
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու և հանրօգուտ գործունեություն իրականացնելու նպատակներով հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։
Հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է հայկական մշակույթի պահպանությանը, զարգացմանը և միջազգային երկխոսության միջոցով հանրայնացմանը։
Հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009թ.-ի օգոստոսի 9-ին մի խումբ կամավորների կողմից, ովքեր մտադիր էին ընդլայնել հայկական մշակույթի միջազգային ճանաչելիությունը, նպաստել հայագիտության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում խթանել արևելագիտությունը՝ ի նպաստ միջմշակութային երկխոսության։ Իր իրավաբանական գրանցումն այն ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին:

Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենսդրության, այլ նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և իր կանոնադրության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և արտասահմանյան երկրներում՝ այդ երկրների օրենսդրությանը համապատասխան։
Կառույցի դործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը:
Կազմակերպության ղեկավարման բարձրագույն մարմինն է Համաժողովը: Գործադիր կառավարումն իրականացնում է Նախագահը:

Կազմակերպության գործունեության նպատակներ և խնդիրներն են
- Հայաստանի և հայկական մշակույթի միջազգային ճանաչելիության ընդլայնում Արևելք – Արևմուտք հասարակական երկխոսության հարթակների միջոցով;
- Արևելքի երկրների /Ասիայի և Աֆրիկայի բոլոր երկրներ, Հարավային Եվրոպա/ և Հայաստանի միջև արդյունավետ մշակութային համագործակցության խթանում։
- Հայաստանում Արևելքի երկրների մշակույթի հանրայնացում։
- մշակութային գործունեության իրականացում։
- մշակութային կյանքի մասին տեղեկատվության հանրայնացում։
- համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորում։