված է ավելի քան 75 կուսակցություն:
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը