Հինդիի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ մշակութային ցերեկույթ, որին մասնակցեցին Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական ինստիտուտի, Հումանիտար համալսարանի, ինչպես նաև՝ «Արևելքի երկրիների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության՝ հինդին սովորող ուսանողները:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից իրականացվող այդ միջոցառմանը Հասարակական կազմակերպության անունից մասնակցեցին ՀԿ խորհրդի անդամ, հնդկագետ Գայանե Աղամալյանի սաները՝ Զարուհի Բաբայանը և Ալինա Խլգաթյանը: Պատվով կատարելով հանձնաժողովի բոլոր առաջադրանքները՝ նրանք արժանացան երեք մրցանակների, ընդ որում՝ Ալինա Խլգաթյանին շնորհվեց մրցույթի հաղթական երկրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Հինդիի միջազգային օրվա կապակցությամբ ցերեկույթ – մրցույթին «Արևելքի երկրիների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության «Ost Armenia» ուսումնական կենտրոնի սաներն առաջին անգամ մասնակցել են 2012 թվականին՝ արժանանալով խրախուսական նվերների: