Խաշլաման կովկասյան երկրների՝ հատկապես Հայկական խոհանոցների սիրված ուտեստներից է։
Բաղադրություն
տավարի կամ գառան միս – 1 կգ դափնու տերև – 2 հատ
բուլղարական պղպեղ – 4 հատ
լոլիկ – 5 հատ
սոխ – 2 հատ
սխտոր – 3 պճ.
սև հատիկ պղպեղ – 10 հատ
մաղադանոս
աղ
Պատրաստման եղանակ
Միսը կտրատել միջին չափի կտորների և խաշել: Կտրատել սոխը, լոլիկը և բուլղարական պղպեղը։ Կաթսայի մեջ շարել միսը, ավելացնել սոխ, լոլիկ, բուլղարական պղպեղ ու սխտոր։ Համեմել և ավելացնել արգանակը(անհրաժեշտության դեպքում նաև տաք ջուր)։ Եփել փակ կափարիչով մարմանդ կրակի վրա 30-40 րոպե։
Ավելացնել մանրացված մաղադանոս և մատուցել:
Պատրաստեց Հասմիկ Բարսեղյանը