Սուլթան Աբդուլ Համիդ II-ը ոչ միայն մտադիր չէր կենսագործել Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով ստանձնած բարենորոգումները. այլև ուղիներ էր փնտրում Հայկական հարցից «ազատվեու» համար: Նա մշակեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերի ֆիզիկական բնաջնջումը: Աբդուլհամիդյան ջարդերի զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ: Բազմահազար արևմտահայեր արտագաղթեցին տարրեր երկրներ, մոտ 100 հազար Ռուսաստան, 200 հազար Եվրոպա և Ամերիկա: Արևմտահայությունը սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականությանը պատասխանել է ազատագրական պայքարի նոր վերելքով:
Իր հրեշավոր ծրագրին տերության մահմեդական բնակչությանը նախապատրաստելու համար Աբդուլ Համիդ II պաշտոնական գաղափարախոսություն դարձրեց պանիսլամիզմը (համաիսլամականություն) և պանթուրքիզմը (համաթյուրքականաթյուն): Առաջինը ենթադրում էր իսլամադավան բոլոր ազգերի, երկրորդը’ թյուրքալեզու բոլոր ժողովուրդների միավորում օսմանյան Թուրքիայի դրոշի ներքո և սրբազան պատերազմ (ջիհադ) բոլոր անհավատների՝ գյավուրների դեմ: Թուրքիայի մեծ վեզիր Քամիլ փաշան ցինիկորեն հայտարարում էր. որ եվրոպական իրենք օձ սնուցելով, գրկեցին Բուլղարիայից. որպեսզի նույնը տեղի չունենա Ասիայում անհրաժեշտ է բնաջնջել հայությանը:
Օսմանյան կայսրության հայ և այլ քրիստոնյա ժոդովուրդների կոտորածների դարավոր քաղաքականությունը 1890-ական թթ. սկզբից դրվեց պետական մակարդակի վրա: Նպատակն էր ծրագրված կերպով բնաջնջել հայ ժողովրդին ու նրան գրկել իր հայրենիքից: Հայերի հալածանքներն ու կոտորածներն աստիճանաբար ընդգրկեցին ամբողջ Արևմտահայաստանև ու կայսրության տարածքը: Ամենուր իշխանություններն սկսեցին մահմեդականներին գրգռել հայերի դեմ: Տարածվեցին կեղծ լուրեր, թե հայ բնակչությունը զինվում է և կայսրությունը կործանելու նպատակով նախապատրաստվում է ապստամբության: Այդպիսի խոշոր սադրանք կազմակերպվեց Կարինում 1890 թ. հունիսին: Եկեղեցու բակում զորքերը կրակ բացեցին ժողովրդի վրա և սպանեցին ու վիրավորեցին շուրջ 20 մարդու: 2 օր անց իշխանությունները նոր ջարդեր են կազմակերպել քաղաքի հայկական թաղամասերում:
1890-ի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ ll-ի նկարն ու օսմ. պետ. զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը’ էրզրումի հանցագործության մեղավորներին պատմելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով: Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են:
Կարինի և Գում Գափուի դեպքերը բողոքի ալիք առաջացրին հայության շրջանում, պայքարի մղեցին նորանոր երիտասարդների: Նոր թափ ստացավ հայդուկային շարժամր: Շուտով ամբողջ կայսրությունում սկսվեց հայերի հալածանքների աննախադեպ ալիք: 1892-1893 թթ. տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Բանտերը լցվեցին բագմաթիվ հայ գործիչներով: Իշխանությունները ջանքեր չխնայեցին հայդուկային շարժման նշանավոր դեմքերին վերացնելու համար: Կախաղան բարձրացվեցին Թորոս Ծառուկյանը. Տարոնում մեծ հեղինակություն վաստակած Մարգար վարժապետը ն Մեծն Մուրադի եղբայր Ժիրայրը:
Սուլթանական կառավարության հակահայկակն քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց նաև արևելահայության մեջ: Ս. Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890-ի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը’ Արմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով: Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին: Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթաական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը: Ցար. դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության: Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905-ին’ կառավարության ընդհանուր ներումով:
