Յուրաքանչյուր ազգային խոհանոց ունի խմորի ու մսի համադրությամբ իրեն բնորոշ ճաշատեսակներ: Հայկական խոհանոցում դա մանթին (երբեմն՝ բորակի) է։
Բաղադրություն
ալյուր 500 գրամ
ձու – 2 հատ
աղ մի պտղունց
ջուր
սոխ – 4 հատ
չորացրած կանաչի
աղ, սև պղպեղ
մածուն
սխտոր
Պատրաստման եղանակ
Ալյուրը մաղել, վրան կոտրել ձուն, աղ անել: Աստիճանաբար ջուր ավելացնել և պինդ խմոր հունցել: Խմորը բացել և կտրատել քառակուսիներով:
Մսին ավելացնել սոխ, կանաչի և համեմել: Ամեն խմորի կտորի վրա մի գդալ միջուկ դնել: Եզրերն ամրացնել այնպես, որ վերևի մասը բաց մնա: Տապակի մեջ շարել փոքրիկ բորակիները և եփել 200° ջեռոցում 15 րոպե: Ապա մի փոքր արգանակ կամ ջուր ավելացնել և եփել ևս 30 րոպե:
Սխտորը ճզմել և ավելացնել մածուն: Մատուցել սխտոր-մածունի հետ: