Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը։
Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։
«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» ֆիլմը։ Ռեժիսոր Քամիել Ցվարտը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն, վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ։․
Լավագույն վավերագրական լիամետրաժ ճանաչված «Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը ներկայացնում է Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկում արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ մի համայնք, որը Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգու կրողն է։ Ռեժիսորը Յարա Լին է։ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։
«Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել դրա առաջին մասը, որը Քենիայի ետնախորշերից մեկի ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի մասին է։
Մրցութային ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը ընթացքում կլինի նաև գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկա»-ն է։ Այն անօրինական ներգաղթյալ Ռոբերտոյի պատմությունն է, որը փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը անսպասելիորեն խափանվում են, երբ նա պարզում է, որ հայր պիտի դառնա իսկ ԱՄՆ կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը և գործի է դրել երեխաների տարանջատման պրակտիկան։
Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժը։
Դիանա Կարդումյանին կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։
Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորոդող շաբաթ և կիրակի օրերին։