Հայ-քրդական հակամարտություն հրահրելու և Հայկական հարցի լուծմանը» քրդերին մասնակից դարձնելու նպատակով սուլթանը նրանցից 1891-ին ստեղծել է հատուկ հեծելագնդեր ու կոչել իր անունով’ «համիդիե»: Վերջիններիս կառավարությունը տվել է ռոճիկ և հայ բնակչությանը կողոպտելու իրավունք: Երկրում խորացել է ահաբեկչությունը, մտցվել խիստ գրաքննություն, մամուլում արգելվել է «Հայաստան», «Համիդ», «ազատություն», «իրավունք», «հավասարություն» և նման այլ հասկացությունների գործածությունը:
1890-ական թթ-ին Բիթլիսի վիլայեթի կազմում գտնվող Սասունի գավառը (35 հազար հայ բնակչությամբ) իր կիսանկախ վիճակով դարձել է ազատագրական շարժման կենտրոն: Հայկական կոտորածներն անարգել իրագործելու համար Բարձր դուռը որոշեց նախ ճնշել Սասանի դիմադրական ներուժը: Իշխանությունների դրդմամբ 1891-ին Տալվորիկ, Անդոկ և Ծովասար մտան քրդական համիդիե խմբերը, բայց հանդիպելով սասունցիների համառ դիմադրությանը՝ հեռացան: 1893-ին Բիթլիսի կուսակալի կանոնավոր զորքերի և քրդերի հարձակումը ևս հաջողություն չունեցավ: Համոզված յինելով, որ թուրքական հարձակումները շարունակվելու են, հալդուկների նորանոր խմբեր տեղափոխվեցին այղ լեռնագավառ: Այստեղ էին Ս՜իհրան Տամատյանր. Մեծն Սհւրաղր. Հրայրր. Գևորգ Չավուշր և ուրիշներ: Երբ Թուրքական իշխանությունները կարողացան ձերբակալել Մ. Տա մատյանին և ավելի քան երկու տասնյակ սասունցիների, Մեծն Մուրադը ստանձնեց պաշտպանության ընդհանուր ղեկավարությունր
1894-ի հունիսին դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի ղեկավարությամբ 4-րդ բանակը: Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը: Զեքի փաշային հուլիսին միացան այլ զորամասեր Դիարբեքիրից. Երզնկայից, Մուշից, համիդիե 3-հազարանոց մի զորագունդ ն այլ բաշիբոզուկներ: Այս հսկա բանակի դեմ (ավելի քան 40 000) սասունցիները կռվեցին մոտ 2 հազար բայերով՝ կայծքարե հրացաններով, դաշույններով ու կացիններով: 1894-ի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն: Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի: Միայն օգոստոսի վերջին թշնամին կարողացել է ներխուժել Սասուն: Ձերբակալվել են Մեծն Մուրադը, Գևորգ Չավուշը, որոնք հետագայում փախուստի են դիմել: Գավառ ներխուժած զորքերր, համիդիե ջոկատներն ու զանազան ավազակախմբերը կոտորեցին Սասանի 10 հազար խաղաղ բնակիչների:
Սասունի 1894-ի ապստամբությունը Բեռլինի վեհաժողովից հետո արևմտահայերի առաջին զինված ելույթն էր: Մեծ տերությունները Սասունի դեպքերով զբաղվեցին միայն այն ժամանակ, երբ սուլթանն արդեն կատարել էր իր գործը: Ոճրագործությունն ուսումնասիրելու համար 1894-ի նոյեմբերին նրանց կազմած ստուգիչ հանձնաժողովը եզրակացրել է, որ Սասունում անմեղ բնակչության նկատմամբ կատարվել է եղեռնագործություն: Հանձնաժողովի նյութերի հիման վրա Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանները 1895-ի մայիսի 11-ին Թուրքիային ներկայացրել են բարենորոգումների ծրագիր, որը կոչվել է Մայիսյան: Վերջինս ձևական փաստաթուղթ էր, քանզի գլխավոր. պաշտոնյաների նշանակման իրավունքը վերապահվում էր սուլթանին: Նախատեսվում էր Արևմտյան Հայաստանում նաև հողային, հարկային ու դատական գործերի բարելավում: Սակայն տարբեր պատճառաբանություններով սուլթանական կառավարությունը չի ընդունել բարենորոգումների անգամ խիստ չափավոր այդ ծրագիրը:
Մեծ տերությունների ուշադրությունը գրավելու և նրանց օգնությամբ Մայիսյան բարենորոգումների ծրագիրն իրականացնելու համար 1895-ի սեպտեմբերին Կ. Պոլսում հնչակյանները դարձյալ կազմակերպել են խաղաղ ցույց (շուրջ 4-հազարանոց) ու շարժվել դեպի կառավարության նստավայրը’ Բաբը Ալի: Ցուցարարների վրա կրակ են բացել, մայրաքաղաքում սկսվել են նոր ջարդեր, զոհվել է շուրջ 2 հզ. մարդ: Կ. Պոլսի ջարդերի ալիքն անմիջապես տարածվեց գավառներում: Հստակ երևում էր. որ կոտորածներն իրականացվում են կազմակերպված’ ըստ նահանգների: Նախ տեղերում ոտքի էին հանում մահմեդական մոլեռանդ հոգևորականությանն ու նրան հետևող ամբոխին, ապա ջարդերին միանում էին քրդական ջոկատները, ոստիկանությունն ու զորքը: Նույն սցենարը հետո գործում էր հարևան նահանգում, ուր տեղափոխվում էին համիդիեներն ու զորքը: Արդեն սեպտեմբերի վերջին գազազած ամբոխի ու զորքերի ջարդերի թիրախ դարձավ Տրապիզոնի և Բաբերդի, ապա գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանի հայութլունր: Տրապիզոնում բազմաթիվ հայերի նավերով դուրս բերեցին բաց ծով և ջրասույզ արեցին: Հոկտեմբերի երկրորդ կեսին ջարդարարներն անցան հարևան Սեբաստիայի ու Խարբերդի նահանգներ. Մալաթիա. Եդեսիա: Նոյեմբերին Դիարբեքիրի նահանգում տեղի ունեցած կոտորածներին գոհ գնացին նաև ասորիներ ու հույներ, ավերվեց ու կողոպտվեց շուրջ 120 հայկական գյուղ:
Մալաթիայում Եղիշե քահանա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի հայերը փախուստի են մատնել թուրք ոստիկանիներին ու մահմեդական խուժանին: Թուրքերը համալրվելով’ նոր հարձակ ման են անցել և ի վերջո կարողացել են կոտրել ինքնապաշտպանների դիմադրությունն ու սրի քաշել մոտ 3 հազար հայի:
Մեծ տերությունները բողոք են ներկայացրել’ պահանջելով իրագործել բարեփոխումները, սակայն ապարդյուն: Հոկտեմբերին հնչակյանների նախաձեռնությամբ ապստամբություն է սկսվել Զեյթունում: 75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու (Գարուն Աղասի) ղեկավարությամբ զեյթունցիները զինաթափել են թուրք, կայազորը, գրավել 600 հրացան, 2 հրանոթ և այլ զենք ու զինամթերք: Հարկադրել են գերի ընկած 700 օսմանցի զինվորներին բնակիչների ներկայությամբ անցնել ապստամբների սրերի տակով: Զորանոցի վրա բարձրացվել է կարմիր դրոշ’ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ:
1895-ի նոյեմբերին թուրքական. 2 բանակ’ Ալի և Ռեմզի փաշաների հրամանատարությամբ, շարժվել է դեպի Զեյթուն: Մինչև դեկտեմբերի 13-ը մղված մարտերում կրելով Ռեմզի փաշային փոխարինել է նոր հրամանատար’ էդհեմ փաշան, որը հայտնի էր իբրև հույն ժողովրդի դահիճ: Սակայն Զեյթունը գրավելու վերջինիս ջանքերը նույնպես անհաջողության են մատնվել: 1896-ի հունվարի 26-ին գործին միջամտել են մեծ տերությունները: Հալեպում կնքվել է հաշտություն, թուրքերը պարտավորվել են զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը: Ջեյթունում նշանակվեց քրիստոնյա կառավարիչ, բնակչությունը հինգ տարով ազատվեց հարկերից: Այս զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջել են հանձնել զենքը և հեռանալ (պետության ծախսերով) Թուրքիայից:
1896-ի հունիսի 3-ին թուրքական զորքերը սուլթանի թիկնապահ Սաադեդին փաշայի հրամանատարությամբ համիդեական գնդերի հետ ներխուժել են Վան: Քաղաքի պաշտպանությունն ստանձնել են հիմնականում արմենականները’ Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) գլխավորությամբ: Դաշնակցականների առաջնորդը Պետոն էր (Ալեքսանդր Պետրոսյան), հնչակյաններինը’ Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան): Ինքնապաշտպանները հաջողությամբ դիմագրավել են ջարդարարներին: Հունիսի 8- ին թշնամին գերմանական հրանոթներով ռմբակոծել է քաղաքի հայկական թաղամասը: Սկսված հրդեհն սպառնացել է տարածվել փայտաշեն բոլոր թաղամասերում: Հայերը եվրոպացի հյուպատոսների միջոցով առաջարկել են հաշտություն: Թուրքերն ընդունել են այն և երաշխավորել ինքնապաշտպանների անվտանգ անցումը Պարսկաստան, սակայն դրժել են իրենց խոստումը: Քրդական մազրիկ ցեղի հրոսակները Պարսկաստանի սահմանագլխին շրջապատել են մոտ 1,5 հզ. վանեցիների ու գնդակոծել: Փրկվել են միայն 30 հոգի: Զոհվել են նաև Մկրտիչ Ավետիսյանն ու Պետոն: 1897-ին դաշնակցությունը կազմակերպել է Խանասորի արշավանքը և վրեժխնդիր եղել մազրիկ ցեղից: Վանում և շրջակա գյուղերում թուրքերն սպանել են մոտ 20 հազար հայի, թալանել ու ավերել Վասպուրականի վանքերը, ոչնչացրել այնտեղ պահվող թանկարժեք ձեռագրերը:
Ուրֆայում կառավարական զորքերն ու խուժանը 1896-ին փորձել են թալանել ու կոտորել հայերին: Վերջիններս, որ ապրում էին նույն թաղամասում, դիմադրել ու հակահարված են տվել և, ուժեղացնելով պաշտպան, դիրքերը, 3 ամիս մարտնչել են թշնամու դեմ: Սակայն գավառապետը դիմել է նենգության, իբր թուրք և քուրդ խուժանից հայերին պաշտպանելու համար մի քանի հազար զինվոր է ուղարկել օգնության: Հայերը, հավատալով գավառապետի խոստումներին, ընդունել են նրանց: Եվ զորքն սկսել է կոտորածը, զոհվել է ավելի քան 7 հազար հայ:
Ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել նաև Մուշում, Չարսանճակում, Դիարբեքիրում, Շատախում և այլուր: Եղել են թուրքեր ու քրդեր, որոնք փրկել են որոշ թվով հայերի: Այսպես՝ Մոկսի մյուդիր (կառավարիչ) քուրդ Մուրթալա բեկը կանխել է մի խումբ հայերի ոչնչացման հրամանի կատարումը:
1896-ի օգոստոսի 14(26) հայկական կոտորածներից վրդովված մի խումբ զինված հայ երիտասարդներ գրավեցին Կ. Պոլսում «Բանկ Օտոմանի» պետական բանկը’ եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և հայկական բարենորոգումների մայիսյան ծրագրի գործադրումն արագացնելու նպատակով: Եվրոպական դեսպաններին ուղղած իրենց հայտագրում նրանք սպառնում էին պայթեցնել բանկը: Սուլթանական կառավարությունը հարկադրված դիմեց մեծ տերությունների դիվանագիտական միջնորդությանը: Ռուսական դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմովին 3-ժամյա բանակցություններից հետո հաջողվեց համոզել բանկը գրավողներին թողնել այն և մեկնել արտասահման:
Սուլթանական կառավարությունը հայերի արդարացի գործողությունները առիթ դարձրեց մահմեդական բնակչության մեջ հակահայկական տրամադրություններ գրգռելու համար: Հատուկ նախապատրաստված զինված ամբոխը երեք օր շարունակ անխնա կոտորում էր Կ. Պոլսի անմեղ և անպաշտպան հայ բնակչությանը: Զոհվեց մոտ 10 000 հայ:
1894-1896 թթ. զանգվածային կոտորածների արդյունքում օսմանյան Թուրքիյում ոչնչացվեց շուրջ 300 հազար հայ: Դա XX դ-ի առաջին ցեղասպանության (գենոցիդ) սկիզբն էր: Բազմահազար արևմտահայեր արտագաղթեցին տարրեր երկրներ, մոտ 100 հազար Ռուսաստան, 200 հազար Եվրոպա և Ամերիկա: Ջարդերից խուսափելու նպատակով շատերն ընդունեցին իսլամ: Կոտորածների հետևանքով արևմտահայ բազմաթիվ գավառներ հայաթափվեցին և բնակեցվեցին թուրքերով ու քրդերով: