Հայոց բազմաստվածային դիցարանի հնագույն շերտերը սկսել են ձևավորվել պետականության սաղմնավորմանն ու զարգացմանը համընթաց, սկսած մ․թ. ա. III հազարամյակից։
Դիցարանի վերաբերյալ ոչ ամբողջական և անհստակ հաղորդումները մեզ հասել են շումեր աքադական, ինչպես նաև V-VII դարերի հայ եկեղեցական պատմագիրների երկերից, ընդ որում փորձ է արվել այն համադրել քրիստոնեական ավանդույթների ու Աստվածաշնչի հետ։ Հայկական հնագույն դիցարանի մասին որոշակի պատկերացումներն են տալիս նաև խեթական արձանագրությունները։ Այդ աղբյուրները հիշատակում են Հայասա երկրի (մ․թ․ա XV-XIII) 12 աստծու անուն։ Նրանց մեծագույն մասը կապված է ինչ որ տեղանքին կամ երևույթին, երբեմն զուգակցվում էր խեթական դիցարանի հետ։

Հայա աստվածը
Շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա (նույն Էա, Էնկի) անունուվ աստծո մասին, ով տիեզերքի տիրակալ Անի (Ար) որդին էր։ Հայտնաբերված տեքստերը նշում են, որ նա Միջագետքի, Հայկական լեռնաշխարհի ու շրջակա տարածքների հնագույն աստվածներից է։ Նա մարմնավորում էր իմաստությունը, ստորգետնյա քաղցրահամ ջրերի և անդրշիրիմյան կյանքի տիրակալն էր, մշակութային գյուտերի հովանավորը։ Նրանից էին սկիզբ առնում Եփրատ ու Տիգրիս գետերը։
Էնկի – Հայան Գլխավոր աստված Անի գիտությամբ կարևոր դեր է կատարել երկրի վրա մարդու արարման գործում: Նրա հրահանգով նրա կինը ՝ Նինմախը (Կի) կավից ստեղծում է առաջին մարդուն։
Ըստ ժամանակակից ուսումնասիրությունների հայ ժողովրդի անվանումը կապված է հենց Հայա աստծո հետ, ինչպես նաև ջրի պաշտամունքը հայերի մոտ։

Հայկ աստված
Հայայի որդին էր հայ ժողովուրդի նախահայր համարվող Հայկը։ Շումերական աղբյուրներում նա հիշատակվում է Դումուզին անունով որպես Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավոր։ Այս անունը շումերերեն նշանակում է «հարազատ որդի»։
Քրիստոնեական ավանդություններում նա հիշատակվում է Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտ Նոյի հինգերորդ սերունդը և ժառանգը։ Հատկանշական է, որ հին հայերը Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկ՝ քանզի համարել են, որ սեմական գլխավոր աստված Բահալ – Բելին հաղթելուց ու սպանելուց հետո Հայկի արև – ոգին համբարձվել է երկինք և դարձել այս համաստեղութունը։ Նա երբեմն նույնացվել է նաև Հրահատ (Մարս) մոլորակին: Բելի դեմ տարած հաղթանակով է դրվել նաև Հայկյան տոմարի սկիզբը՝ Բուն Հայոց տոմարը, որը սկսվում է մ․թ․ա․ 2492թ. Նավասարդի 1-ից (օգոստոսի 11):
Հայկական հնագույն դիցարանի մեջ իր ուրույն տեղն ունի Հայքի թագավորության հիմնադիր Արամը՝ Հարմա Հայկազունու որդին և Արա Գեղեցիկ արքայի հայրը։ Հին Կտակարանում նա դարձել է սեմիտ նահապետներից մեկը։, քանի որ Հին Արևելքում մեծ ճանաչում և հռչակ ունեցող պատմական անձ էր։ Խորենացին չի հավատացել «սեմականացված Արամի» հորինվածքներին և Արամին համարել է Հաբեթ-Թորգոմից սերված Հայկազունի հայոց նահապետ։

Արամ Հայկազունին Կապադովկիայում, Խեթական ժայռապատկեր
Ըստ ավանդության, Արամը պարտության էր մատնել Պայապիս Քաղյան իշխանի բանակներին: Ենթադրվում է, որ առասպելում արտացոլվել է հայալեզու ցեղերի հաղթանակը խեթական տիրակալներից մեկի նկատմամբ։

Վ․Սուրենանց․ Արան և Շամիրամը․
Հայկյան դիցարանում մեռնող և հառնող, բնության զարթոնքի, գարնանային վերածննդի, բերքի ու բարիքի հովանավորը, կյանքը հանուն հայրենիքի զոհաբերող անձնվեր հերոսն էր Արա Գեղեցիկը՝ Արամի որդին։ Նրա պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։
Արան ամուսնացել է հայուհի կնոջ՝ Նուարդի հետ, բայց նրան սիրահարված էր նաև Ասորեստանի առասպելական թագուհի Շամիրամը, Հին Միջագետքի Իշտար դիցուհու վերափոխումներից մեկը։ Սիրո խոստավնությանը մերժում ստանալուց հետո թագուհին պատերազմ է սկսում Հայաստանի դեմ։ Ճակատամարտի ընթացքում Արան զոհվում է: Հաղթանակից հետո Շամիրամը հրամայում է արքայի դին դնել ապարանքի վերնատանը ու հայտարարում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Ենթադրվում, է, որ առասպելն արտացոլում է սեմական, մասնավորապես՝ Ասորեսատանի կարճատև հաղթանակը հայկական պետականության և մշակույթի նկատմամբ, քանզի Արան չի եղել իրական պատմական կերպար; Մեկ այլ վարկածի համաայն, Արան կարող է լինել սիրո, ինչպես նաև վրեժխնդրության աստվածություն։

Ծովինար*
Ջրի, ծովի, անձրևի աստվածուհին էր Ծովինարը՝ Նար, Հուրի, Նուրի (ծով և «նարու»՝ գետային ոգի): Հայ ժողովրդական հավատալիքներում ու հեքիաթներում Նարը ամպրոպային ոգի էր, ցասումնալից կին, փայլակի կամ կայծակի իգական անձնավորում։
Երաշտի ժամանակ մարդկային թափորները, ծիսական երգերի ուղեկցությամբ, մաղթանքներ էին ուղղում Ծովինարին՝ երկինքը խառնելու և ամպրոպ առաջացնելու և դաշտերին անձրև տալու համար։
Քրիստոնեության մուտքից հետո Ծովինար – Նուրին պատկերվեց որպես տիկնիկ, որի աչքերից կաթիլներ են թափվում: Շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ: Երաշտի ժամանակ գյուղացիները Նուրի տիկնիկի հետ շրջում էին տնետուն, որպեսզի նա անձրև պարգևի մարդկանց:
Ծովինարին է նվիրված նաև ջուր ծեծելու կամ ջուր վարելու սովորույթը, երբ երաշտի ժամանակ համայնքի կանայք հավաքվում էին մոտակա լճակի կամ գետի ափին, ջուրը մտնում և ձեռքերով ջուրը վարում կամ ճիպոտներով ջուր ծեծում, որպեսզի Ծովինարն անձրև պարգևի:
Առասպելական և ժողովրդական զրուցներում նույնացվել է ջրային տարերքի կայծակնացայտ ոգու կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազունների՝ «Սասնա ծռեր» էպոսում Սանասարի ու Բաղդասարի մոր հետ։