Սա ՀԱՅԱՍՏԱՆՆ է՝ – հազար գաղտնիքների երկիր և մարդկային հիշողության նախահայրենիք։

 Հայկական յուրօրինակ մշակույթի արմատները սկիզբ են առնում դարերի խորքից՝ այն դարձնելով եզակի կամուրջ քաղաքակրթությունների և ժողովուրդների միջև:

 Հայ ազգի անպարտելի հավատն ու հոգևոր կայունությունը օգնեցին նրան առանձնահատուկ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Որտե՞ղ է գտնվում Հայաստանը

 Երկիրը գտնվում է Արևմտյան Ասիայի հյուսիսային սահմանին՝ Հայկական լեռնաշխարհում: Հյուսիսից այն սահմանակից է Կովկասին և Սև ծովի ավազանին, արևելքից `Իրանին, հարավից` Միջագետքին և արևմուտքից`Փոքր Ասիային:

 «Հայկական լեռնաշխարհ»-ն աշխարհագրական ձևույթ է: Այստեղ է, որ տեղի է ունեցել հայ ազգի կազմավորումը և կերտվում է նրա պատմությունը: Լեռնաշխարհն այսօր ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի և Վրաստանի հարակից տարածքների մի մասը:

➡️ՀԱՅԱՍՏԱՆ /Մանրամասն/

Ովքե՞ր են հայերը

 Հայերը հնագույն ազգերից են, որոնք առաջացել և մինչև մ.թ.ա. VI դարը ձևավորվել են Արևմտյան Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Դրանք պատկանում են արիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ տիպին: Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական ընտանիքին:

 Հայերն անցան ազգի զարգացման բոլոր փուլերը ՝ սկսած նախնդարյան հասարակության համակարգից մինչև կապիտալիզմ և սոցիալիզմ, ստեղծեցին իրենց սեփական պետականությունը: Պատմական ամենադժվար փորձությունները հայերին (մոտ 14 միլիոն) ստիպեցին սփռվոլ գրեթե ամբողջ աշխարհով։

➡️ՀԱՅԵՐ /Մանրամաս/

Ինչո՞վ է տարբերվում հայկական մշակույթը

Instagram (https://www.instagram.com/p/CIlnpA2sRxJ/?igshid=ocqmg8qhgrl8)<br /> @nar3k

Հայկական մշակույթը բարդ և ճկուն համակարգ է: Այստեղ հայ ազգի դարավոր ավանդույթները միաձուլվեցին Հին Մերձավոր Արևելքի և Արևելյան քրիստոնեության քաղաքակրթությունների տարրերի հետ:Հատուկ ազդեցություն ունեցան նաև այն ժողովուրդները, որոնց հետ հայերը անմիջական կապի մեջ էին մտել:

 Հայերի մշակույթը եզակի է նրանով, որ պատմական պատճառներով այն զարգացել է ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում, որտեղ միավորում և պահպանում է ազգի ինքնությունը լեզվով, ավանդույթներով և հավատքով:  /Photo: nar3k

➡️ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ /Մանրամասն/                                                                                                                                    

Ինչպիսի՞ն է հայոց պատմությունը

 Հայ ազգի պատմությունն ընգրկում է շուրջ հինգ հազարամյակ։ Դրա բովանդակային առանցքը հայկական պետականության պատմությունն է։

Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները Հայաստանին ներգրավել են աշխարհի կարևորագույն գործընթացների մեջ: Արևելքն ու Արևմուտքը կապող ամենակարևոր տնտեսական և ռազմական ուղիներն անցնում էին Հայկական լեռնաշխարհով: Նման շահեկան դիրքը գայթակցում էր բազմաթիվ նվաճողների: Նրանցից ոմանք ունեցան աղետալի ազդեցություն, բայց չկարողացան կոտրել ազգի անպարտելի հավատն ու հոգևոր կայունությունը:

➡️ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/Մանրամասն/

©2013-2021, ostarmenia.com, " Արևելքի երկրների մշակույթի կենտրոն" ՀԿ, “CULTURAL CENTER OF THE EAST” NGO