Կոնչոլը հայկական ավանդական շատ պարզ ու համեղ ապուր է, որը պատրաստում էին չորացած հացն օգտագործելու համար:
Բաղադրություն
յուղ – 50 գր
սոխ – 1 հատ
եռացրած ջուր – 1 բաժակ
չոր հաց
չորացրած ծիտրոն
ռեհան
սամիթ
մաղադանոս
աղ
սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակ
Սոխը կտրատել կիսաշրջանաձև և տապակել յուղով: Համեմել և ավելացնել եռացրած ջուրը: Երբ ապուրը սկսի եռալ, ավելացնել չոր հացի կտորները: Եփել 3 րոպե և ավելացնել կանաչիները: Կարելի է մատուցել նաև սխտոր-մածունով: