Հալվան արևելյան արմատներ ունեցող քաղցրավենիք է, որը շատ սիրված և տարածված է Հայաստանում:
Բաղադրություն
ալյուր – 2 բաժակ
յուղ – 1/2 բաժակ
ջուր- 1 թեյի բաժակ
շաքարավազ – 1/2 բաժակ
ընկույզ – 100 գրամ
Պատրաստման եղանակ
Ալյուրը լցնել խորը տապակի մեջ, ավելացնել յուղը։ Խառնել այնքան ժամանակ, մինչև տապակի պարունակությունը վերածվի ոսկեգույն փխրուն զանգվածի: Ավելացնել շաքարավազը, եռացրած ջուրը և շարունակել խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Տեղափոխել ափսեի վրա, զարդարել ընկույզով և մատուցել:
Պատրաստեց Էլեն Օհանջանյանը