Պանրխաշը գյուղական պարզունակ ու առօրեական ուտեստ է. պատրաստվում է բոլոր հայկական շրջաններում և ունի շատ տարբերակներ։ Կա սոխառածով, կարմիր կծու պղպեղով, սխտորով, կամ էլ ձվով պատրաստված պանրախաշ. թել պանրով կամ հորած պանրով. չոր լավաշով կամ հնացած հացով։
Բաղադրություն
լավաշ – 2 հատ,
թել պանիր – 200 գ
սոխ – 1 գլուխ,
յուղ – 2 ճ. գդ
Պատրաստման եղանակ
Չոր լավաշը կտրել ամանի չափով: Ամանի տակ դնել լավաշը, ծածկել պանրի շերտով:
Պանիրը նախապես թել-թել անել: Ապա պանրի վրա դնել լավաշի հաջորդ շերտը: Շարունակել, մինչև ամանը գրեթե լցվի: Սոխը ոչ շատ մանր կտրատել, յուղով սոխառած անել: Եռջուր լցնել, խառնել: Եթե պանիրն աղի չէ, մի փոքր աղ անել սոխառածի վրա: Ստացված ջուրը շերեփով լցնել ամանի կամ կճուճիկի մեջ, լցնելով այն մինչև վերջ:
Թողնել մի պահ, որ ջուրը ներծծվի լավաշի մեջ և մատուցել: Պանրխաշն ընդունված է ուտել ձեռքերով:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը