Մայիսի 18-ի երեկոյան Հայաստանի և Արցախի թանգարաններում նշվեց թանգարանների միջազգային օրը. այցելուն: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում թանգարանները բաց են եղել մինչև կեսգիշեր և հանդես եկել մի շարք միջոցառումներով:
Ամեն տարի «Թանգարանների գիշերի» ընթացքում այցելուների թիվը աճում է: Այդ օրը մարդիկ թանգարան այցելում են ընտանիքներով, ընկերների հետ՝ հաղորդակից դառնալով թանգարանային անցուդարձին, նորովի բացահայտում թանգարաններում պահվող մշակութային արժեքները։
Թանգարանների միջազգային օրը պաշտոնապես ընդունվել է 1977թ-ին, թանգարանների միջազգային ոչ պետական կազմակերպության` ԻԿՕՄ-ի, 11-րդ գլխավոր կոնֆերանսսի ժամանակ (ICOM- International Council of Museams–ստեղծվել է 1946թ.-ին): Թանգարանների միջազգային օր ունենալու մտահաղացումը պատկանում է Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Ի. Ա. Անտոնինովային:
1978թ.-ից մշակույթային այս նորույթը ավանդույթի վերածվեց և ընդգրկելով աշխարհի ավելի քան 150 երկրներ` (այդ թվում նաև Հայաստանը) դարձավ թանգարանային հետաքրքիր ու բազմազան միջոցառումների իսկական տոնահանդես, միաժամանակ հնարավորություն տալով ուշադրություն հրավիրել թանգարանային մշակույթի ժառանգության պահպանության խնդիրների վրա: Կարևորելով այդ խնդիրները, 1992թ-ից սկսած, թանգարանների միջազգային օրվա համար, դրանցից բխող թեմատիկ ուղղվածություն է առաջարկվում:
Այսպես. 1992թ-ին առաջարկված թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1993թ.-ին` «Թանգարանը և տեղաբնիկները», 1995թ.-ին` «Պատասխան և պատասխանատվություն», 1996թ.-ին «Այսօրվա հավաքչական աշխատանքը` հանուն վաղվա», 2003թ.-ին` «Թանգարանները և ընկերները», 2004թ.-ին` «Թանգարանները և հոգևեր ժառանգությունը», 2007թ.-ին` «Թանգարանը և համաշխարհային ժառանգությունը¦ և այլն: 2009թ.-ին, երբ առաջարկված թեման էր` «Թանգարանը և զբոսաշրջությունը», թանգարանների միջազգային օրը նշող թանգարանների ռեկորդ գրանցվեց` միջոցառմանը մասնակցեցին աշխարհի շուրջ 90 երկների 20.000 թանգարաններ (2010թ.-ին մասնակից երկները 80-ն էին):
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ:Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը:
Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։
Լուսանկարներ՝ panorama.am