Արցախի Հանրապետություն

  Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), կարճ` Արցախ, միջազգայնորեն դեռ չճանաչված հայկական երկրորդ անկախ պետությունն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում: Պատմականորեն հանդիսացել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան աշխարհներից մեկը` զբաղեցնելով Հայրենիքի միայն 1/20-ը:

 Կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնող նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացել է հանրաքվե, որին մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա դեկտեմբերի 28-ին  ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին:

 Արևմուտքից Արցախի Հանրապետությունը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Ելք դեպի ծով չունի:

Տարածքը  11458  քառ. կմ է (2020 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ):
Բնակչությունը` 140 հազար մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի)
Մայրաքաղաքը` Ստեփանակերտ
Պետական լեզու՝ հայերեն, պաշտոնական՝ ռուսերեն

Ազգային արժույթը`Դրամ (AMD)

Վեբ դոմեն` .am,
ISO – ARM,
Հեռախոսային կոդ` +374 47
Ժամանակը` Գրինվիչի ժամանակին +4 ժամ

©2013-2021, ostarmenia.com, " Արևելքի երկրների մշակույթի կենտրոն" ՀԿ, “CULTURAL CENTER OF THE EAST” NGO