Արևելյան Հայաստանի տնտեսական վերելքը և օսմանյան «Հաթթը հումայունը» նպաստել են XIX դարի կեսերին հայ բուրժուազիայի կայացմանը: Հայաստանի տնտեսական, մշակութային առաջընթացը, կապիտալիստականհարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպական ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումները նպաստել են նաև հասարակա-քաղաքական հոսանքների առաջացմանը:
Ունենալով որոշակի ընդհանրություններ’ արևելահայ և արևմտահայ հասարակա-քաղաքական հոսանքներն ունեցել են նաև տարբերութուններ’ պայմանավորված իրենց սոցիալ. միջավայրին և ազգ. խնդիրներին բնորոշ հատկանիշներով:
Մեծահարուտների և բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները’ Մսեր և Զարմայր Մսերյանները, Առաքել Արարատյանը, Սարգիս արքեպիսկոպոս. Ջալալյանցը, Ստեփան քահանա Մանդինյանը, Գրիգոր Շերմազանյանը, Գաբրիել Այվա զովսկին, Հովհաննես Չամուրճյան-Տերոյենցը, Անտոն Հասունյանը և ուր., իրենց հրատարակած պարբերականներով’ «Մասյաց աղավնի» (1855-58, Փարիզ, 1860-65, Թեոդոսիա), «Երևակ» (1857-62, 1864- 1866, Կ. Պոլիս), «ճռաքաղ» (1858-62, Մոսկվա), «Արևելյան դար» (1860-63, Կ. Պոլիս) ևն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին:
Ազգը’ գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հանրահայտ գործիչներ Մարկոս Աղաբեկյանը, Պետրոս Շանշյանը, Գևորգ Ախվերդյանը, Գաբրիել Պատկանյանը, Մկրտիչ Խրի- մյանը, Գարեգին Սրվանձտյանը և ուր.: Լույս են ընծայել «Արծվի Վասպուրա- կան» (1855-56, 1858-64, 1872-74, Կ. Պոլիս, Վարագավանք), «Մեղու Հայաստանի» (1858-86, Թիֆլիս), «Կռունկ Հայոց աշխարհին» (1860-63, Թիֆլիս), «Արծվիկ Տարոնո» (1863-65, Մուշ) պարբերականները: Ըստ նրանց’ ազգային կենդանի լեզուն, գրականությունը, պատմությունը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են: Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Զեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների:
Նշանավոր մտավորականներ Ստեփանոս Նազարյանցը, Գրիգոր Արծրունին, Նիկողայոս Զորայանը, Գրիգոր Օտյանը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակա-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար: Ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը: Ս. Նազարյանցը Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը: Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ և ռոա զինակցության միջոցով’ արևմտահայերի’ թուրքական լծի թոթափմամբ: Ն. Ռուսինյանը, Գ. Օտյանը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը:
Մ. Նալբանդյանը, Ստեփան Ռսկանյանը, Հ. Սվաճյանը, Սերովբե Թագվորյանը, Մատթեոս Մամուրյանը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն: Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալ. ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ: Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատ, ուժերի միջև’ միասնական պայքարով սոցիալ. ազատագրության հասնելու համար:
Հ. Սվաճյանի կարծիքով’ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը: Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը: Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ:
