Հայկական ավանդական խոհանոցում շատ են յուղով պատրաստվող կերակրատեսակները: Խոխոբը հիմնականում տարածված է Արցախում և Սյունիքում: Պատրաստում են հավի կամ ոչխարի մսով:
Բաղադրություն
հավ – 1,5 կգ
սոխ – 1 կգ
նռան հատիկներ – 400 գ
յուղ – 150 գ
աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Հավը լվանալ և կտրատել միջին կտորներով: Թավայի մեջ լցնել յուղը, տաքացնել ու տապակել միսը` մինչև կիսաեփ դառնա:Սոխը կտրատել կիսաշրջանաձև ու ավելացնել մսին: Եփել 15 րոպե մարմանդ կրակով: Համեմել աղով, ավելացնել նռան հատիկներն ու տապակել ևս 10 րոպե:
Պատրաստեց Մարիամ Ավետիսյանը