Հայկական ավանդական ուտեստներից է փիփերթով ճաշը, որը հիմնականում պատրաստում են գարնանը:
Բաղադրություն
փիփերթ – 4 կապ
կարտոֆիլ – 4 հատ
սոխ – 4 հատ
կարմիր և սև պղպեղ
աղ
Պատրաստման եղանակ
Փիփերթը լվանալ և առանձնացնել գլխիկների մասը: Կաթսայի վրա շերտ-շերտ շարել կտրարած կարտոֆիլը, սոխը և փիփերթը :Ավելացնել ջուրն այնքան, որ երեսը ծածկվի, համեմել և եփել 30-35 րոպե: Կարելի է նաև մատուցելիս մածուն ավելացնել:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը