Արագած լեռան ստորոտում` Երևանից մեքենայով ընդամենը 20 րոպե հեռավորության վրա գտնվում է Աշտարակ քաղաքը, որը հայտնի է իր կոլորիտով և փոքրիկ եկեղեցիներով։ Այստեղ կրող եք այցելել նաև հայ դասական գրող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը և ծանոթանալ 19-րդ դարասկզբի կյանքին։
Մոտակայքում՝ Օշական գյուղում, գտնվում է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Եկեղեցու շրջակայքում վեր են խոյանում քարից փորագրված հոյակապ տառեր։
Քասախ գետի կիրճում գտնվում է սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի խորհրդավոր քարանձավը։ Իսկ ուղևորության վերջում կարող եք համտեսել տեղական նրբաճաշակ գինին Ոսկեվազում։
Երթուղի. Երեւան – Աշտարակ – Օշական – Ոսկեվազ – Երեւան
🔹Կամուրջ Քասախ գետի վրայով Աշտարակում
🔹Ծիրանավոր եկեղեցի
🔹Կարմրավոր եկեղեցի
🔹Սուրբ Մարինա եկեղեցի
🔹Պերճ Պռոշյանի տուն թանգարան
🔹Կամուրջ Քասախ գետի վրայով Օշականի մոտ
🔹Սուրբ Սարգիս մատուռ – քարանձավ
🔹Մեսրոպ Մաշտոցի գերեզման – եկեղեցի
🔹Ոսկեվազի գինու գործարան
Տուրի արժեքը 1 զբոսաշրջիկի համար կազմում է 13 հազար դրամ
🚩 Էքսկուրսիայի տեսակը՝ անհատական
🗺 տեղեկատվական, ավտոբուսային շրջագայություն
Խմբի անդամների թիվը՝ 3 հոգուց ավել
🕑 Սկիզբը՝ 9:00, Տևողությունը <7ժ
💭 Լեզու՝ հայերեն
💰 Գինը ներառում է նաև թանգարանի տոմսի արժեքը
⚠️ Ուղևորության արժեքի մեջ գինին ներառված չէ
〽️ զեղչեր մինչև 20% մեծ թվով մասնակիցների դեպքում