XIX դ-ի 70-80-ական թթ-ին հայ ազգ. քաղ. շրջանակներում գերիշխող է դարձել ազգ. հիմնախնդիրները սեփական ուժերով լուծելու համոզմունքը: Հաս. գործիչներ և գրողներ Գրիգոր Արծրունին, Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, Ծերենցը, Մկրտիչ Խրիմյանը և ուր. կոչ են արել հետևել բալկանյան ժողովուրդների օրինակին’ զինված պայքար մղել թուրք, լծից ազատագրվելու համար: Գրիգոր Արծրունին ու նրա հրատարակած «Մշակ» թերթը (Թիֆլիս) ուղղորդել են այդ պայքարը: Րաֆֆու հայրենասիր. վեպերն ազգային-ազատագրական պայքարի են կոչել երիտասարդությանը: Այդ գաղափարների ազդեցությամբ Արևելահայաստանում և Արևմտահայաստանում ստեղծվել են քաղաքական գաղտնի խմբակներ: Առաջինն Ալեքսանդրապոլում (այժմ’ Գյումրի) 1869-ին Արսեն Կրիտյանի ստեղծած «Բարենպատակ ընկերությունն» էր’ ավելի քան 40 անդամով: Մեծ Ղարաքիլիսայի (այժմ’ Վանաձոր) նրա մասնաճյուղը հիմնվել է 1874-ին’ «Հայրենիքի սիրո գրասենյակ» անվանումով, որը ղեկավարել է Համբարձում Բալասանյանցը: Խմբակները ծրագրել են բարձրացնել հայերի հայրենասիրական ու ազատասիրական ոգին և հասնել Հայաստանի անկախությանը: Երևանի նահանգի ժանդարմական վարչությունը 1875-ին հայտնաբերել է դրանք և ցրել:
1882-86-ին Մոսկվայում գործել է հայ ուսանողների հիմնադրած «Հայրենասերների միությունը»: Խմբակը սոցիալ. և ազգային-ազատագրական պայքարի է կոչել հայ երիտասարդությանը: Նրա հիմնական խնդիրն Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր: Անլեգալ տպագրվող «Ազատության ւսվետաբեր» պաշտոնաթերթն առաջին քաղաքական լրագիրն էր հայ իրականության մեջ: 1883-ին միությունն անլեգալ կոչով դիմել է հայ ժողովրդին’ հորդորելով’ հույս չդնել Եվրոպայի վրա և զենքի ուժով, Հունաստանի օրինակով, ազատագրվել թուրք, լծից: 1882-ին Գարեգին Սրվանձտյանի, Մկրտիչ Խրիմյանի և ուրիշների ղեկավարությամբ Վանում ստեղծվել է «Միություն ի փրկություն» արևմտահայ առաջին գաղտնի խմբակը (գործել է մոտ 2 տարի): Այն կապեր է ունեցել արևելահայերի հետ, որոնց միջոցով դիմել է Ռուսաստանին ու խնդրել, որպեսզի «ռուսաց քաջարի և մեծազոր ազգը օգնի իրենց ազատվելու բարբարոսների ձեռքից»:
1878-79-ին, դարձյալ Վանում, հիմնադրվել է «Սև խաչ» խմբակը, որը գործել է մինչև 80-ական թթ-ի կեսերը: Վերջինս և Վանում գործող «Զինակիր» խումբն առաջնահերթ են համարել արևմտահա յությւսն ինքնապաշտպանության կազմակերպումը, ապստամբության միջոցով օսմ. բռնապետության տապալումը:
1881-ին Կաբինում (էրզրում) հիմնադրվել է «Պաշտպան հայրենյաց» խմբակը: Անդամները տեղի Սանասարյան վարժարանի սաներն էին, արհեստավորներ ու գյուղացիներ, ղեկավարները’ Խաչատուր Կերեկցյանը և Կարապետ Նշկյանը: Խմբակի նպատակը թուրք, բռնակալների դեմ պայքարելն էր և Հայաստանն ազատագրելը, կապեր է հաստատել Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ հայրենասերների հետ, զենք ու դրամ ձեռք բերել, սեփական պատճենահան սարքերով տպել ու տարածել է հայրենասիր. կոչեր, կապեր պահպանել «Սև խաչի» հետ:
1882-ի նոյեմբերի. վերջին սուլթան, կառավարությունը հայտնաբերել է խմբակը և ձերբակալել 70 անդամի: 1883-ի ապրիլին Կարինում Աբդուլ Համիդ ll-ի անձնա- կան վերահսկողությամբ տեղի է ունեցել դատավարությունը, մեծ մասին դատապարտել են 5-10 տարվա բանտարկության, 5 հոգու նախ’ մահապատժի, ապա’ երկարաժամկետ բանտարկության:
1880-ական թթ-ի սկզբներին Երևանում գործել է «Հայասեր» («Ազգասեր») խմբակը (մոտ 30 անդամ), որի նպատակը հայոց լեզվի և դպրոցի պահպանման, Հայաստանը ցարական ու սուլթանական լծից ազատագրելու համար պայքարն էր: 1883- ին խուզարկություններ ու բանտարկություններ են կատարվել, անդամներից շատերն աքսորվել են:
1882-83-ին Թիֆլիսում Գրիգոր Արծրունու գլխավորությամբ հիմնադրվել է գաղտնի խմբակ (գործել է մինչև 1886-ը), որի գլխ. նպատակը նույնպես Հայկական հարցի լուծումն էր: 1885-ին հայկական դպրոցների փակման առնչությամբ խմբակն անլեգալ թռուցիկ է հրապարակել ցարական կառավարության դեմ: Խմբակի աշխատանքներին մասնակցել են Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը և ուրիշներ:
1870-80-ական թթ-ին ազգային-ազատագրական խմբակները նախադրյալներ են ստեղծել ավելի կազմակերպված քաղ. պայքար ծավալելու համար: Նրանց հիմքի վրա 1880-ական թթ-ի կեսերից ստեղծվել են հայ ազգային քաղաքական կուսակցությունները: 1885-ին Վանում Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեգյան) հիմնադրել է առաջին հայ քաղաքական կուսակցությունը, որը Սարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի գաղափարներին հետևելու համար կոչվել է «Արմենականներ»: Վերջիններս Մ. Փորթուգալյանին հետևել են որպես ուսուցչի, ոմանք նույնիսկ նրան սխալմամբ համարել են կուսակցության հիմնադիրը:
Արմենականները Հայկական հարցի լուծումը կապել են Արևմտյան Եվրոպայի ու Ռուսաստանի օգնության, համաժող. ապստամբության հետ և պահանջել են իրագործել Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով նախատեսված բարեփոխումները: Նրանք հիմնել են ավելի քան 150 խմբակ (յուրաքանչյուրը’ 12 հոգուց): Գործել են հիմնականում Վան-Վասպուրականում, ինչպես նաև Կովկասում, Իրանում, Կ. Պոլսում և Բալկաններում: Հայաստանի ազգային ազատագրությունը համարել են առաջնակարգ խնդիր, իսկ սոցիալ. ազատագրությունը’ հետագայի հարց, արմենականներն ընդունել են մասնավոր սեփականությունը, և իրենք էլ զբաղվել են տնտեսական գործունեությամբ: Դեմ են եղել պայքարի անհատական ձևերին: 1896-ին և 1915-ին գլխավորել են Վանի հերոսամարտերը: Հայտնի գործիչներից էր Արմենակ Եկարյանը (1870-1925): 1921-ին Կ. Պոլսում արմենականները միավորվել են Վերակազմյալ հնչակյանների, Սահմանադիր ռամկավարների և Հայ ժողովրդական կուսակցության հետ’ վերակազմվելով Ռամկավար ազատական կուսակցության:
1887-ին ժնևի (Շվեյցարիա) համալսարանի մի խումբ կովկասահայ ուսանողների (Ավետիս և Մարո Նազարբեկյաններ, Ռուբեն Խանազատ, Գաբրիել Կաֆյան և ուր.) հիմևադրած կուսակցությունն իրենց հրատարակած «Հնչակ» թերթի անունով կոչվել է Հնչակյան, որը 1909-ին պաշտոնապես վերանվանվել է Սոցիալ-դեմոկրատական նչակյան կուսակցության (ՍԴՀԿ): Սկզբում եղել է ռուսական նարոդնիկության ազդեցության տակ: Շփվելով ժնևում գործող Գեորգի Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի անդամների հետ’ ոմանք հակվել են դեպի մարքսիզմը, հայերեն են թարգմանել Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ էնգելսի որոշ երկեր: 1888-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը: Հնչակյանների գլխավոր նպատակը Հայկական հարցի լուծումն էր, Արմ. Հայաստանի ազատագրումը, ապագայում սոցիալիզմին հասնելու շնորհիվ մարդու կողմից մարդու շահագործման վերացումը: Նպատակին հասնելու համար նրանք Արևմտյան Հայաստանում ստեղծել են գաղտնի կազմակերպություններ, կազմակերպել ցույցեր, զինված գործողություն ևն: 1890- ին Կ. Պոլսում կազմակերպել են Գում Գափուի, 1895-ին’ Բարը Ալիի ցույցերը’ պահանջելով կենսագործել 61-րդ հոդվածը:
Մասնակցել են 1894-ի Սասունի և 1895-96-ի Զեյթունի ապստամբություններին: 1896-ին Լոնդոնի առաջին համագումարում Հնչակյան կուսակցությունը պառակտվել է 2 թևի’ սոցիալիստական և ազգայինի: Առաջինը, Ա. Նազարբեկյանի ղեկավարությամբ, որը կարևոր խնդիր է համարել սոցիալ. ազատագրությունը և սոցիալիզմը, կազմել է փոքրամասնություն, իսկ Երկրորդը’ մեծամասնություն: Վերջիններս իրենց անվանել են «Վերակազմյալ հնչակյաններ» կամ «Արփիարականներ»’ գրող Արփիար Արփիարյանի գլխավորությամբ (1898-ից’ Վերակազմյալ հնչակյան կուս.): Հետագայում սոցիալ. թևի ներկայացուցիչները, որոնք դեմ էին սոցիալիզմի մասին կետը ծրագրից հանելուն, մեծ մասամբ մտել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը:
1890-ի օգոստոսինին Թիֆլիսում «Երիտասարդ Հայաստան» հայրենասիրական. կազմակերպության (1889, Թիֆլիս) հիմքի վրա Սիմոն Զավարյանի, Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ), Խաչատուր Մալումյանի (Ակնունի) և այլոց ջանքերով և հայ քաղաքական ուժերին միավորման նպատակով ստեղծվել է «Հայ յեղափոխականների դաշնակցութիւն» (ՀՑԴ) կուսակցությունը: Հրատարակել են «Դրոշակ» թերթը, հայտնի են եղել նաև «Դրոշակականներ» անունով: 1891-ին դաշնակցականները փորձել են միավորվել հնչակյանների հետ և այդ մասին հանդես են եկել հայտարարությամբ: Սակայն, դեռ չմիավորված, նրանք շուտով պառակտվել են: 1892-ին Թիֆլիսում հրավիրվել է դաշնակցականների առաջին համագումարը, որտեղ կուսակցությունը վերանվանվել է «Հայ յեղափոխա- կան դաշնակցութեան»: Նրանց գլխավոր խնդիրը եղել է Հայկ. հարցը, որի լուծման համար կուս-ը պայքարում է ցայսօր: Դեռևս 1890-ի սեպտեմբերին դաշնակցականները կազմակերպել են Սարգիս Կուկունյանի արշավանքը Արևելյան Հայաստանից Արևմտյան Հայաստան’ երկիրն ազատագրելու նպատակով: 1896-ի օգոստոսի 14-ին 30 հայ երիտասարդներ Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի (ՀՅԴ գործիչներ) գլխավորությամբ ներխուժել են Կ. Պոլսի Օտոմանյան բանկը’ պահանջելով անհապաղ իրագործել 61-րդ հոդվածը, հակառակ դեպքում սպառնում էին պայթեցնել բանկը:
Միայն եվրոպական դեսպանների միջամտությամբ երիտասարդները համաձայնվել են ազատել բանկի շենքը և անցնել Եվրոպա:1897-ին դաշնակցությունը կազմակերպել է Խանասորի արշավանքը դեպի Վան և կոտորել քուրդ մազրիկ ցեղը (խնայել են միայն կանանց ու երեխաներին), որը 1896-ին իրականացրել էր վանեցիների սպանդը: Դեկավարելով ֆիդայական շարժումը’ դաշնակցությունը տվել է մի շարք փայլուն դեմքեր, գլխավորել Սասունի 1904-ի ապստամբությունը: 1905-07-ի ռոաական առաջին հեղափոխության ժամանակ դաշնակցությունն առաջ է քաշել նաև սոցիալիզմի գաղափարը: Ինքնապաշտպանական մեծ աշխատանք է կատարել 1905-06-ի հայ-թաթարական կռիվներում, 1914-16-ին կազմակեպել է կամավոր, շարժումը, 1918-ի մայիսին գլխավորել է հայկական պետականության վերականգնման գործընթացը և մինչև 1920-ի դեկտեմբերի 2-ը կառավարել Հայաստանի առաջին հանրապետությունը: