Համարվում է, որ գաթան «թխվածքների թագավորն է» իսկ փախլավան՝ «թխվածքների թագուհին»։Փախլավան պատրաստելու գործընթացը երկար է տևում։ Այն սովորել են պատրաստել Հին Բայազետից եկած հայերից: Փախլավան ունիի առանձնահատուկ համ, բույր և իր բազմաթիվ յուրահատկություններով տարբերվում է մյուս քաղցրավենիքներից։
Բաղադրություն
ձու֊ 2 հատ
դեղնուց ֊ 1 հատ
գոլ ջուր֊ 1 բաժակ
քացախ֊ 1 ճ.գ
լիմոնի աղ – 0.5 թ.գ
ալյուր – 3.5 բաժակ
կարագ ֊ 500 գրամ
Միջուկ.
մանրացված ընկույզ ֊2.5 բաժակ
շաքարի փոշի- 1.75 բաժակ
մեղր – 1 բաժակ
յուղ – 1 բաժակ
սպիտակուց – 4 հատ
Պատրաստման եղանակ
Ձուն և դեղնուցը լավ հարել, ավելացնել գոլ ջուր, լիմոնի աղ, քացախ, 2.5 բաժակ ալյուր: Հունցել ոչ շատ պինդ խմոր և բաժանել 3 գնդի: Երկրորդ խմորի համար խառնել 1 բաժակ ալյուրը, կարագը և բաժանել 3 գնդի: Բացել առաջին խմորը, վրան քսել երկրորդը, ծրարաձև ծալել և տեղափոխել սառնարան: Սառնարանում պետք է մնա 3 ժամ: Նույն գործողությունը կրկնել 3 անգամ: Ընդմիջումները պետք է լինեն 1 -3 ժամ։
Միջուկի համար սպիտակուցը լավ հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ընկույզ, հիլ, դարչին և մեխակ:
Գնդերից մեկը թխել առանձին: Տապակի վրա դնել հում խմորը, միջուկի կեսը, եփված խմորը, միջուկի մյուս կեսը եվ հում խմորը: Փախլավաձև կտրատել և եփել 170° ջեռոցում 1 ժամ 20 րոպե: Ապա մեղրը և յուղը խառնել, լցնել վրան:
Պատրաստեց Լիլիթ Մարգարյանը