Խաշիլը Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:
Բաղադրություն
փոխինձ – 500 գրամ
ջուր – 2 լ
աղ – 0,5 ճ.գ.
յուղ – 150 գ
մածուն – 1-2 ճ.գ.
Պատրաստման եղանակ
Կաթսայով ջուրը դնել գազօջախին: Երբ ջուրը սկսում է եռալ, վերցնել կրակից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի։ Գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ փայտե գդալով խառնել մինչև թանձրանա: Ստացված զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակաբար խառնել մինչև եռալը: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախից:
Մատուցելիս կամ ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա կարելի է մածուն ավելացնել եւ մատուցել:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը