Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, կներկայանա մշակութային բազմապիսի միջոցառումներով, հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։
Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ իրականցվելու է ծրագիր, որի շրջանակում մեկ ամիս շարունակ Կոնդում անցկացվելու են տարբեր մշակութային միջոցառումներ: Նախատեսված են երաժշտական ծրագրեր, փողոցային արվեստի, ֆիլմերի ցուցադրություններ:
Նախաձեռնության նպատակն է արժևորել Երևանի ամենահին թաղամասի ճարտարապետության ժառանգությունը: Ծրագիրը կանցկացվի ամռանը, կտևի մեկ ամիս: Միջոցառումների ամբողջական մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով: Կոնդում է գտնվում Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: