Դեկտեմբերի 5-ին և 12-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջ. Վերդիի «Պարահանդես-Դիմականադես» օպերայի համերգային կատարման առաջնախաղը:
Oպերան առաջին անգամ ներկայացվել է 1859 թ. փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Ջ․Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում Ջ․Վերդիի «Պարահանդես-Դիմականադես» օպերան վերջին անգամ ներկայացվել է 60 տարի առաջ։
Ներկայացման բեմադրող դիրիժորն է Մկրտիչ Բաբաջանյան, մասնակցությամբ՝ թատրոնի մեներգիչների, երգչախբի և սիմֆոնիկ նվագախմբի: Գլխավոր խմբավարն է Հրաչ Բորյանը: Ներկայացմանը մասնակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները