Լոբին Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Այն օգտագործվում է զանազան ուտեստների և պահածոների պատրաստման համար։
Բաղադրություն
կանաչ լոբի – 450 գրամ
լոլիկ – 3 հատ
սխտոր – 3 պճ.
քացախ
մաղադանոս
բուսայուղ
սև և կարմիր պղպեղ
աղ
Պատրաստման եղանակ
Կանաչ լոբին մաքրել, լվանալ, կտրատել և եփել աղ արած եռացող ջրի մեջ 20-25 րոպե: Եփվելուց հետո ջուրը քամել, լոբին լցնել ամանի մեջ: Քամելուց կաթսայի մեջ թողնել 1.5 բաժակ լոբու արգանակ և ավելացնել 5 ճ.գ. քացախ: Ստացված խառնուրդի մեջ եփել լոլիկները 7-10 րոպե : Եփված լոլիկներից հեռացնել կեղևը և կտրատել:
Լոլիկը տապակել, ավելացնել լոբին, 1 ճ.գ. քացախը, համեմել և եփել 2-3 րոպե: Ավելացնել մանրացված սխտորը, մաղադանոսը և մատուցել:Կարելի է մատուցել նաև սառը վիճակում:
Պատրաստեց Մարիամ Ավետիսյանը