«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 28-ին և դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը, ջութակ (Գերմանիա) և Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Ռուսաստան):
Ծրագիր՝
Լյուդվիգ վան Բեթհովեն
Ջութակի սոնատ N 6 լյա մաժոր, օպուս 30 #1
Յոհաննես Բրամս
Սոնատ կլարնետի, ալտի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր, օպուս 120 #2
Լյուդվիգ վան Բեթհովեն
Ջութակի սոնատ N 10 սոլ մաժոր, օպուս 96
Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել +374 77 805 687 հեռախոսահամարով:
OST Armenia -ն համերգի ինֆորմացիոն գործընկերն է