Սևանի իշխան ձուկն ունի տարբեր անուններ. բախտակ, բոջակ, գեղարքունի, Սևանի իշխան։ Հայ ժողովուրդն այդ ձկանը տվել է «իշխան» հնչեղ անունն իր վայելուչ արտաքին տեսքի համար:
Բաղադրություն
իշխան – 1 հատ
հատիկ պղպեղ – 3 հատիկ
դափնու տերև – 1-2 հատ
աղ, սև աղացած պղպեղ
թարմ թարխուն – 3 ցողուն
կարագ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Ձուկը մաքրել, աղ անել: Տապակի վրա փայլաթիթեղ դնել, ապա դնել ձուկը: Ձկան մեջ դնել հատիկ պղպեղը, հոտավետ պղպեղը և դափնու տերև: Թարխունը լվանալ, տեղադրել ձկան մեջ , ավելացնել կարագը : Ծածկել փայլաթիթեղով և եփել 200° ջեռոցում 30 – 35 րոպե:
Զարդարել կիտրոնի շերտերով, թարմ կանաչեղենով և մատուցել:
Պատրաստեց ՝ Քրիստինե Կարապետյանը