Ճմուռը հին հայկական ուտեստ է։ Անվանումը առաջացել է ճմռել բառից: Հիմնականում պատրաստել են գյուղերում:
Բաղադրություն
թոնրի հաց
տնական յուղ ու կարագ
Պատրաստման եղանակ
Հացը մանրացնել խորը թասի մեջ, ավելացնել տնական յուղ , կարագ և ճմռել ձեռքերով , որ կտրատված հացերը հավասար պատվեն յուղով և կարագով։