Լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Ստեղծագործությունները հեղինակը գրի էր առել Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի վրա:
Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրել է Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանը: Նոտաները վերծանել է ավստրիացի երաժիշտ Մարտթին Էվանցինին: Ձեռնարկը համակարգել է թանգարանագետ Հայնրիխ Էվանցինին: Բանաստեղծությունները գերմաներենից հայերեն թարգմանել է գրականագետ Ալբերտ Մուշեղյանին: Երգերի հանրայնացման գործում իր ներդրումն է ունեցել հայ անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը:
Նոտաները հնարավոր է ձեռք բերել աշխարհի ցանկացած երկրում՝ հետևելով հղմանը: Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը: