Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից է,որը հիմնականում պատրաստում են Մեծ պահքի շրջանում:
Բաղադրություն
բուսայուղ – 700 մլ
սոխ – 1 կգ
լոբի – 500 գրամ
ոլոռ – 500 գրամ
ոսպ – 500 գրամ
սիսեռ – 500 գրամ
հաճար կամ աղացած ձավար – 350 գրամ
կաղամբ – 1 մեծ գլուխ
աղ – 2 ճ. գ.
կարմիր պղպեղ – 1 ճ.գ.
տոմատի մածուկ – 4 ճ.գ.
չորացրած ծիտրոն ու ռեհան (ըստ ճաշակի)
համեմ (ըստ ճաշակի)
մաղադանոս(ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակ
Մանրացնել սոխը և տապակել: Երբ սոխառածը դառնում է ոսկեգույն, ավելացնել կարմիր պղպեղ, չորացրած ծիտրոն ու ռեհան` ըստ ճաշակի և եփել 5 րոպե: Ավելացնել տոմատի մածուկ, նախօրոք խաշած լոբի,ոլոռ, սիսեռ, հաճար, բրինձ և հում ոսպ: Լավ խառնել, ավելացնել մաղադանոս, համեմել և եփել ևս 30 րոպե:
Եռացնել 1.5 լ ջուր ու ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Կաղամբի թերթերն անջատել կոթից: Երբ ջուրը սկսում է եռալ, կաղամբի թերթիկները լցնել եռացող ջրի մեջ: Հանել 7 րոպե հետո և դնել սառը ջրի մեջ, ապա` փլավքամիչի: Այնուհետև հեռացնել կաղամբի կոպիտ մասերը: Կաղամբի թուփի վրա դնել մեկ կամ երկու ճաշի գդալ միջուկ և փաթաթել:
Մեկ այլ կաթսայի տակ փռել կաղամբի թփեր, շարել փաթաթված պասուց տոլմաները և եփել մոտ 30 րոպե: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը